4 ցուցանիշ վատագույնն է թիմի պատմության մեջ, միայն 1-ը՝ լավագույնը - VNews
Բաժիններ

4 ցուցանիշ վատագույնն է թիմի պատմության մեջ, միայն 1-ը՝ լավագույնը

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

08.04.2021 Ararat Armenia 2 3 Van 12 scaled - 4 ցուցանիշ վատագույնն է թիմի պատմության մեջ, միայն 1-ը՝ լավագույնը

VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Արարատ-Արմենիային»:

1․ Բարձրագույն խմբում 3-րդ մրցաշրջանն անցկացրած ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիային» ոչ միայն չհաջողվեց պահպանել ուժեղագույնի տիտղոսը, այլև նույնիսկ եվրոգավաթի ուղեգիր չնվաճեց՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Մրցաշարային աղյուսակում 24 հանդիպումներում թիմի օգտին 38 միավոր գրանցվեց (10 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 32-17), ինչը հնարավոր միավորների 52,7 տոկոսն է: Նշենք, որ թիմի ցուցանիշներում ներառված է «Լոռիի» հետ չկայացած խաղում «Արարատ-Արմենիայի» օգտին 3-0 հաշվով գրանցված տեխնիկական հաղթանակը:

045A7248 960x640 - 4 ցուցանիշ վատագույնն է թիմի պատմության մեջ, միայն 1-ը՝ լավագույնը

«Արարատ-Արմենիան» փաստացի 24 խաղ անցկացրեց (9 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 30-18), որից «Գանձասար-Կապանի» հետ հանդիպման արդյունքը (1-1) չեղարկվեց:

Վաստակած միավորների, տոնած հաղթանակների, խփած գոլերի քանակը, խփած և բաց թողած գնդակների տարբերությունը վատագույնն է թիմի պատմության մեջ: Իսկ ահա բաց թողած գոլերի քանակը (18) լավագույնն է Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» հանդես գալու տարիներին: Մինչ այդ լավագույն ցուցանիշը գրանցվել էր նախորդ առաջնությունում՝ 23 գոլ 28 խաղում:

Առաջնության աշնանային հատվածն «Արարատ-Արմենիան» ավարտել էր 2-րդ հորիզոնականում՝ 9 հանդիպումներում վաստակելով 18 միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 14-3), ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն էր: Կորցրած միավորներով Հայաստանի չեմպիոնն առաջնության պոտենցիալ առաջատարն էր:

23.08.2020 Ararat Armenia 1 1 Gandzasar 15 960x640 - 4 ցուցանիշ վատագույնն է թիմի պատմության մեջ, միայն 1-ը՝ լավագույնը

Առաջնության գարնանային հատվածում թիմի օգտին գրանցվեց 20 միավոր (5-ական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 18-14), ինչը հնարավոր միավորների 44,4 տոկոսն էր: Հաշվի է առնված նաև «Լոռիի» հետ չկայացած խաղում «Արարատ-Արմենիայի» օգտին 3-0 հաշվով գրանցված տեխնիկական հաղթանակը:

Մեր ընտրանին

2․ Առաջնությունում «Արարատ-Արմենիան» հանդես եկավ 3 մարզիչների գլխավորությամբ: Մեկնարկային 13 հանդիպումներում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը) թիմը գլխավորում էր Վարդան Մինասյանին փոխարինած Դավիդ Կամպանյան, որի օրոք «Արարատ-Արմենիան» վաստակեց 22 միավոր (6 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 17-7), ինչը հնարավոր միավորների 56,4 տոկոսն էր:

«Շիրակի» (2-2) և «Վանի» (3-0) հետ հանդիպումներում թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարել էր Արմեն Ադամյանը:

08.04.2021 Ararat Armenia 2 3 Van 11 960x640 - 4 ցուցանիշ վատագույնն է թիմի պատմության մեջ, միայն 1-ը՝ լավագույնը

Անատոլի Բայդաչնու օրոք անցկացրած 9 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» ընդամենը 10 միավոր վաստակեց (2 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 8-9), ինչը հնարավոր միավորների 37 տոկոսն էր:

