Ալեքս Ռոդրիգեսը ուզում է վերամիավորվել Ջենիֆեր Լոպեսի հետ - VNews

Ալեքս Ռոդրիգեսը ուզում է վերամիավորվել Ջենիֆեր Լոպեսի հետ

27788524 1669644323121578 4045096108456742193 o 8 - Ալեքս Ռոդրիգեսը ուզում է վերամիավորվել Ջենիֆեր Լոպեսի հետ

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի փեսացուն՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն՝ վերամիավորվելու հարսնացուի հետ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Ռոդրիգեսը տեսանյութ է հրապարակել Կարիբյան ծովից և կից գրել․ «Ուրախ երկուշաբթի։ Նոր շաբաթ, նոր օր։ Դեպի առաջ, դեպի վեր»։ Ռոդրիգեսը տեսանյութում նշել է Ջենիֆեր Լոպեսին, որը Դոմինիկյան Հանրապետությունում մասնակցում է նոր Shotgun Wedding ֆիլմի նկարահանումներին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am–ը, լրատվամիջոցներում շրջանառվում էին լուրեր, որ Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, բաժանվել են։ UsWeekly ամսագրի աղբյուրն ասել էր, որ Ռոդրիգեսը գտնվում էր Մայամիում և պատրաստվում էր բեյսբոլի խաղերին, իսկ Լոպեսը մասնակցում է նոր ֆիլմի նկարահանումներին՝ Դոմինիկյան Հանրապետությունում։ Ենթադրվում էր, որ զույգի բաժանման պատճառը Ռոդրիգեսի հարաբերություններն են հեռուստաաստղ Մեդիսոն Լըքրոյի հետ։ Նրանց հեռախոսազրույցների մասին հայտնի էր դարձել փետրվարին՝ հակառակ նրան, որ հեռուստաաստղն ամուսնացած է։ PageSix–ին տված հարցազրույցում Լըքրոն ասել է, որ իրենք շփվում են, սակայն այդ հարաբերություններն «անմեղ» են և հավելել, որ նրանք երբեք չեն հանդիպել, այ պարզապես զրուցել են հեռախոսով։ Նա պնդել է, որ Ռոդրիգեսը երբեք չի դավաճանել Ջենիֆերին։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ու ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացող Ալեքս Ռոդրիգեսը նշանադրվել են 2017 թվականին և 2020-ին պատրաստվում էին ամուսնանալ, սակայն ամուսնությունը հետաձգվել է կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումների հետևանքով


Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Աստղերի լեգենդար մերկ ֆոտոսեսիաները

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Հայտնիների՝ 90-ականներին արված լուսանկարները

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Ջենիֆեր Լոպեսը նշանվել է

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Օսկար 2019 ետնաբեմում (Լուսանկարներ)

Օսկար 2019-ի լավագույն լուքերը

91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության առաջադրվածների նախաճաշը (լուսանկարներ)

Հայտնի դերասաններն ու նրանց դուբլյորները

Աստղերը մասնակցում են #10YearChallenge-ին (լուսանկարներ)

Ջենիֆեր Լոպեսը BAZAAR ամսագրի նոր շապիկին է (լուսանկարներ)

Քարդաշյանների սուրբծննդյան աստղաշատ երեկույթի մանրամասները

Աստղային պատերազմներ. Հայտնիներ, որոնք տանել չեն կարողանում միմյանց