Չորս պատճառ, թե ինչու են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները փոխել իրենց թիմերը - VNews
Բաժիններ

Չորս պատճառ, թե ինչու են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները փոխել իրենց թիմերը

IMG 4687 - Չորս պատճառ, թե ինչու են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները փոխել իրենց թիմերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:30

-

-

Ձմեռային տրանսֆերային պատուհանը հագեցած էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների համար: Ազգային ընտրանու հիմնական կազմի և թեկնածու համարվող 22 խաղացողներ փոխել են իրենց ակումբները: VNews.am-ը 4 պատճառ է առանձնացրել, թե ինչու և ովքեր են փոխել իրենց թիմերը.

Խաղաժամանակ

Դավիթ Յուրչենկո («Շախտյոր» Կարագանդայից՝ «Ալաշկերտ») – Ռոման Բերեզովսկու՝ Հայաստանի ընտրանին թողնելուց ու կարիերան ավարտելուց հետո, դարպասապահի հարցը խնդիր էր հավաքականի համար։ 2020-ին մեր թիմին միացավ Դավիթ Յուրչենկոն և  անորոշությունն ավարտվեց: 34-ամյա ֆուտբոլիստը ձմռանը հեռացավ Կարագանդայի «Շախտյորից», որի կազմում մեկ տարում ընդամենը 7 խաղի էր մասնակցել, և իր կարիերայի ընթացքում առաջին անգամ տեղափոխվեց Հայաստանի առաջնություն:

Արման Հովհաննիսյան («Տոբոլից»՝ «Փյունիկ») – Պաշտպանը, որը հաջողությամբ է խաղում  երկու եզրերում չհաջողեց Ղազախստանում: Չնայած նրան, որ Հովհաննիսյանը «Տոբոլի» կազմում դարձավ փոխչեմպիոն՝ ընդամենը 3 հանդիպման մասնակցեց: Արդյունքում, Արմանը վերադարձավ Հայաստան և կխաղա իր նախկին թիմի ՝ «Փյունիկի» կազմում:

Գևորգ Ղազարյան (ԱԵԼ-ից՝ «Լամիա») – Հայաստանի հավաքականի 10 համարը ձմռանը նույպես թիմը փոխեց։ Պատճառը ԱԵԼ-ի մարզչի անկեղծ խոստովանությունն էր․ որ չի նախատեսում Ղազարյանին բավարար խաղաժամանակ տրամադրել: Այս և հունական ակումբ տեղափոխվելու պատճառների մասին Ղազարյանը պատմել էր VNews.am-ի հետ զրույցում:

Գոռ Մանուկյան («Ալաշկերտից»՝ «Լոռի») – Հայաստանի հավաքականում անցկացրած միակ խաղը ծանր հետևանք ունեցավ երիտասարդ դարպասապահի կարիերայի վրա: Գոռն «Ալաշկերտում» 1,5 տարի անցկացրեց, սակայն այդպես էլ գլխավոր թիմում պաշտոնական խաղի չմասնակցեց: Այժմ նա տեղափոխվել է «Լոռի», որտեղ հույս ունի խաղալու շանս ստանալ:

Պետրոս Ավետիսյան («Տոբոլից»՝ «Նոա») – Կիսապաշտպանի վիճակը նման է Արման Հովհաննիսյանին: Պետրոսը նույնպես խաղում էր հայ մարզիչ Գրեգորի Բաբայանի թիմում և նույնպես զրկված էր բավարար խաղաժամանակից: 2020 թվականին «Տոբոլի» կազմում նա 11 խաղի մասնակցեց, որոնցում ընդհանուր 314 րոպե անցկացրեց: Փետրվարին Ավետիսյանը կարող էր հայտնվել ռուսական «Տամբովում», բայց գործարքը չկայացավ և նա պայմանագիր կնքեց «Նոայի» հետ:

154633930 1168985793557550 5967634480986655748 n - Չորս պատճառ, թե ինչու են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները փոխել իրենց թիմերը