3. Սեփական հարկի տակ անցկացրած 12 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» վաստակեց 18 միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 22-12), ինչը հնարավոր միավորների 50 տոկոսն է: Սեփական դաշտում «Արարատ-Արմենիան» պարտվել է «Լոռիին» (1-2), «Ուրարտուին» (0-1), «Վանին» (2-3) և «Ալաշկերտին» (1-2):

Հյուրընկալվելիս անցկացրած 11 հանդիպումներում թիմի օգտին գրանցվեց 17 միավոր (4 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 7-5), ինչը հնարավոր միավորների 51,5 տոկոսն է: Մրցակիցների հարկի տակ «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով հաղթել է «Վանին», «Լոռիին» և «Փյունիկին», 2-1 հաշվով առավելության է հասել «Ուրարտուի» նկատմամբ:

045A5013 960x640 - 4 ցուցանիշ վատագույնն է թիմի պատմության մեջ, միայն 1-ը՝ լավագույնը

Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անհաջող մեկնարկեց՝ 2 հանդիպումներում վաստակելով ընդամենը մեկ միավոր: Դա թիմի պատմության մեջ ամենաանհաջող մեկնարկն էր: Ընդ որում առաջին անգամ «Արարատ-Արմենիան» մեկնարկային խաղում չկարողացավ գրավել մրցակցի դարպասը՝ «Ալաշկերտի» հետ հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Իսկ ահա հաջորդ 8 խաղերում թիմն անպարտելի մնաց՝ վաստակելով 20 միավոր (6 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

Առաջնության վերջնագծում Անատոլի Բայդաչնու օրոք անցկացրած 7 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» ընդամենը 7 միավոր վաստակեց (1 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 4-5):

24 հանդիպումներից 11-ում «Արարատ-Արմենիան» դարպասն անառիկ պահեց, 9 խաղում էլ չգտավ մրցակիցների դարպասի բանալին: Ընդ որում 3 խաղ անընդմեջ՝ 359 րոպե շարունակ «Արարատ-Արմենիայում» գոլային երաշտ էր:

06.06.2021 Ararat Armenia NOAH 20 960x640 - 4 ցուցանիշ վատագույնն է թիմի պատմության մեջ, միայն 1-ը՝ լավագույնը

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեց՝ 7-0 հաշվով ջախջախելով «Շիրակին», 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Վանի» դարպասը: Շիրակցիների հետ խաղում գրանցված հաշիվն ամենախոշորն էր ինչպես առաջնությունում, այնպես էլ «Արարատ-Արմենիայի» պատմության մեջ: Մինչ այդ առաջնությունում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել էր նախորդ մրցաշրջանում «Երևանի» նկատմամբ՝ 7-2:

Երկրորդ մրցաշրջանն անընդմեջ «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով չպարտվեց:

4․ «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 6 հարված, որից իրացվել է 4-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 5 հարվածներից իրացվել են 3-ը: Յուսուֆ Օտուբանջոն հաղթող է դուրս եկել «Լոռիի» դարպասապահ Արտյոմ Գոմելկոյի և շիրակցի Սպասոյե Ստեֆանովիչի հետ մենամարտերում, իսկ Մաիլսոն Լիման գրավել է փյունիկցի Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը: Իսկ ահա Ալեքսանդր Կարապետյանն անհաջող է իրացրել 2 հարվածներն էլ: Շիրակցի Սպասոյե Ստեֆանովիչը հետ է մղել հարվածը, իսկ Հենրի Ավագյանի («Վան») դարպասին Կարապետյանի կատարած հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից:

09.09.2020 Noah 2 1 Ararat Armenia Super Cup 16 960x640 - 4 ցուցանիշ վատագույնն է թիմի պատմության մեջ, միայն 1-ը՝ լավագույնը

«Արարատ-Արմենիայի» դարպասին միայն մեկ 11մ հարված է նշանակվել: Շիրակցի Իգոր Ստանոևիչը խոցել է Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան» խաղում հաշիվը չբացվեց

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 3-0. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» շարունակում է վստահ ընթացքը. Լիման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Վանին» արտագնա խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Վան» – «Նոա». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մորի Կոնեն հեռացավ «Արարատից»

VBET ՀՊԼ. «Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Արարատ». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր