fbpx
Բաժիններ

CNN-ի սենսացիոն անդրադարձը. «Սա խայտառակում է ՈւԵՖԱ-ն, «Արսենալն» ու «Չելսին» պետք է բոյկոտեն եզրափակիչը»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

29 Մայիս 2019 - 23:00

4

ՖԱ Չելսի

1

ՖԱ Արսենալ

1 - 0 Օլիվիե Ժիրու - 49`

2 - 0 Պեդրո Ռոդրիգես - 60`

3 - 0 Էդեն Ազար - 65`

3 - 1 Ալեքս Իվոբի - 69`

4 - 1 Էդեն Ազար - 72`

Ամերիկյան հանրահայտ CNN հեռուստաալիքի լրագրող Մասիմո Մարիոնին բուռն կերպով է արձագանքել Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչին չմասակցելու փաստը և այս հոդվածով իր կարծիքն է արտահայտել այս հարցի հետ կապված:

«Եվրոպա լիգայի եզրափակիչից օրեր առաջ մենք ականատես ենք լինում աննախադեպ իրավիճակի. գրանդ ակումբներից մեկը կորցնում է իր առանցքային ֆուտբոլիստին եվրոպական խոշոր մրցաշարի եզրափակիչում միայն այդ խաղացողի ծննդավայրի պատճառով: Մխիթարյանի հետ կապված հարցը ամոթալի է ՈւԵՖԱ-ի համար և մեծ հարցականի տակ է դնում եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը:

Մենք կարող ենք մոռանալ Ադրբեջանում եզրափակիչ անցկացնելու տարածքային և ֆինանսական մեծ խնդիրները, որոնք երկրպագուներին լուրջ դժվարություններ են առաջացնում այնտեղ հասնելու համար: Կարող ենք մոռանալ նաև այն, որ 69.870 հանդիսական տեղավորող մարզադաշտում թիմերին հատկացվել է ընդամենը 6 հազարական տոմս:

Բայց մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՈւԵՖԱ-ն եզրափակիչի համար ընտրել է մի այնպիսի երկիր, որտեղ մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, իսկ որոշները, նույնիսկ, չեն կարող մուտք գործել այնտեղ: Մխիթարյանը, որի երկիրն Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ է, իրեն չի կարող անվտանգ զգալ Բաքվում, ինչը թիմերից մեկին ստիպում է զրկվել իր թոփ խաղացողներից մեկից ոչ ֆուտբոլային պատճառով:

ՈւԵՖԱ-ն համագործակցում է RESPECT սոցիալական կազմակերպության հետ, որը քարոզում է մարդկային բոլոր ռասսաների ներգրավվածությունը ֆուտբոլում. «Բոլորն իրավունք ունեն ֆուտբոլը վայելելու՝ անկախ նրանից, թե ով ես դու, որտեղից ես և ինչպես ես խաղում»: Հուսանք, որ այս հաղորդագրությունը կսփոփի Մխիթարյանին և աշխարհի բոլոր հայերին, մինդչդեռ Հայաստանի հավաքականի ավագը մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչը դիտելու է հեռուստացույցով:

Ինչպե՞ս կարող է այս ամենը դեմ չլինել սպորտի սկզբունքներին: Եվ եթե «Արսենալը» պարտվի, այս հարցը միշտ կհնչի՝ «իսկ ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը խաղար»: Եվ մի՞թե սա չի վտանգում ՈւԵՖԱ-ի իրավահավասարության թեզը, եթե այդ կառույցը պաշտպանում է եզրափակիչն ընդունող այդքան կոնֆլիկտային ու խտրականություններով երկրին:

ՈւԵՖԱ-ն ու Ադրբեջանի ՖՖ-ն վստահեցրին, որ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է, բայց դա բավարար չեղավ, որ Մխիթարյանը մեկնի Բաքու: Արդյունքում՝ ՈւԵՖԱ-ն չփոխեց եզրափակիչը Բաքվում անցկացնելու իր որոշումը՝ չնայած երկրպագուների ու թիմերի բողոքներին: Իսկ միգուցե «Արսենալն» ու «Չելսին» բոյկոտե՞ն խաղը:

Այո՛, այդ քայլը կտրուկ ու աննախադեպ կլինի, բայց պատկերացրեք, թե ինչպիսի միասնականաության ու հարգանքի օրինակ կարող է դառնալ սա երկու լոնդոնյան մրցակից թիմերի կողմից: Այսպիսի հնարավորություն ժամանակակից ֆուտբոլում դեռ չի եղել:

Դա շատ դժվար որոշում կլինի «Արսենալի» համար: Բացի ֆինանսական մեծ օգուտից, Եվրոպա լիգայի եզրափակիչը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է:

Բայց, անկասկած, սպորտում որոշ բաներ ավելի կարևոր են, քան հաղթանակները, պարտությունները, ֆինանսական օգուտներն ու ֆինանսական կորուստները: Երկու ակումբների կողմից այդ քայլը կմնա պատմության մեջ, ինչը շատ ավելի մեծ բան կնշանակի, քան Եվրոպա լիգայի այդ գավաթը»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ջական տուն է փնտրում իտալական քաղաքում

Վասկեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Օբամեյանգին հունից հանել են տարածված լուրերը

Աղբյուր․ Խաշմանյանը Մխիթարյանին հրավիրել է հավաքականին աջակցելու, սակայն Հենրիխը մերժել է

Ֆոնսեկան նշել է Մխիթարյանի վերադարձի հստակ ժամկետը

Օբամեյանգը վթարի է ենթարկվել

Ջերարդը կարող է գլխավորել «Արսենալը»

«Լեսթերը» հաղթահարեց նաև «Արսենալի» արգելքն ու բարձրացավ 2-րդ տեղ (տեսանյութ)

ՀՖՖ-ն գրառում է կատարել, որն ակնարկում է Մխիթարյանի իրավիճակի մասին

5 «բոմբ» խաղ, որ պարտավոր եք դիտել այս ուիքենդին

Էմերիի սենսացիոն հայտարարությունը. «Չգիտեմ՝ Ջական կխաղա այլևս «Արսենալում», թե ոչ»

Ջերարդը կարող է գլխավորել անգլիական գրանդը

«Արսենալը» մտադիր է հրաժեշտ տալ Ջակային

Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Արսենալը» ձեռքից բաց թողեց հաղթանակը «Գիմարաեշի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռոմայի» հերթական մարզումը․ Մխիթարյանի վերադարձը մոտ է (տեսանյութ)