fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Աղասի Այվազյան. գրականություն և ոչ միայն

Նրա փնտրտուքներն իրեն տարան գրականությունից մինչև կինո, կինոյից՝ գեղանկարչություն: Իր ժամանակների մտավորականության ամենավառ դեմքերից մեկն էր. մի քիչ անհասկանալի, նաև չհասկացված, կենցաղային շփումների մեջ՝ ինքնամփոփ, ստեղծագործության մեջ ՝ «շատախոս»: Նա Աղասի Այվազյանն է՝ Մկրտիչների դարբնոցի արարիչը:

Բազմաբևեռ արվեստագետը

Նրա արվեստը յուրատեսակ էր:

Նա պատմում էր. և խոսքը միայն գրական գործունեության մասին չէ: Իր գեղանկարչական բոլոր աշխատանքները նայողի հետ երկխոսության մեջ են, նայողին դրդում են մի քիչ ավելի երկար կանգնելու ու միտքը, «ասելիքը» հասկանալու:

Նա չափազանց ազգային էր, ամենուր որոնում էր հայի առանձնահատկություններն ու հոգեկերտվածքի նրբությունները, և ժամանակ առ ժամանակ հանգում նրան, որ՝  «Հայը միշտ գաղթական կլինի, Հայաստանը՝ երբեք»… Մեկ-մեկ Նժդեհ էր ցիտում, գրում ու բեմադրում էր Չարենցի մասին: (Չարենցի Ուղղիչ տունը»,  «Չարենցի Ուղղիչ տունը, իմպրովիզ 11 դրվագով»)

«Դոստոևսկու հերոսի նման ես ապրում էի նաև իմ ուղեղում և դա հետաքրքիր, հագեցած կյանք էր: այսօր ես չգիտեմ՝ որ կյանքն է ավելի իրական. այն, որ գլխումս է, թե՞ այն, որ դրսումն է»։

Աղասի Այվազյան

Կարճ կենսագրական

Թիֆլիս

Աղասիի կենսագրությունը բազմաբևեռ է. ուր ասես՝ չի տարել նրան ճակատագիրը ( իսկ եթե «ճակատագիր» բառը փոխարինենք «տաղանդ»-ով, հավանաբար, ամեն ինչ իր տեղը կընկնի): Աղասի Այվազյանի պապը էրզրումցի դարբին էր՝ հաղթանդամ մի մարդ: 1915թ.-ի դեպքերից հետո նրանք թողել էին հայրենի տունն ու Էրզրումը կարծես տեղափոխել Ախալցխա՝ տանելով սովորույթներն ու սովոր կենսակերպը: Թիֆլիսում է ծնվել, Թիֆլիսում սովորել գեղարվեստի ակադեմիայում ու տեղի համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Լավ լողորդ է եղել, նաև զբաղվել է բռնցքամարտով: Իր հուշերում Աղասին պատմում է այն խտրականության մասին, որը զգացել է Թիֆլիսում իբրև հայ: Մի ամբողջ մանկություն ու պատանեկություն այդտեղ ապրելով, նա այդպես էլ այն տուն չհամարեց: Սակայն Թիֆլիսի նիստուկացը մեծ ազդեցություն ունեցավ Աղասիի հետագա ստեղծագործական կյանքի վրա:

Երևան՝ տուն

Արդեն Երևանիում՝ սկզբնական շրջանում Աղասին ստիպված էր փողոցներում գիշերել: Նա գեղարվեստա-թատերական ինստիտուտից անցավ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտին։ Տարբեր հիմնարկություններում աշխատեց որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ Եղավ «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատց «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 90-ականների սկզբին խմբագրց «Հայություն» շաբաթաթերթը:

«Գնացքը քոնթքոնթում էր Հայաստան երկրով, վագոնները ճռճռում էին, ես իմ սխալ ականջով վագոնի պատուհանից օդավորում էի «բարձր սարեր, այ սարեր» միակ տողը, որ կարողացել էր ուղեղս մտապահել:

Առատ, սուր լույսից աչքերը ճպճպացնող երեխայի պես դիմավորեց ինձ Երևանը: Նա միամիտ էր, աղմկոտ աշխարհից մոռացված, զարմանալի յուրահատուկ բուրմունքով»…

Աղասի Այվազյան, «Եղած-չեղած մի կյանք»

