fbpx
Բաժիններ

«Ճտերն ամռանն են հաշվում». Թոփ-5 ամառային տրանսֆեր, որոնք արդեն իրականություն են

Առաջիկա ամռանը, բացառությամբ Ամերիկայի գավաթի խաղարկության, խոշոր ֆուտբոլային սոտւգատես նախատեսված չէ: Ֆուտբոլիստներն իրենց լավագույն ունակությունները դրսևորելու և այլ թիմերի ուշադրությունը գրավելու համար ունեն ժամանակ մինչև մայիսի վերջին օրերը: Դրանից հետո սկսվում է արձակուրդի ժամանակահատվածը, International Champions Cup ու նման մրցաշարեր: Անկասկած, թիմերի և նրանց ղեկավարների մեծամասնությունն արդեն իրենց ընտրությունը կատարել են և հստակ գիտեն՝ որ ֆուտբոլիստով են ուժեղացնելու իրենց թիմը և ումից են հրաժարվելու կլորիկ գումարի դիմաց:

Տրանսֆերային «միջանցիկ քամու» միլիոներորդ սեզոնի մեկնարկին դեռ կա մի քանի շաբաթ, բայց հիմա վստահ կարող ենք ասել, որ որոշ թիմեր ոչ միայն իրենց աչքի տակ ունեն իրենց սիրելիներին ու ֆավորիտներին, որոնց պետք է ամեն գնով ձեռք բերեն, այլև արդեն կատարել են իրենց գնումները: Ինչպես հայտնի է՝ շոփինգի ոչ սեզոնին վաճառվող ապրանքը բավական թանկ արժե, սակայն ֆուտբոլում այդ կանոնը չի գործում: Որոշ ֆուտբոլիստների համար վճարվել է 70-80 միլիոն եվրո, ոմանց տեղափոխության համար էլ անգամ կոպեկ չի վճարվել:

Ֆրենկի դե Յոնգ

«Այաքսից» «Բարսելոնա» – 75.000.000 եվրո

Հոլանդական «Այաքսն» այս տարի, բոլորի համար անսպասելիորեն, բոմբեց ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում: Որքան էլ որ զարմանալի կարող է թվալ՝ Ամստերդամը ներկայացնող թիմը կարող էր թրեբլ գրանցել: Այդ «մանկապարտեզի» անվիճելի առաջատարը Ֆրենկի դե Յոնգն է: Երիտասարդ փլեյ-մեյքերը դեռևս մրցաշրջանի ընթացքում սկսեց գրավել եվրոպական բոլոր թոփերի ուշադրությունը: Եզրագծին մնացին միայն (բնականաբար) «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Որոշ շշուկների համաձայն՝ դե Յոնգն իր ընտրությունը կատարել է հօգուտ «Բարսայի» Նեյմարի հորդորներից հետո: Բրազիլացին (իբր) ասել է, որ «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է, և նա փոշմանում է ժամանակին այնտեղից ՊՍԺ տեղափոխվելու համար: Վերջին շփումից հետո դե Յոնգը դիմել է իր գործակալին, որպեսզի նա կապ հաստատի կատալոնյան ակումբի հետ ու տա իր վերջնական համաձայնությունը:

Ֆրենկին այսօր անփոխարինելի կերպար է «Բարսայի» համար: Ինիեստայի ու Չավիի պես գիգանտների հեռանալուց հետո միջին գծում այլևս չկա նման մակարդակի ֆուտբոլիստ: Դատեք ինքներդ՝ Բուսկետսն արդեն տարիքն առնում է, Ռակիտիչի մրցաշրջանը լավը չէր, Արտուրն էլ ստաբիլ չէ: Կենտրոնական կիսապաշտպաններից վստահ խաղում է միայն Վիդալը, բայց դե նա էլ սկսնակ ֆուտբոլիստ չէ, «էներջայզերը» մի օր ավարտվելու է: Դե Յոնգն իդեալական համալրում է, անգամ ավելի լավ քան Դեմբելեն ու Կոուտինյոն միասին վերցրած:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Նյուքասլին» (տեսանյութ)

AS․ Ագուերոն կարող է վերադառնալ Իսպանիա

«Յուվենտուսը» հաղթեց «Բրեշիային» առանց Ռոնալդուի (տեսանյութ)

Դիբալան տուգանայինից կատարած հարվածով առաջ է մղել «Յուվենտուսին» (տեսանյութ)

Ռոնալդուն բացակայում է «Յուվենտուսի»՝ «Բրեշիայի» դեմ խաղի հայտացուցակից

Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը՝ ըստ Յուրգեն Կլոպի

Ավելի հավանական, քան երբևէ. Գվարդիոլան կարող է գլխավորել «Յուվենտուսը»

Արտետա. «Պետք է շատ արագ սկսենք հաղթել՝ եվրագավաթի ուղեգիր նվաճելու համար»

«Ատլետիկոն», «Վալենսիայի» դեմ խաղում 2 անգամ առաջ անցնելով հաշվի մեջ, բավարարվեց մեկ միավորով (տեսանյութ)

«Այժմ սպասում եմ նրանց թոռներին»․ Բուֆոնը՝ Մալդինիի, Կիեզայի, Վեայի և նրանց որդիների մարզաշապիկների մասին

Ռայոլա. «Պոգբան կցանկանար այդ ակումբում խաղալ»

Մաուրիցիո Սարի. «Յուվենտուսում» առաջխաղացումը դադարել է»

«Յուվենտուսը» փրկվեց պարտությունից «Միլանի» դեմ գավաթային կիսաեզրափակիչ առաջին խաղում (տեսանյութ)

Իբրահիմովիչը չի մասնակցի «Յուվենտուսի» դեմ պատասխան խաղին

«Միլան» – «Յուվենտուս»․ Մեկնարկային կազմեր

«Ատլետիկոյի» գլխավոր տնօրենը նշանակվել է Լա լիգայի փոխնախագահ