Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Յուվենտուս
ԱԿ Սպեցիա
1 - 0 Ալվարո Մորատա - 62`
2 - 0 Ֆեդերիկո Կիեզա - 71`
3 - 0 Կրիշտիանու Ռոնալդու - 89`
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցում է Ա սերիայի 25-րդ տուրում «Սպեցիայի» հետ ընթացքի մեջ գտնվող տնային հանդիպմանը (առաջին խաղակեսից հետո՝ 0-0):
36-ամյա պորտուգալացու համար այդ մրցավեճը 600-րդն է ազգային առաջնություններում:
Նա 292 անգամ ասպարեզ է մտել Իսպանիայի Լա Լիգայում, 196՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում, 85՝ Իտալիայի Ա սերիայում, 25՝ Պորտուգալիայի առաջնությունում, 2՝ Պորտուգալիայի 2-րդ դիվիզիոնում:
Ռոնալդուն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում նախքան այսօրվա խաղը մասնակցել էր 20 հանդիպման (19-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 19 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Պորտուգալացին մրցաշարի լավագույն ռմբարկուն է:
«Եթե Ռոնալդուն չխաղա, «Յուվենտուսը» կրկին կսկսի հաղթել». Վենտոլա
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո