Ամեն-ամեն ինչ Մաթևոսյանի մասին - VNews

Ամեն-ամեն ինչ Մաթևոսյանի մասին

մաթ - Ամեն-ամեն ինչ Մաթևոսյանի մասին

Հրանտ Մաթևոսյանին հարցնում են՝ երջանիկ արդյո՞ք նա։ Գրողը պատասխանում է՝ «Երջանիկ եմ այնքանով, ինչքանով մի երկու անգամ գրականության աստծո երեսը տեսել եմ»։ Մենք էլ արդեն մի քանի տասնամյակ երջանիկ ենք, որ նաև Մաթևոսյանի միջոցով գրականության Աստծո երեսը տեսնում ենք։

Փետրվարի 12-ը մեծ գրողի ծննդյան օրն է: Մենք բազմիցս տարբեր հոդվածներ ենք պատրաստել Մաթևոսյանի մասին, տարբեր հատվածներ ենք տեղադրել նրա ստեղծագործություններից:

Այսօր առաջարկում ենք վերընթերցել ու վերհիշել մեծ գրողի գործերը, նրա մասին հուշերը:

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

հայկ համբարձումյան 960x546 - Ամեն-ամեն ինչ Մաթևոսյանի մասին

«Հրանտ Մաթևոսյանը իմ սիրելի հեղինակն է, – ասում է Հայկ Համբարձումյանը, – նրա գրքերը իմ սեղանի գրքերն են։ Նրա գործերն ընթերցում եմ ամեն օր։ Այս առումով Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների թեկուզ հատվածական, բայց ընտրանի կազմելն ինձ համար մեծ հաճույք ու վայելք էր։ Հնարավորություն ևս մեկ անգամ անդրադառնալու իսկապես արդիական ու հրաշալի գրականությանը։ Շնորհակալ եմ գրողի ընտանիքին ու «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամին ինձ այդ հնարավորությունը տալու համար»։

ամբողջական հոդվածը՝

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

Որքա՞ն լավ գիտեք Մաթևոսյանի արձակը. QUIZ

յկ 960x546 - Ամեն-ամեն ինչ Մաթևոսյանի մասին

Եթե դուք էլ, մեզ պես, սիրում եք Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները, ապա այս քուիզը ձեզ համար։

Քուիզը այստեղ՝

Որքա՞ն լավ գիտեք Մաթևոսյանի արձակը. QUIZ

Մաթևոսյանը Աստծո, մարդու, ապրելու մասին…[մեջբերումներ]

մաթևոսյաննէ 1 960x546 - Ամեն-ամեն ինչ Մաթևոսյանի մասին

Նրա ձգտումն արձակն է եղել, դանդաղ պատումի արձակը. գլխավորը չասող, էականը չմետաֆորող, բայց ամբողջը՝ գլխավորի մասին։ Դանդաղ, խաղաղ ճնշումի արձակը, որը չունենք… նա Հրանտ Մաթևոսյանն է…

Ամբողջ պատմությունը՝

Մաթևոսյանը Աստծո, մարդու, ապրելու մասին…[մեջբերումներ]

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

հանդիպւմ իգնատի դռան շեմին 960x546 - Ամեն-ամեն ինչ Մաթևոսյանի մասին

Իր կյանքի ընթացքում Սարոյանը չորս անգամ Հայաստան է եկել: Այցերից մեկի ժամանակ էլ հանդիպել է Հրանտ Մաթևոսյանին, որը հարգելի հյուրին  հարազատ Ահնիձորում ծանոթացրել է հոր հետ…

Իսկ հետագայում այդ հանդիպման մասին գրել է…

Ամբողջ հոդվածը՝

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

ԳԱՐԵՋՈՒՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՄԱՐ․ Սամվել Սևադա [հուշեր Հրանտ Մաթևոսյանի մասին]

79946085 10156651538726615 7338300260596318208 o 960x795 - Ամեն-ամեն ինչ Մաթևոսյանի մասին

Երբ առաջին անգամ Լոս Անջելեսում պիտի այցելեի Հրանտին, դրա նախորդ օրը հատուկ գնացի Լոս Անջելեսի “Red Carpet” խանութը, որտեղ աշխարհի բոլոր լավագույն խմիչքներն են վաճառում։ Գնեցի իսկական շոտլանդական վիսկի՝ կանաչ մահուդե տոպրակի մեջ, և դառը, սև շոկոլադ, ինքս ինձնից գոհ`մտածելով, որ ճաշակս կգնահատի վարպետը:

Սամվել Սևադայի հուշերը՝

ԳԱՐԵՋՈՒՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՄԱՐ․ Սամվել Սևադա [հուշեր Հրանտ Մաթևոսյանի մասին]

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Hrant Matevosyan 1 - Ամեն-ամեն ինչ Մաթևոսյանի մասին

  • Չասելով ասելը, երևի, ավելի մեծ իմացություն ու կուլտուրա է պահանջում։ 

 

  • Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ:

Մաթևոսյանի մտքերը՝

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Հրանտ Մաթևոսյան. Սկիզբը. պատմվածք

20150212015228Hrant Matevosyan 960x667 - Ամեն-ամեն ինչ Մաթևոսյանի մասին

Դույլը այնտեղ չէր, ուր նիրհել էր եղնիկների ընտանիքը՝ հայրը, մայրը և հորթուկ-տղան: Դույլը այդտեղ չէր: Չի կարելի ասել փարախ, որովհետև փարախը շատ, կեղտոտ ոչխար ու անհամ կատակ է: Մի գորգի չափ տեղին, ուր մինչև տղայի գալը նիրհել էր եղնիկների ընտանիքը, չի կարելի փարախ ասել և չի կարելի եղնիկների նստատեղ, նիստ, եղնանիստ ասել, որովհետև հրացանավորված կգան:

Շարունակությունը՝

Հրանտ Մաթևոսյան. Սկիզբը. պատմվածք

Հրանտ Մաթևոսյանը Անդրեյ Տարկովսկու մասին

gcrtf qeocq 960x691 - Ամեն-ամեն ինչ Մաթևոսյանի մասին

Ես Անդրեյին էնքան էի սիրում ու էնքան եմ սիրում, որ սիրում էի ու սիրում եմ իր հետ կապված ամեն ինչ՝ իր ընտանիքը, իր հորը մասնավորապես, հոր բանաստեղծությունը, հոր կերպարը: Մի քանի անգամ պատահել է, որ հորը տեսել եմ Գրողների միությունում ու, ծանոթ չլինելով, քիչ է մնացել մոտենամ ու ասեմ, որ ես քո Անդրեյին ճանաչում էի, որ ես իր տաղանդի երկրպագուն եմ, նաև՝ քո տաղանդի: Գիտեի, որ մի քիչ էլ Հայաստանի հետ է կապված: Հայաստանում չէի հանդիպել: Մոսկվայում էլ չմոտեցա: Մոտենայի ի՞նչ ասեի:

Շարունակությունը՝

Հրանտ Մաթևոսյանը Անդրեյ Տարկովսկու մասին

Հրանտ Մաթևոսյան. Ծառերը

Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում – իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է – իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս:

Շարունակությունը՝

Հրանտ Մաթևոսյան. Ծառերը