Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս... - VNews

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

քաղաքքք min - Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս...

Այսօր կպատմենք ձեզ աշխարհի ամենահին քաղաքների մասին, որոնք մինչ օրս կարելի է այցելել ու տեսնել:

Ջերիկո

Ք․ա․ 9000թ․

1.jpg

Քաղաքը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափերին, այժմ բնակչությունը կազմում է 20,000 մարդ: Ջերիկոն հավակնում է աշխարհի ամենահին քաղաքի տիտղոսին: Վերջինիս տարածքում հնագետները միմյանց հաջորդող բնակեցման 20 երկրաբանական շերտեր են հայտնաբերել, որոնք 11,000 տարվա հնություն ունեն։

Բիբլոս

Քա 5000թ․

2.jpg

Բիբլոսը գտնվում է Լիբանանում: Քաղաքը հիմնադրել են փյունիկեցիները։ Գտնվում է մայրաքաղաք Բեյրութից 32 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովի ափին։ Ներկայումս Բիբլոսը մտնում է համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, ավելի ուշ հույները, ովքեր այս քաղաքից պապիրուս էին ներկրում, քաղաքին Բիբլոս անունն են տվել։ Բիբլոսի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. IV հազարամյակին։ Այս շրջանով է թվագրվում Բիբլոսում կառուցված ամենահայտնի ճարտարապետական շինություններից մեկը՝ Բաալի (Բելի) տաճարը։ Բիբլոսի վրա մեծ էր հատկապես Եգիպտոսի ազդեցությունը։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ Բիբլոսի տիրակալները որպես պաշտոնական լեզու կիրառում էին եգիպտերենը։

Հալեպ

Ք․ա․ 4300թ․

3.jpg

Սիրիայի Արաբական Հանրապետության խոշորագույն քաղաք: Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, Հալեպի մարզի վարչական կենտրոնն է։ Քաղաքի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ․ թ․ ա․ 10-րդ դարին։ Քաղաը հիմնադրվել է Ք.ա. 4300թ․-ին, որպես Հալաբ։ Իր պատմության ընթացքում քաղաքը ձեռքից ձեռք է անցել՝ տարբեր ժամանակաշրջաններում  լինելով  ասորիների, հույների, պարսիկների, հռոմեացիների, բյուզանդացիների ու արաբնենրի տիրապետության տակ, գրավվել է նաև խաչակիրների, մոնղոլների ու Օսմանյան կայրության կողմից։

Դամասկոս

 Ք․ա․ 4300թ․

4.jpg

Դամասկոսը  Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաքն է, միաժամանակ հանդիսանում է երկու մարզերի՝ Դամասկոսի և Ռիֆ Դիմաշկի վարչական կենտրոնը։ Դամասկոսն աշխարհի հնագույն քաղաքներից է, առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. 2500 թվականին։ Եղել է Օմայան խալիֆայության մայրաքաղաքը 661-750 թվականներին։ Հին քաղաքը հայտնի է յոթ դռներով, որոնց մեծ մասը պահպանվել և վերանորոգվել է։

Սուսա

 Ք․ա․ 4200թ․

5.jpg

Սուսան Էլամական կայսրության մայրաքաղաքն, ավելի ուշ քաղաքը գրավեցին ասորիները, հետո՝ Աքեմենյան Պարսկաստանը Կյուրոս Մեծի օրոք։ Ժամանակակից Սուսա քաղաքի բնակչությունը կազմում է 65,000 մարդ:

Ֆայում

Ք․ա․ 4000թ․

6.JPG

Քաղաքը գտնվում է Եգիպտոսում՝ Ֆայում օազիսի կենտրոնում և շրջապատված է Լիբիական անապատի ավազաթմբերով։ 12-րդ հարստության փարավոնները հաճախ էին լինում Ֆայյումում, որը այն ժամանակ անվանվում էր Շեդիթ։ Դրա մասին են վկայում Փիթրի Ֆլենդերսի հնագիտական պեղումների արդյունքները, տաճարների մնացորդները։ Ավելի ուշ Շեդիթը հայտնի էր որպես սողունների քաղաք, կամ Կոկորդիլոսաքաղաք։ Այստեղ էր գտնվում հռչակավոր Լաբիրինթոսը։ Ժամանակակից Ֆայումումում կարելի է արևելյան շուկաներ, մզկիթներ, բաղնիքներ գտնել, իսկ Լեհին ու Հավարա բուրգերը գտնվում են դրա մոտակայքում։

