Ահա թե ինչ էր անում օրերս Իվետա Մուկուչյանը Գերմանիայում. հարցազրույց - VNews

Ահա թե ինչ էր անում օրերս Իվետա Մուկուչյանը Գերմանիայում. հարցազրույց

image 1 - Ահա թե ինչ էր անում օրերս Իվետա Մուկուչյանը Գերմանիայում. հարցազրույց

Հոկտեմբերի 26-ին Բեռլինում McFit-ի կողմից կազմակերպված NewBody Awards մրցանակաբաշխության՝ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 1,5 մլն մասնակիցների շարքում հատկապես աչքի ընկավ երգչուհի, մոդել Իվետա Մուկուչյանը։
Միջոցառումը տեղի է ունեցել հանրահայտ «Տեմպոդրոմ» համալիրում, որտեղ կենդանի համերգներով հանդես են եկել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Վուդքիդը, Լեդի Գագան և շատ ուրիշներ։ Մրցանակաբաշխությանը ներկա է եղել ավելի քան 2000 հանդիսատես եւ 150 լրագրող։
Իվետան 22 պարողների ուղեկցությամբ տպավորիչ ելույթ ունեցավ մրցանակաբաշխության թե´ բացման և թե´ փակման արարողությունների ժամանակ:

Iveta Mukuchyan 2017 New Body Awards 04 - Ահա թե ինչ էր անում օրերս Իվետա Մուկուչյանը Գերմանիայում. հարցազրույց

Մենք զրուցել ենք Իվետա Մուկուչյանի հետ և ճշտել՝ ինչ ծրագրեր ունի նա Գերմանիայի հետ կապված:

Իվետա ջան, ի՞նչ նոր ծրագրեր ունեք Բեռլինում համերգային ելույթից հետո:

– Նախատեսում ենք ծրագիր կազմել եվրոպական շուկայի համար: Առաջին քայլն այդ ուղղությամբ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած համերգն էր Բեռլինում: Իմ՝ բացման և փակման արարողությունների ելույթները շատ դրական արձագանքներ ունեցան և այդ պատճառով որոշեցինք շարունակել նույն ոգով:

Հայկական և եվրոպական շուկաների համար տարբեր ոճերո՞ւմ եք աշխատում:

– Իմ մեջ մեջ կա երկու Իվետա: Մեկը հայրենասեր հայուհին է, իսկ մյուսը Եվրոպայում մեծացած և դաստիարակված աղջիկն է: Երկու տեսակների գոյությունն իմ մեջ չի կարող չանդրադառնալ իմ երգարվեստի վրա: Այն, ինչի մասին ուզում է երգել եվրոպական Իվետան, Հայաստանում քիչ լսարան ունի, և հակառակը: Նաև հոգեբանորեն ես ինքս ինձ համար որոշել եմ դադարել միայն մեկ կոնկրետ երաժշտական ուղղության մեջ ստեղծագործելը և նախընտրում եմ ազատ թողնել իմ ներքին աշխարհն ու երկու լսարանի համար էլ հավասարապես ստեղծագործել:

 


Իվետա Մուկուչյանի նոր երգը

Իվետա Մուկուչյանը երգել է «Զինվորի տանը»

«Ուղևորություն դեպի Քարվաճառ». Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյանի գերմանալեզու ռեպորտաժը՝ Արցախի մասին

Իվետա Մուկուչյանի կատարումը Դադիվանքում

«Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

Իվետա Մուկուչյանի պատասխանն ադրբեջանցի երգչուհուն

3+3 ՐՈՊԵ [զրույց Իվետա Մուկուչյանի հետ]

Իվետա Մուկուչյանը նոր երգ ու տեսահոլովակ է թողարկել

Իվետա Մուկուչյանը Շառլ Ազնավուրի հայտնի երգի նոր տարբերակն է հրապարակել

Իվետա Մուկուչյանը խոսել է Սրբուկի՝ Եվրատեսիլին մասնակցելու մասին

Հովհաննես Շիրազն ու Իվետա Մուկուչյանը [նոր երգ Իվետայից ու Շիրազից]

Թողարկվել է «Մեծ Խաղի» պաշտոնական տեսահոլովակը

Իվետա Մուկուչյանը Ֆրանսիայում և Չեխիայում եվրատեսիլյան միջազգային ժյուրիի անդամ

Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի թիզերը՝ «Սիրահարվել եմ քեզ»

Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք