«Սիթիի» ներկայացուցիչ․ «Կքննարկենք Մեսիին հրավիրելու տարբերակը, եթե նա հեռանա «Բարսայից» - VNews
Բաժիններ

«Սիթիի» ներկայացուցիչ․ «Կքննարկենք Մեսիին հրավիրելու տարբերակը, եթե նա հեռանա «Բարսայից»

«Մանչեսթեր Սիթիի» օպերացիոն տնօրեն Օմար Բերադան հայտարարել է, որ ակումբը պատրաստ է հետագայում դիտարկել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը:

«Հայտնի չէ՝ արդյոք երբևէ կրկին կլինի Մեսիի հետ համաձայնության գալու հնարավորություն, բայց, եթե Լեոն հեռանա «Բարսայից», մենք կկարողանանք քննարկել այդ տարբերակը:

Մեսին անհավանական տաղանդ է, նա կարող է տպավորիչ ազդեցություն գործել աշխարհի ցանկացած ակումբի վրա, ընդ որում, անմիջապես: Նա լավագույնն է աշխարհում: Յուրաքանչյուր ակումբ կցանկանար պայմանագիր ստորագրել Մեսիի հետ: Այն փաստը, որ մենք այժմ խոսում ենք նրա՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու հնարավորության մասին, ցույց է տալիս՝ ինչպիսի աճ է գրանցել մեր կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում»,- Բերադայի խոսքերը մեջբերում է The Athletic-ը:

Մեսին 2003 թվականից պաշտպանում է «Բարսելոնայի» գույները, իսկ ներկա պահին հանդիսանում թիմի ավագը: 33-ամյա ֆուտբոլիստը, ընդհանուր առմամբ, 34 տիտղոս է նվաճել կատալոնական ակումբում: Լեոն ավարտված տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկություն էր հայտնել հեռանալ «կապտանռնագույնների» ճամբարից, սակայն նրան չէին թույլատրել այդպիսի քայլի գնալ, և արգենտինացին որոշել էր շարունակել ելույթները թիմում:

Աղբյուր. Մեսին ցանկացել է հեռանալ «Բարսելոնայից» 2004թ.-ին՝ Մոուրինյոյի թիմում խաղալու համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


6 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլի ուղեգիր

ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հաղթանակ տոնեցին (տեսանյութ)

Բոատենգ. «Ցանկանում էի ավարտել կարիերաս, երբ տեսա, թե ինչպես է մարզվում Մեսին»

FIFA The Best. Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Կումանն ասել է՝ ինչու Գրիզմանը չխաղաց «Դինամոյի» հետ խաղի սկզբից

Ռոնալդուն կրկնել է Մեսիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Յունայթեդը», «Բորուսիան» ու «Լացիոն» 3-ական միավոր վաստակեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը Կիևի «Դինամոյի» դեմ խաղում

Էտո՛օ․ «Բարսելոնան» Մեսիին փոխարինելու համար պետք է ուշադրություն դարձնի այդ 2 ֆուտբոլիստներին»

Աղբյուր. «Բարսելոնան» առաջարկել է Մասկերանոյի վերադառնալ

Ռունի. «Երազում էի այդ ակումբում խաղալու մասին»

«Մանչեսթեր Սիթին» 10 տարվա պայմանագիր է պատրաստվում առաջարկել Մեսիին

Գրիզման. «Չեմ կտրի մազերս, նույնիսկ եթե «Բարսելոնան» պահանջի»

«Ռեալն» ու «Ինտերը» կարող են փոխանակում իրականացնել

«Բարսելոնան» արդեն 130 մլն. եվրո է վճարել Դեմբելեի դիմաց