Արմեն Մանուչարյան («Ռոտորից»՝ «Ակտոբե») – Ռուս ճանաչված գործակալ Դմիտրի Սելյուկն Արմենին տեղավորել էր «Ռոտորում», սակայն հայ ֆուտբոլիստը չհարմարվեց ռուսական թիմին: Պաշտպանը հիմնականում փոխարինման էր մտնում 10-20 րոպեով, դա էր պատճառներից մեկը, որ նա տեղափոխվեց Ղազախստան: Այստեղ, հայ երկրպագուներին ծանոթ «Ակտոբեն», վերադարձել է Պրեմիեր լիգա և համառորեն պայքարում է լիգայում մնալու համար: Այդ պատճառով Հայաստանի հավաքականի թեկնածուն լավ համալրում է ղազախական ակումբի համար:

Արթուր Դանիելյան («Արարատ-Արմենիայից»՝ «Արարատ») – Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջատարներից մեկը դեռ նորամուտը չի նշել ազգային ընտրանու կազմում, սակայն արդեն հրավեր ստացել է: Հասկանալով, որ «Արարատ-Արմենիայում» քիչ խաղաժամանակ ունի (ընդամենը 5 խաղի է մասնակցել), Դանիելյանը որոշեց փոխել թիմը և տեղափոխվեց սկզբունքային մրցակից-ակումբ՝ «Արարատ»:

Ռոբերտ Դարբինյան («Ուրարտուից»՝ «Փյունիկ») – Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հայտարարել էր, որ իր ուշադրության կենտրոնում են բոլոր հայ ֆուտբոլիստները: Դարբինյանը 2018-ին նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը 5 խաղի է մասնակցել, այդ պատճառով «Փյունիկ» տեղափոխությունը կարող է փոխել նրա կարիերան:

Նոր փորձ կամ ավելի ուժեղ լիգայում խաղալու շանս

Արտյոմ Սիմոնյան («Նոայից»՝ «Տոմ») – Հաշվի առնելով, որ «Նոայից» մի քանի կարևոր ֆուտբոլիստներ են հեռացել, սպասվում էր, որ Սիմոնյանը կդառնա թիմի նոր առաջատարը, սակայն 26-ամյա ֆուտբոլիստն անսպասելիորեն որոշեց  «Տոմ» տեղափոխվել: Այդ որոշումն անսպասելի չէր, քանի որ ռուսական թիմի գլխավոր մարզիչը նրա նախկին թիմակից, հանրահայտ հարձակվող Ալեքսանդր Կերժակովն է:

Էդգար Բաբայան («Հոբրոյից»՝ «Ռիգա») – Այս տրանսֆերը մեծ աղմուկ բարձրացրեց։ Քչերին էր հասկանալի, թե ինչպես նման բարձր կարգ ունեցող ֆուտբոլիստը կարող էր տեղափոխվել Լատվիայի առաջնություն: Բաբայանը հայտարարեց, որ հոգնել էր հետնապահների կազմում խաղալով և ուզում էր չեմպիոնության համար պայքարել։ Մենք էլ պարզել ենք, որ այդ ակումբը մեծ հավակնություններ ունի:

149896860 3782747095110387 4624594517394721131 o 960x640 - Չորս պատճառ, թե ինչու են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները փոխել իրենց թիմերը

Անդրե Չալըշըր («Գյոտեբորգից»՝ «Ապոլոն») – Ամբողջ կարիերան Շվեդիայում անցկացրած պաշտպանը տեղափոխվեց Հունաստան: Չալըշըրը ոչ միայն «Գյոտեբորգի» վետերանն էր, այլ նաև ավագը, որի կազմում նվաճեց Շվեդիայի գավաթը: Այդ պատճառով մի փոքր անսպասելի էր նրա ցանկությունը տեղափոխվել Հունաստան, սակայն հետո նա հայտարարեց, որ ցանկացել է ուժերը փորձել նաև այլ երկրում:

