fbpx

Լրացուցիչ

Орел и решка-ի Ռեգինան՝ երգչուհի և դերասանուհի

Եթե «Орел и решка» ճանապարհորդական հաղորդման երկրպագու եք, ապա հաստատ ճանաչում և սիրում եք գեղեցկուհի Ռեգինա Տադարենկոյին:

Սակայն գուցե քչերը գիտեն, որ նա բացի հաղորդում վարելուց նաև երգում է: Ռեգինան 2015 թ. մասնակցել է ռուսական The Voice նախագծին՝ բավական լավ ելույթներ ունենալով:

Ռեգինան անգամ տեսահոլովակներ ունի, որոնցում հիմնական շեշտը դրված է նրա գեղեցկության վրա:

Բայց միայն երաժշտական և հաղորդավարական կարիերայով չի սահմանափակվում ուկրաինուհի Տոդարենկոն: Այժմ էլ նա խաղում է ռուսական մի թատերական ներկայացման մեջ, այն էլ՝ գլխավոր դերում: Օգոստոսի 28-ին Մոսկվայում կկայանա «Заложи жену в ломбард» ներկայացման պրեմիերան: Մոսկվայից բացի՝ ներկայացումը կցուցադրվի ռուսական և ուկրաինական մի շարք քաղաքների բեմերում: