Կոնտե․ «Տարօրինակ է, որ ինչ-որ մեկը նրանց չի համարում ՉԼ հաղթողի ֆավորիտներ» - VNews
Բաժիններ

Կոնտե․ «Տարօրինակ է, որ ինչ-որ մեկը նրանց չի համարում ՉԼ հաղթողի ֆավորիտներ»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է այն տեսակետը, որի համաձայն՝ միլանյան թիմը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում լավ հանդես գալու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան իր հետ միևնույն խմբում ընդգրկված Մադրիդի «Ռեալը»:

«Չգիտեմ՝ իրո՞ք այդպես է: Մենք խոսում ենք մի թիմի մասին, որը նախորդ մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն, թիմի մասին, որտեղ հանդես են գալիս մեծագույն չեմպիոններ:

Ինձ համար տարօրինակ է այն, որ ինչ-որ մեկը նրանց չի համարում հաղթողի ֆավորիտներ: Եթե «Ռեալի» շանսերը կասկածի տակ դնենք զուտ նրա համար, որ ոչ մի տրանսֆեր չի իրականացրել, դա նշանակում է, որ ֆուտբոլը փոխվում է, իսկ ես, հնարավոր է, կորցրել եմ իրականության զգացումը:

Իհարկե, «Ինտերը» հիմա ավելի փորձառու թիմ է՝ հաշվի առնելով նախորդ մրցաշրջանում մեր ելույթները և Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալը: Ամբողջ թիմն այդ ամենի շնորհիվ ավելի փորձառու է դարձել: Հիմա նաև կարող ենք հույսեր կապել Վիդալի հետ, որը շատ փորձառու ֆուտբոլիստ է: Մենք այդ տեսանկյունից այժմ ավելի լավ ենք պատրաստված:

Մեզ հարկավոր է տնօրինել սեփական ճակատագիրը: Ցանկանում ենք իրատես լինել, բայց այժմ դժվար է ասել, թե մեզ ինչ է սպասում: Թիմի նպատակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդ լինելն է: Պատրաստվում ենք խաղալ այնպես, ինչպես դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ մեր ճանապարհորդության ժամանակ: Դա մեզ երբեմն իդեալական կերպով հաջողվում է, երբեմն էլ հարկավոր է ավելի լավ գործել»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչները․ 1-ին և մյուս տեղերի միջև ահռելի տարբերություն է

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

Զիդան. «Մեզ հետ տարօրինակ բաներ պատահում են»

Սուարեսը չի խաղա «Բավարիայի» դեմ. թեստի պատասխանը նորից դրական է

«Ինտերը» Մեսիի տրանսֆերի համար 250 մլն եվրո է առաջարկել 2006 թվականին

Ազարի ապաքինման մոտավոր ժամկետը

«Բավարիայից» մի քանի առանցքային ֆուտբոլիստ չի խաղա «Ատլետիկոյի» դեմ

Կարևոր վերադարձ ու կարևոր կորուստ. «Ռեալի» հայտացուցակը՝ «Շախտյորի» դեմ խաղի համար

«Ռեալը» հատուկ ծրագիր ունի՝ Հալանդին ու Մբապեին գնելու համար

«Ռեալում» դժգոհ են «Ալավեսի» դեմ խաղի մրցավարությունից

Զիդան. «Ալավեսի» դեմ խաղի մեկնարկը վատագույնն էր մրցաշրջանում»

«Ռեալը» տնային խաղում պարտվեց «Ալավեսին» (տեսանյութ)

Էդեն Ազարը նորից վնասվածք ստացավ ու փոխարինվեց

«Ինտերը» հաղթեց «Սասուոլոյին», «Յուվենտուսը» սայթաքեց արտագնա խաղում (տեսանյութ)

Մեսի-Սուարես, Ռոնալդու-Բենզեմա, Մխիթարյան-Օբամեյանգ․ B/R-ն առանձնացրել է ֆուտբոլային արդյունավետ դուետների

Ինչ է ասել Վիդալը մրցավարին «Ռեալի» դեմ խաղում հեռացվելուց առաջ

«Ռեալը» կորուստներով է մոտենում առաջիկա խաղին

Պորտուգալիան կարող է ավելի շատ ներկայացուցիչ ունենալ ՉԼ-ում, քան Ռուսաստանը