Ամենից առավել՝ գրող

Առաջին ժողովածուն լույս է տեսել դեռ Թիֆլիսում, այն «Անձրև»-ն էր: Երկրորդ ժողովածուն «Ճանապարհորդություն իր շուրջը»-ն էր, ինչը հումորեսկների և պատմվածքների հավաքածու էր: Հետագա բոլոր գործերն արդեն լույս են տեսել Հայաստանում՝ «Ընտանիքի հայրը», «Փառահամար», «Լեռնուք», «Թթի ամիսը» և այլն: Այվազյանական արձակը ամբողջությամբ նոր տեսակ էր: Նրա գրականությունը բարդ է, բազմաշերտ, հետաքրքիր շրջադարձերով: Նրան բնորոշ էին ասելիքի խորությունը, բառապաշարի հզորությունը, նորորարությունը, ռիթմի բացահայտ դրսևորումները: Հետաքրքիր են Այվազյանի ստեղծած կանացի կերպարները. նրանք գրեթե չեն խոսում, սակայն ինչ-որ կերպ նրանց անվերջ հաջողվում է տղամարդկանց ճակատագրեր փոխել: Նրա ամբողջ գրականությունը ամփոփված էր՝ «ազգի ճակատագիր» «հասարակության ճակատագիր» «անհատի ճակատագիր» եզրույթների մեջ, որոնք անըդհատ միաձուլվում, փոխկապակցվում էին:

 

Նրա հայացքը ուղղված էր վեր, դեպի երկինք, ու նա աղաչում էր. «Երեխա տո՛ւր ինձ, Աստվա՛ծ, խնդրո՜ւմ եմ՝ փոքրիկ մարդ ուղարկի՛ր ինձ, Աստվա՛ծ… Աղաչո՜ւմ եմ, աղաչո՜ւմ եմ, աղաչո՜ւմ եմ»…
Ես հաճախ այցելում եմ եկեղեցի ու, առանց գիտակցելու իմ ուզելիքը, կրկնում եմ՝ «Աղաչո՜ւմ եմ… Աղաչո՜ւմ եմ… Աղաչո՜ւմ եմ»…

Աղասի Այվազյան

 

Աղասի Այվազյանի գեղանկարներից՝

 

 

Աղասին և Գրետան

Աղասին ապագը կնոջը գտնում է արդեն հասուն տարիքում: Տեսնում է նրան Աբովյան փողոցով քայլելիս: Մինչդեռ Գրետան կարդում է Աղասիի պատմվածքներից երկուսը, հավանում Այվազյանին իբրև գրող  ու սկսում փնտրել նրան: Ծանոթությունը կայանում է Հենրիխ Իգիթյանի միջոցով: Գրետան պատմում է, որ մի շարք նմանություններ ունեն. երկուսն էլ առանձնապես շփվող չեն, կարող էին ժամերով ոչինչ չխոսել, կամ մի-մի բառ ասել ու պատասխան չստանալ, բայց հասկանում էին իրար՝ մի-մի բառից, կես բառից, առանց բառերի: Հենց Գրետայի շնորհիվ 2015թ.-ին բացվեց Աղասի Այվազյանի թանգարանը, իսկ մինչ այդ նա պարբերաբար Այվազյանի գրականության տարընթերցումներ էր կազմակերպում:

Աղասի և Գրետա Այվազյաններ

Կինո

Բացի հայտնի «Եռանկյունի» ֆիլմից, որի շրջանակներում համագործակցում է իր մանկության ընկեր Հենրիկ Մալյանի հետ, Այվազյանի սցենարների հիման վրա են նկարահանվել «Մեզնից երեքը», «Ձայն բարբառո», «Հայրիկ» կինոնկարները, վերջինիս մեջ հնչող «Երազ իմ երկիր» երգը նույնպես Այվազյանի գրչին է պատկանում:

«Եռանկյունի»

 

«Հայրիկ»

1982թ.-ին Աղասին ինքն է հանդես գալիս իբրև ռեժիսոր և նկարահանում «Լիրիկական երգ» ֆիլմը, հետագայում՝ «Վառած լապտեր» կինոնկարը, որը հայտնի նկարիչ Վանո Խոջաբեկյանի կյանքի մասին է:

Աղասի Այվազյանը կյանքից հեռացավ 2007թ.-ին՝ թողնելով մեծ գրական և, առհասարակ, մշակութային ժառանգություն:

 


Սերվանտես

Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը

Իմպրեսիոնիզմն ազգային գեղանկարչության մեջ [Եղիշե Թադևոսյան]

Ավետարան ըստ Հավլաբարի [Աղասի Այվազյան]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը մասնակցում է Պրահայի 14-րդ Քվադրինալեին

Վենետիկում ցուցադրվում են Արշիլ Գորկու աշխատանքները

Գուրգեն Խանջյան [Հայրը]

Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Մարկ Շագալ. նկարիչ, որ կարողանում էր սիրել

Ես Լևոն Շահնուրն եմ…

Կլոդ Մոնե [նկարիչ այգեպան]

Ժամանակակից հայ գեղանկարիչներ. Մուշեղ Գրիգորյան

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

17-րդ դարի ամենատաղանդավոր նկարիչներից մեկի՝ Ռեմբրանդ վան Ռեյնի մասին

14. ահա այսքան կին գրող է ստացել Նոբելյան մրցանակ