4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ

«ՎԱՆ» – «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

25 հոկտեմբերի, ժ.16:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

Բարձրագույն խմբում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Վան»՝ 3-րդ տեղ (9 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 8-րդ տեղ (5 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Բարձրագույն խմբի նորեկը գերազանց մեկնարկից հետո կտրուկ «արգելակեց»՝ կրելով երկու անընդմեջ պարտություն «Ալաշկերտի» (0-1) և «Ուրարտուի» (0-2) հետ մրցախաղերում:

Լուսանկարը՝ «Վանի» մամուլի ծառայության

2․ Իսկ ահա «Արարատ-Արմենիան», որ առաջնության մեկնարկային 3 հանդիպումներում ընդամենը 2 միավոր էր վաստակել, վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքը: Չեմպիոնը 7-0 հաշվով ջախջախեց «Շիրակին»՝ տոնելով Բարձրագույն խմբում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը:

3․ Նախորդ մրցաշրջանի համեմատ «Արարատ-Արմենիան» բավական անհաջող է մեկնարկել: Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորությամբ չեմպիոնը նախորդ մրցաշրջանի 4 հանդիպումներում 10 միավոր էր վաստակել: Ընդ որում առաջին միավորներն «Արարատ-Արմենիան» կորցրել էր միայն 4-րդ տուրում՝ ոչ-ոքի (1-1) խաղալով «Ուրարտուի» հետ:

4․ «Վանի» կազմում ամենաարդյունավետը 2 գոլ խփած Ուիլֆրեդ Կուասի Էզան է: «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուների ցանկը 3 գնդակով գլխավորում է Յուսուֆ Օտուբանջոն:

5․ Եթե Յուսուֆ Օտուբանջոյին հաջողվի գրավել «Վանի» դարպասը, ապա 11 գնդակով կդառնա ՀՀ առաջնություններում ամենաարդյունավետ նիգերիացի ֆուտբոլիստը՝ գերազանցելով Սոլոմոն Իմե Ուդոյի ցուցանիշը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)

Էդգար Մովսեսյան․ «Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել Կասպարովի նման փորձառու դարպասապահին» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

«Վանը» վստահ հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ

Կամպանյան կվերադառնա Վանաձոր․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 13-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Դավիդ Կամպանյա. «Խաղի ընթացքում 3 անգամ սխեմա փոխեցինք» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Մենք նվերներ մատուցեցինք, որից հետո սպասելի էր, որ մրցակիցը կփակվի ու կխաղա ըստ հաշվի» (տեսանյութ)

Բենիկ Հովհաննիսյան․ «Ամեն ինչ կանեմ, որ ոչ միայն հրավիրվեմ հավաքական, այլ նաև խաղերի մասնակցեմ» (տեսանյութ)

Ֆուրջել Նարսինգ․ «Կամպանյայի օրոք տարբեր սխեմաներով ենք խաղում և կարող ենք հարմարվել ցանկացած իրավիճակի» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան․ «Սպասում էինք, որ կարող ենք «Շիրակից» լուրջ դիմադրության հանդիպել» (տեսանյութ)

Վարդան Բակալյան․ «Վատ ֆուտբոլ չենք խաղում, ունենում ենք պահեր, բայց չի ստացվում հաղթել» (տեսանյութ)

Էդգար Գրիգորյան․ «Շիրակի» դեմ մրցելը միշտ էլ դժվար է, բայց այսօր վերահսկում էինք ամբողջ խաղը» (տեսանյութ)

Գևորգ Կասպարովի պատմական նվաճումը. Նա Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահն է

«Ուրարտուն» վստահորեն հաղթեց «Շիրակին» ու բարձրացավ 1-ին տեղ (տեսանյութ)