Ալեքսանդր Դյումայի 5 լավագույն վեպերը - VNews

Ալեքսանդր Դյումայի 5 լավագույն վեպերը

դյումա - Ալեքսանդր Դյումայի 5 լավագույն վեպերը

Ֆրանսիացի մեծ արձակագիր Ալեքսանդր Դյումայի ծննդյան օրը՝ հուլիսի 27-ին, որոշել ենք վերհիշել նրա բազմաթիվ վեպերը և առանձնացնել լավագույն 5-ը, այն 5 վեպերը, որոնք ամենաշատն են ընթերցվել և ամենաշատն են հրատարակվել տարբեր լեզուներով: Իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի վեպը:

Երեք հրացանակիրներ

«Երեք հրացանակիրները» (Les trois mousquetaires), Ալեքսանդր Դյումայի՝ 1844 թվականին գրված պատմաարկածային վեպն է։ Այն նվիրված է դ’Արտանյանի՝ հրացանակիր դառնալու համար տնից հեռացած մի երիտասարդ մարդու, և նրա երեք ընկերների՝ Աթոսի, Պորտոսի և Արամիսի արկածներին։ Դ’Արտանյանի պատմությունը շարունակվում է նաև երկու այլ վեպերում՝ «Քսան տարի անց» և «Վիկոնտ դե Բրաժելոն, կամ տասը տարի անց»։

Սյուժե

Երիտասարդ աղքատ գասկոնական ազնվական դ’Արտանյանը 1625 թվականի ապրիլին լքեց հայրական տունը և ուղևորվեց Փարիզ` հուսալով տեղ գտնել հրացանակիրների գնդում։ Ճանապարհին մենամարտի բռնվեց կարդինալ Ռեշելյեյի մերձավորներից մեկի՝ դուքս Ռոշֆորի հետ, և վերջինս հափշտակեց դ’Արտանյանի հանձնարարական նամակը։ Փարիզ ժամանալուն պես դ’Արտանյանը ուղևորվում է թագավորական հրացանակիրների կապիտան պարոն դե Տրեվիլի մոտ ընդունելության, սակայն նա բացատրում է, որ, գործող օրենքների համաձայն, չի կարող սկսնակին տեղ տալ իր գնդում այնքան ժամանակ, մինչ նա չցուցաբերի իր քաջությունը կամ չի ծառայի ուրիշ տեսակի զորքերում երկու տարի և ուղարկում է նրան Դեզեսսարի գվարդիական գունդ։

Հետո պատահականությունների արդյունքում նույն օրը դ’Արտանյանը հերթականությամբ վիրավորում է երեք փորձառու հրացանակիրներին՝ Աթոսին, Պորտոսին և Արամիսին, և երեքից էլ ստանում է մենամարտի հրավեր։ Սակայն մենամարտը, որին նա ներկայանում է հաջորդ առավոտյան, ընդհատվում է կարդինալի գվարդիականների հայտնվելով, որոնք ցանկանում են ձերբակալել չորսին էլ՝ մենամարտի արգելման հրամանագրի խախտման համար։ Ի պատասխան նրանց դ’Արտանյանը և երեք հրացանակիրները միավորվում են և հաղթում գերազանցող թշնամուն, դառնալով ընկերներ։ Կարդինալ Ռիշելյեն գանգատվում է հրացանակիրների արարքից Լյուդովիկոս XIII-ին, որը կշտամբում է դե Տրևիլին, բայց գաղտնի հպարտանում է որ իր մոտ ծառայում են այդպիսի մարդիկ…

Dartagnan musketeers - Ալեքսանդր Դյումայի 5 լավագույն վեպերը

Կոմս Մոնտե-Քրիստո

Կոմս Մոնտե Քրիստո (Le Comte de Monte-Cristo), Ալեքսանդր Դյումայի արկածային ժանրին դասվող վեպ, ֆրանսիական դասական գրակական ստեղծագործություններից, որը գրվել է 1844-1845 թվականներին։ Իր հերոսի անվանման մասին գրողը մտածել է Միջերկրական ծովով շրջագայելիս, երբ տեսել էր Մոնտե-Քրիստո կղզին և լսել այնտեղ անթիվ թաքնված գանձերի մասին լեգենդը։ Հեղինակը միայն մի փոքր փոխեց կղզու անվանումը։

Սյուժե

Հեղինակը պատմում է Էդմոն Դանտեսի՝ «Փարավոն» նավի նավապետի օգնականի մասին, ով երջանիկ է և պատրաստվում է ամուսնանալ իր սիրած աղջկա՝ Մերսեդեսի հետ։ Սակայն նրա երջանկությունը երկար չի տևում։ Էդմոնի թշնամիները, նախանձելով նրան իր հաջողությունների համար, մեղադրում են նրան Բոնապարտիստության մեջ, ինչը այն ժամանակ մեղք էր համարվում, և բանտարկում են նրան ծովի ծոցում գտնվող Իֆ ամրոցում։ Բանտում նրանից բացի կար մի ծերունի, որին համարում են խելագար և ով տարիներ շարունակ օգնում է նրան և սովորեցնում փիլիսոփայություն, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա։ Ծերունին պատմում է նաև իր գանձի մասին, որը թաքցված է Մոնտե Քրիստո կղզում։ Սակայն ծերունին հիվանդանում է, կաթված ստանում և մահանում։ Նրան դնում են մի պարկի մեջ, որպեսզի նետեն ծովը, որը համարում էին այդ ամրոցի գերեզմանատուն։ Դանտեսը այն անցքով, որը փորել էին ինքն ու ծերունին հաղորդակցության համար, մտնում է պարկի մեջ։ Նրան հաջորդ օրը նետում են ծովը առանց հասկանալու, որ պարկի մեջ ոչ թե ծերունու դին է, այլ Էդմոնը։

Էդմոնը մի նավի միջոցով հասնում է Մոնտե Քրիստո կղզին, գտնում գանձը և դրանից հետո ներկայանում է բոլորին որպես Կոմս Մոնտե-Քրիստո։ Դրանից հետո նա կեղծ մտերմանում է իր թշնամիների՝ Վիլֆորի, Դանգլարի, Ֆեռնանի ընտանիքի հետ։ Իմանալով նրանց առավելությունները և թերությունները, կոմս Մոնտե Քրիստոն, նրանցից վրեժ է լուծում՝ Վիլֆորը կորցնում է ընտանիքը և խելագարվում, Դանգլարը սննկանում է լիովին (չնայած որ կոմսը ներում է նրան), Ֆեռնանին լքում է իր կինը՝ Մերսեդեսը և տղան և նա խայտառակությունից ինքնասպան է լինում։ Կադրուսը նույնպես սպանվում է։ Սակայն Մոնտե Քրիստոն փրկում է նաև 2 հոգու կյանք՝ Մաքսիմիլիան Մորելի և նրա հարսնացուի՝ Վալենտինայի կյանքը։ Վերջիններիս նա կտակում է իր կղզին և հարստությունները։ Վերջում կոմս Մոնտե Քրիստոն հեռանում է անհայտ ուղղությամբ իր ստրկուհու՝ Հայդեի հետ։

469px Louis Francais Dantes sur son rocher - Ալեքսանդր Դյումայի 5 լավագույն վեպերը

1 2