Քրիստիան Էրիկսենը դուրս է գրվել հիվանդանոցից - VNews
Բաժիններ

Քրիստիան Էրիկսենը դուրս է գրվել հիվանդանոցից

skynews christian eriksen denmark 5415549 - Քրիստիան Էրիկսենը դուրս է գրվել հիվանդանոցից

«Ինտերի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հաջողությամբ վիրահատության է ենթարկվել և դուրս գրվել հիվանդանոցից: Այդ մասին հաղորդում է Դանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստն այցելել է նաև իր թիմակիցներին, ապա վերադարձել տուն ու ժամանակ անցկացրել ընտանիքի հետ:

«Շնորհակալ եմ մեծ թվով աջակցության խոսքերի համար․ հիանալի էր այդ ամենը տեսնելը և զգալը: Վիրահատությունը բարեհաջող անցավ, ու ես ինձ լավ եմ զգում: Հրաշալի էր տղաներին տեսնելը նրանց երեկվա անցկացրած ֆանտաստիկ հանդիպումից հետո: Կարիք չկա ասելու, որ երկրպագելու եմ նրանց Ռուսաստանի հավաքականի դեմ մրցավեճում»,- ասել է Էրիկսենը:

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականների միջև կայացած 1-ին տուրի հանդիպումն ընդհատվել էր Էրիկսենի՝ գիտակցությունը կորցնելու պատճառով, նրա կյանքը հաջողվել էր փրկել: Ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր, հետո Քրիստիանի վիճակը կայունացել էր: Բժիշկները դանիացու սրտի աշխատանքի համար հատուկ սարք են տեղադրել, որի էլեկտրական իմպուլսները կապահովվեն սրտամկանի կազմակերպված և կայուն կծկումներ: Կարդիոսիմուլյատոր միացվում է կաթվածի դեպքում, երբ խախտվում է սրտի աշխատանքը:

Դանիայի ու Ֆինլանդիայի հավաքականների միջև խաղն ավարտվել էր դանիացիների՝ 0-1 հաշվով պարտությամբ: Նրանք 2-րդ տուրում 1-2 հաշվով զիջել են Բելգիայի ընտրանուն: Կասպեր Հյուլմանդի գլխավորած թիմը 3-րդ տուրում հունիսի 21-ին կմրցի ռուսների հետ:

Էրիկսենի կյանքը երկու եղբայր է փրկել. նրանք նախկին մարզիկներ են

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

Մի՞թե չէր տեսնում. մարզչական ամենամեծ բացթողումները ԵՎՐՈ-2020-ում

Ստիպեցին հետևել նրանց. ԵՎՐՈ-2020-ի բացահայտումները

Բացառիկ օր․ Մեսին և Ռոնալդուն միայն այսօր Կոպա Ամերիկայի ու ԵՎՐՈ-ի գործող հաղթողներ են

Բուֆոն․ «Նա ԵՎՐՈ 2020-ի մեծագույն դերակատարներից մեկն է»

Անգլիա – Դանիա հանդիպման VAR-ի մրցավարը տեսակրկնությունների վրա կաշխատի նաև եզրափակիչում

Անգլիա – Դանիա․ ով է հանդիպման լավագույն խաղացողը

Ստեռլինգը խոսել է 11-մետրանոցի դրվագի մասին

Քեյնի՝ լրացուցիչ ժամանակում գոլն Անգլիայի հավաքականին ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչի ուղեգիր պարգևեց (տեսանյութ)

Անգլիա – Դանիա․ Հիմնական ժամանակը չտվեց գլխավոր հարցի պատասխանը (տեսանյութ)

Շքեղ գոլ տուգանայինից, և բացված է Անգլիա – Դանիա խաղի հաշիվը (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020, կիսաեզրափակիչ․ Անգլիա – Դանիա․ Մեկնարկային կազմեր

Անգլիա – Դանիա․ VNews-ի Quiz-ի ԵՎՐՈ-ի երկրորդ կիսաեզրափակիչին ընդառաջ

Էրիկսենին ու նրա կյանքը փրկած բժիշկներին ՈՒԵՖԱ-ն հրավիրել է ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչին

Մերժեց «Ռեալին», դե Խեային դուրս թողեց հավաքականի հիմնական կազմից․ Ինչու է Էնրիկեն հենց Սիմոնին վստահում