Սոլոմոն Ուդո («Արարատից»՝ «Շախտյոր» Կարագանդա) – Հայաստանի հավաքականում Կապառոսի օրոք նորամուտը նշած Ուդոն դեռ ամռանը շատ մոտ էր Ղազախստան տեղափոխվելուն, սակայն հայտնվեց «Արարատում»: Երկրորդ փորձից կիսապաշտպանը կարողացավ տեղափոխվել ՂՊԼ, որը չնայած ֆինանսական կրճատումներին, դեռ շարունակում է համարվել ավելի բարձր կարգի առաջնություն, քան Հայաստանինը։

Գեղամ Ղադիմյան («Նեմանից»՝ «Կայսար») – Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ, որը տեղափոխվեց Ղազախստան: Գեղամը լավ մրցաշրջան էր անցկացրել Բելառուսում՝ դառնալով իր թիմի լավագույն ռմբարկուն և ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը: Ֆուտբոլիստը հայտարարել էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում և Ղազախստանում: Արդյունքում, նրա հանգրվանը դարձավ Ղազախստանը, որտեղ նա լեգեոներ չի համարվելու:

Ակումբի խնդիրներ (փակվել է կամ ֆինանսական դժվարություններ ունեցել)

Հայկ Իշխանյան («Գանձասար-Կապանից»՝ «Շիրակ») –  Հայաստանը զրկվեց իր անվանի թիմերից մեկից՝ «Գանձասար-Կապանից», որը որոշեց դադարեցնել ելույթները: Առանց թիմ մնացած Հայկ Իշխանյանը տեղափոխվեց «Շիրակ», որը աշնանը ամենաշատ գոլեր բաց թողած թիմն էր (29) և բարձրակարգ պաշտպանի կարիք ուներ:

Վբեյմար Անգուլո («Գանձասար-Կապանից»՝ «Արարատ-Արմենիա») – Կոլումբացին 2020 թվականին ստացավ ՀՀ քաղաքացիություն և սկսեց խաղալ Հայաստանի հավաքականում: Երբ փակվեց «Գանձասար-Կապանը», որտեղ նա խաղաց 5 տարի, Անգուլոն անմիջապես առաջարկ ստացավ երկրի վերջին տարիների ուժեղագույն ակումբից՝ «Արարատ-Արմենիայից»:

Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապանից»՝ «Նոա») – VBET Պրեմիեր լիգայի վերջին տարիների լավագույն հարձակվողներից մեկը վնասվածքի պատճառով սեպտեմբերից չի խաղում: Չնայած դրան, Հարությունյնաը առաջարկ ստացավ «Նոայից»:

Ալեքսանդր Կարապետյան («Տամբովից»՝ «Արարատ-Արմենիա») – Կրկին «Տամբովը» և նորից նույն խնդիրները: Կարապետյանը Հարոյանից շուտ էր միացել այդ թիմին և իրեն լավ էր դրսևորում: Նա թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն էր, սակայն նա չմնաց այդ ակումբում։  Արդյունքում Ալեքսանդրը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա», որի հետ եվրագավաթներում հանդես գալու հիանալի շանս ունի: Սա առաջին հայկական ակումբն է, որտեղ հանդես կգա Կարապետյանը։

153772073 951619922041499 7938570517553824043 o 960x649 - Չորս պատճառ, թե ինչու են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները փոխել իրենց թիմերը

Գրիգոր Մելիքսեթյան («Գանձասար-Կապանից»՝ «Արարատ») – Գրիգորն այս ցանկում չորրորդ ֆուտբոլիստն է, որն ակումբի անսպասելի որոշումից հետո մնաց առանց թիմ: Փորձառու դարպասապահը անմիջապես հրավեր ստացավ «Արարատից», որն ունի հիմնական դարպասապահ Վսևելոդ Երմակովին, սակայն այժմ վստահ կարող է վստահ լինել՝ եթե ռուսը չխաղա, նրան արժանի փոխարինող կլինի:

