Ամեն ինչ Վահան Տերյանի մասին. Բանաստեղծի 136 ամյակը - VNews

Ամեն ինչ Վահան Տերյանի մասին. Բանաստեղծի 136 ամյակը

ղցվբգֆգ - Ամեն ինչ Վահան Տերյանի մասին. Բանաստեղծի 136 ամյակը

«Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»: Սրանք Պարույր Սևակի խոսքերն են Տերյանի մասին։

Այսօր XX դարի սկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդի՝ Վահան Տերյանի, ծննդյան օրն է։ Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ, ռոմանտիկ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը: Տերյանն առաջինն է գրել բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն, սկզբնավորել ազգային տաղաչափության վանկաշեշտային համակարգը:

Փետրվարի 9-ին (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը։ Բանաստեղծի մասին ամենակարևորը կարող եք կարդալ Vnews-ի «Վահան Տերյանի մասին [ամենակարևորը]» հոդվածում։

«Տերյանի մարդասիրական ոգին ներթափանցած է նրա ամբողջ ստեղծագործության մեջ և այդ ստեղծագործության մեծագույն արժանիքն է, նաև հայ գրականության ընդհանուր մարդասիրական ոգու մի պայծառ դրսևորումն է։ Դրանով էլ Տերյանը աշխարհի ամենալավ բանաստեղծների շարքում է, անշուշտ։ Քանի որ գեղարվեստական գրականության գլխավոր արժանիքը, աղը այդ մեծ սիրո արտահայտումն է»։ Ռ. Իշխանյան

Տիեզերքի, աշխարհի ու մարդու նկատմամբ սիրո տերյանական արտահատումից բացի մենք անվերջ կարող ենք հետևել նրա քնքուշ սիրուն առ կինը։

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.

Անթառամ Միսկարյանը Տերյանի հոգու ընկերներ էր։ Նրանց նամակագրությունը կարդացեք Vnews-ի «Վահան Տերյան – Անթառամ Միսկարյան [սիրո պատմություն]» հոդվածում։

«Վահան Տերյանին առաջին անգամ ես հանդիպել եմ գարնանը – պայծառ ու վառ մայիսին, որ հիշողությանս մեջ նա մնացել է որպես պայծառ ու վառ հուշ, մի սիրուն հիշողություն»: Նվարդ Թումանյան

Նվարդի և Տերյանի նամակագրությունը կարող եք կարդալ այստեղ։

Կնոջ նկատմամբ սիրո զգացումի տերյանական յուրահատկությունները ակնհայտ էին դեռ նրա առաջին բանաստեծություններում.

Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…

Ընդունված է ասել, որ տերյանը տխորության ու թախծի պոետն է։ Դա վառ արտահայտված է ոչ միայն նրա բանաստեղծություններում, այլ նաև նամակներում.

«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է…». Մարթա Միսկարյանին գրված նամակը ամբողջությամբ կարդացեք այստեղ։

Իսկ Սուսաննա Պախալովան՝ Տերյանի ճակատագրական կինը իր կյանքում հայտնվեց, երբ դեռ սիրային-նամակագրական կապի մեջ էր Անթառամ Միսկարյանի հետ:

Տերյանի «ճակատագրական կինը». Սուսաննա Պախալովա

Սուսանայի սերն իսկապես ճակատագրական էր բանաստեղծի համար։ Տերյանը մահանում է թոքախտից, որով վարակվել էր հենց Սուսաննայից: Օրենբուրգի իր սենյակում նա արտաբերում է Սուսաննայի անունը, այն պարագայում, երբ վերջին շրջանում նրան խնամում էր իր հաջորդ կինը՝ Անահիտ Շահիջանյանը:

Ահա Տերյանի վերջին բանաստեղծությունը.

Գինով եմ, գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ, լեզվանի.
Օրորիր մեզ պանդոկ կարուսել,
Օրորիր, օրորիր մեզ գինի։

Տխրության, անհամար սերերի կողքին չենք կարող չհիշել բանաստեղծի լուսավոր գործերը։ Չէ որ, հենց ինքն է ասում.

«Թախծում եմ, ճիշտ է, բայց այնպե՜ս լուսավոր»։

Ամենը գեղեցիկ տեսնելու մեջ է Տերյանի մոգականությունը։ Կարդանք նրա գեղեցիկ պոեզիան.

Վահան Տերյան. ամենը գեղեցիկ տեսնելու մասին