Սիդոն

Ք․ա․ 4000թ․

7.jpg

Լիբանանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը՝ մայրաքաղաք Բեյրութից և Հյուսիսային Լիբանանի Տրիպոլի քաղաքից հետո։ Հնագույն անվամբ հայտնի է որպես Սիդոն, ինչը թարգմանաբար նշանակում է ձկնորսական քաղաք։

Պլովդիվ

Ք․ա․ 4000թ․

8.jpg

Քաղաքը գտնվում է Բուլղարիայի հարավային մասում, Պլովդիվի մարզի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ Բուլղարիայի երկրորդ քաղաքն է: Վկայություններ կան, որ այս քաղաքի տեղում բնակավայր է եղել դեռևս մեր թվականությունից առաջ վեցերորդ հազարամյակում, երբ քարեդարյան առաջին բնակավայրերն են ի հայտ եկել աշխարհում: Արձանագրված պատմական տվյալների համաձայն՝ Պլովդիվն Արևմուտքում սկզբնապես հայտնի է եղել Ֆիլիպոպոլիս անվանումով, ինչը նշանակում է Ֆիլիպի քաղաք (Ֆիլիպ Երկրորդ Մակեդոնացու անունով, որը մ. թ. ա. 4-րդ դարում նվաճել էր քաղաքը): Սկզբնապես եղել է թրակիական բնակավայր, ապա հաջորդաբար գրավվել է Աքեմենյան Պարսկաստանի, հին հույների, կելտերի, հռոմեացիների, գոթերի, հոների, բուլղարների, սլավոնների, ռուսների, խաչակիրների, թուրքերի կողմից:

Երուսաղեմ

Ք․ա․ 2800թ․

13.jpg

Հին մերձարևելյան քաղաք է, որը գտնվում է Միջերկրական և Մեռյալ ծովերի ջրաբաժանում՝ 650 – 840 մ բարձրության վրա։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին։ Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն. հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։ Պատմության ընթացքում քաղաքը պաշարվել է 23 անգամ, հարձակման ենթանրվել՝ 52, գրավվել՝ 44 ու կործանվել երկու անգամ։

Բեյրութ

Ք․ա․ 3000թ․

12.JPG

Բեյրութը  Լիբանանի մայրաքաղաքն է ու ամենամեծ քաղաքը։ Գտնվում է Միջերկրական ծովի արևելյան ափին։ Բեյրութ, Բերութա կամ Բերիթ անունով հայտնի է մ․թ․ա․18-րդ դարից, որպես փյունիկյան քաղաք։ Մինչև մ․թ․ա․ III դ․ Բեյրութը ենթարկվել է եգիպտական, խեթական, ասորական և այլ տիրակալներին։ Հելլենա-հռոմեական շրջանում եղել է արհեստների և առևտրի խոշոր կենտրոն՝ ինքնավարության և սեփական դրամ կտրելու իրավունքով։ Մեր թվարկության 635 թվականին Բեյրութը մտցվել է արաբական խալիֆայության մեջ։ 12-րդ դարի սկզբից մինչև 13-րդ դարիենթարկվել է խաչակիրներին, իսկ 14-15-րդ դարերում՝ եգիպտական մամլուքներին։ Այսօր Բեյրութը ժամանակակից քաղաք է՝ ուղիղ փողոցներով, գեղեցիկ առափնյակով, բազմահարկ տներով, հյուրանոցներով, բանկերով, վիլլաներով։ Կենտրոնում են 3 գլխավոր հրապարակները, որոնցից հարավ, հարավ-արևելք և արևելք բացվում են լայն փողոցներ՝ փոխարկվելով դեպի այլ քաղաքներ տանող խճուղիների։


5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Իրեղեն պատմություններ. հայելի

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը

Գայլերի ոհմակի տեղաշարժման մարտավարությունը