Վարազդատ Հարոյան («Տամբովից»՝ «Աստանա») – Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ակումբները նույնպես երաշխավորված չեն սննկացումից: Այդպիսին էր «Տամբովը», որը 4-5 ամիս աշխատավարձ չէր կարողանում վճարել իր խաղացողներին և նրանցից շատերը լքեցին ակումբը: Այդպիսի խաղացողներից էր թիմի նորեկ Վարազդատ Հարոյանը, որը տեղափոխվեց «Աստանա»: Այս ակումբը նույնպես զգալիորեն կրճատել է իր բյուջեն, հրաժեշտ տվել մի շարք լեգեոներների, բայց իր կազմում է թողել Տիգրան Բարսեղյանին: Արդյունքում, Հայաստանի հավաքականի երկու կարևոր ֆուտբոլիստներ ակումբակից  են դարձել Ղազախստանում:

Առանց թիմ կամ…

Արթուր Միրանյան (առանց թիմ՝ «Ուրարտու») – Անհավատալի է թվում, բայց շնորհալի հարձակվողը, երբ հեռացավ «Փյունիկից»՝ մնաց առանց թիմ։ Միրանյանի տրանսֆերների մասին շշուկներ պարբերաբար հայտնվում էին, բայց փոփոխություններ չէին լինում: Միայն Հայաստանում տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը՝ փետրվարի 28-ին Արթուրը պաշտոնապես դարձավ «Ուրարտուի» ֆուտբոլիստ: Այնտեղ նրան լուրջ մրցակցություն է սպասվում մեկնարկային կազմի համար, հատկապես, որ Միրանյանը 7 ամիս չի մասնակցել խաղերի:

Արտյոմ Խաչատուրով («Ֆլորեշտի»՝ «Սևան») – Հայաստանի հավաքականում 4 խաղ անցկացրած ֆուտբոլիստի տեղափոխությունը զարմանալի էր այն պատճառով, որ Խաչատուրովը խաղաժամանակի խնդիր չուներ Մոլդովայում, բայց նախընտրեց խաղալ Հայաստանի առաջին լիգայում: Ամենայն հավանականությամբ, նա հավատում է «Սևանի» ներուժին և կարծում է, որ թիմը դուրս կգա VBET Հայաստանի Պրեմիեր լիգա:

Արամ Հայրապետյան (ազատ գործակալ՝ «Ատիրաու»)

Հայաստանի հավաքականի դարպասապահը շատ հաջող ժամանակահատված անցկացրեց Իրանում: Նա «Փեյքանին» միացավ, երբ թիմը վերջին տեղում էր, բայց կարողացավ իր հաջող խաղի շնորհիվ ակումբին փրկել բարձրագույն լիգայից դուրս մնալուց: Առաջնության ավարտից հետո Հայրապետյանը հեռացավ Իրանից և մի քանի ամիս առանց թիմի էր: Այժմ դարպասապահը միացել է ղազախական «Ատիրաուին», որին մարզում է Արամ Ոսկանյանը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վերջին 6 տարիների Հայաստանի չեմպիոնների սկզբունքային մրցավեճը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրից առաջ

Փոխվել է «Սևան» – «Ուրարտու» հանդիպման ժամը

«Կադիսը» պարտվեց, Հարոյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

«Սևանը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

Խոակին Կապառոսը ՖԻՖԱ-ի տեսակոնֆերանսին մասնակցելու հրավեր է ստացել

«Արարատ-Արմենիան» երկու հոբելյան նշեց, Օտուբանջոն ու Բուչնևն էլ տարիքային ռեկորդներ սահմանեցին

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 3-0 «Արարատ». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ-ն առաջին հաղթանակն է տոնում ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Նորավանք». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» և շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)

«Վանն» ու «Ուրարտուն» հաղթողին չորոշեցին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Վան» – «Ուրարտու». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տարեդարձը