4 թոփ-ակումբներ հավակնում են Դեմբելեի տրանսֆերի ձեռքբերմանը - VNews
Բաժիններ

4 թոփ-ակումբներ հավակնում են Դեմբելեի տրանսֆերի ձեռքբերմանը

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն մի քանի թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում է: Այս մասին հաղորդում է Sport․es-ը:

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ կատալոնական ակումբի հետ ընթացիկ պայմանագրի շուրջ իրավիճակը հրավիրել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի», «Յուվենտուսի» և «Բավարիայի» ուշադրությունը:

Դեմբելեի գործող համաձայնագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ լրանալու է 2022 թվականին: «Բարսելոնան» այդ ամենով պայմանավորված ցանկանում է կա՛մ երկարաձգել պայմանագրի ժամկետը, կա՛մ առաջիկա ամռանը նշանակալի գնով վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը: Եթե 2018 թվականի աշխարհի չեմպիոնի արդյունավետությունը շարունակի բարելավել, Իսպանիայի գործող փոխչեմպիոնը կփորձի պահել նրան իր կազմում:

Դեմբելեն 2017 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»: Transfermarkt պորտալը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 մլն եվրո:

Ֆուտբոլիստը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա հաշվին նաև 3 գոլ է գրանցված Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 4 մրցավեճում:

ՊՍԺ-ն պատրաստ է խոշոր գումար վճարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի դիմաց

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մանչեսթեր Սիթին» 115 միլիոն է առաջարկելու իր նախկին ֆուտբոլիստների որդիների համար

Պետրոս Ավետիսյանը չմնաց Ռուսաստանում

ԵԼ. «Ռոման», «Ման. Յունայթեդն» ու «Միլանը» 1/8 եզրափակիչում են, մյուս արդյունքները (տեսանյութ)

Էրիկ Բային, պատասխանելով Մեսի՞, թե՞ Ռոնալդու հարցին, ասել է՝ «Ռամոս»

«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

Մեսին 2021 թվականի լավագույն ռմբարկուն է. նա շրջանցեց Լևանդովսկուն

Գվարդիոլա. «Երբ տեսնում եմ այդ թիմի խաղը, հասկանում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ չէ»

«Էլչեի» դարպասապահը զարմանք է ապրել, երբ Մեսին առաջարկել է վերցնել նրա մարզաշապիկը (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթեց «Էլչեին» 1-ին տուրից հետաձգված խաղում, Մեսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Մասկերանո. «Երբեք չեմ համարձակվի խորհուրդ տալ Մեսիին»

«Բարսելոնայի» մեկնարկային կազմն «Էլչեի» դեմ խաղում

Կումանի «Բարսան»․ անկայուն ճանապարհ, թե համարձակ փոփոխություններ

Տուխելի նոր սխեմայի 3 «զոհերը»

«Բարսելոնայի» հայտացուցակն այսօր կայանալիք խաղի համար

«Բավարիայի» նոր աստղը ընտրել՝ որ երկրի հավաքականում է խաղալու

«Չելսին» պատրաստ է 300 միլիոն տրամադրել տրանսֆերներին