Այս մարտի 7 լավագույն տեսահոլովակները - VNews

Այս մարտի 7 լավագույն տեսահոլովակները

5սերիալ 32 - Այս մարտի 7 լավագույն տեսահոլովակները

Մարտ ամիսը բավականին երաժշտական էր. առանձնացրել ենք 7 տեսահոլովակ, որոնք ճանաչվել են անցած ամսվա լավագույնները:

1.Lil Nas X, «MONTERO (Call Me by Your Name)»

Տեսահոլովակը վերջերս գլխավորեց Billboard Hot 100 հիթ շքերթը: Billboard- ի տվյալներով, միայն ԱՄՆ-ում երգը լսել են գրեթե 47 միլիոն անգամ և ներբեռնել՝ 21,000 անգամ: երգն ու հոլովակը վիրուսային դարձան ֆանտաստիկ սյուժեի շնորհիվ. երաժիշտը դժոխք է ընկնում և այնտեղ էրոտիկ պար է պարում սատանայի համար: Սյուժեն սկանդալների պատճառ դարձավ, ինչը միայն նպաստեց տեսանյութի տարածմանը:

2. black midi, «John L»

Խումբը հայտնվեց 2017-ին, և մի քանի տարի անց թողարկեց իր առաջին՝ «Schlagenheim» ալբոմը. այն սիրվեց ու բարձր գնահատականի արժանացավ՝ հեղինակավոր պարբերականների կողմից: «John L» սինգլը առաջիկա «Cavalcade» ալբոմից է. այս գունեղ ու մի քիչ սյուռեալիստական տեսահոլովակը չէր կարող չըդգրկվել մեր ցանկում:

3. Doja Cat, «Streets»

Տեսահոլովակի գործողությունները տեղի են ունենում գիշերը: Մի տղամարդ մեքենայով կանգնած է խցանման մեջ, երբ նկատում է մի գեղեցիկ մանեկեն: Սակայն, պարզվում է, որ դա ոչ թե մանակեն է, այլ Doja Cat-ն է: Վերջինս խելահեղ պար է կազմակերպում հենց փողոցում:

4. Rico Nasty, «Pussy Poppin»

Rico Nasty-ի այս տեսահոլովակը գերազանցում է վերոնշյալներին՝ իր սկանդալային տեսարաններով: Տեսահոլովակի ռեժիսորն է Էմմա Ուեսթենբերգը:

5. The Armed, «Average Death»

«The Armed» խումբը հակված է սյուռեալիզմի, երբ բանը հասնում է նրանց վիզուալներին: Խմբի կանաչ-դեղին տեսահոլովակում կրակում են, պարում, ուտում ու, նույնիսկ, փսխում: Տեսահոլովակի հեինակը «Former Co»-ն է:

6.Yung Baby Tate, «I Am» [ft. Flo Milli]

Տեսահոլովակում երգչուհին ու Ջերորջիա նահանգի ռեփերը վայելում են իրենց սպա-օրը. երկնագույն բիկինիներով ու խալաթներով երգում ու պարում են՝ սիրահարված տղամարդկանց ընկերակցությամբ:

7. Japanese Breakfast, «Be Sweet»

Միշել Զաուները երգում է այն մասին, թե որքան է ուզում հավատալ իր ընկերոջը խոսքերին, նույնիս, երբ վստահ է, որ նա ստում է: «Be Sweet»-ը հավակնում է դառնալ Միշելի ամենաէյֆորիկ ինդի-փոփ երգը: