-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լիվերպուլ
Մանչեսթեր Յունայթեդ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ խոսել է իր թիմի՝ առաջնության ներկայիս առաջատար լինելու փաստի վերաբերյալ:
«Մեր առաջատարությունը ծանր աշխատանքի արդյունք է, որ բոլորն են կատարել այս ակումբում՝ անձնակազմը, ֆուտբոլիստները և երկրպագուները: Քրտնաջան աշխատանք է տարվել, եղել են դժվարություններ, սակայն մեզ հաջողվել է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Բայց եթե բարձրանաս Կիլիմանջարոյի կամ Էվերեստի գագաթին, իսկ հետո կանգ առնես, ի՞նչ տեղի կունենա․ ցրտահարությունից կմահանաս: Հետևաբար, հիմա առաջ շարժվելու իսկական պահն է: Խաղացողների մտածելակերպի տեսանկյունից ակնհայտ տեղաշարժ կա, և մենք կարող ենք ընթանալ առաջ՝ դեպի բարձր նպատակներ»,- Սուլշերի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Մանկունյական թիմը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 17 խաղից հետո վաստակել է 36 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: «Լիվերպուլը» նույնքան հանդիպումից հետո իր ակտիվում գրանցած 33 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
«Ինչ լավ է, որ ես արդեն թոշակառու էի, երբ տեսնում էի «Լիվերպուլի» խաղը վերջին տարիներին». Ֆերգյուսոն
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո