Անդրեյ Զվյագինցևն ասում է… - VNews

Անդրեյ Զվյագինցևն ասում է…

.jpg - Անդրեյ Զվյագինցևն ասում է…

 

  • Կան հասկացություններ, որոնք գոյություն ունեն առանց որևէ հարցի, և ոչ ոք չի կարող բացատրել դրանց գոյության նշանակությունը: Մենք կամ զգում և ընդունում ենք դրանք, կամ՝ ոչ:Երբեմն մենք ուղղակի հանձնվում ենք և շարունակում ենք ապրել, ինչպես ապրել ենք:

 

  • Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ ես անկեղծ եմ իմ ֆիլմերի հանդեպ, իսկ ֆիլմերս իրականության լեզվով են խոսում, խոսում են մեր իրականության մասին: Իմ պատմությունները թելադրում են, թե ինչպես պատմել այս կամ այն իրողությունը:

 

  • Մենք հիմնականում ապրում ենք մյուսների դատողություններով և զրկում ենք ինքներս մեզ մեր սեփական կյանքն ապրելու հնարավորությունից: Ուրիշի կանոններով շարժվելը շատ սխալ է. մի՛ լսեք ոչ ոքի, միայն  վստահեք ձեր աչքերին:

 

  • Ես պատկերին ավելի մեծ կարևորություն եմ տալիս, քան մտքին:

 

  • Արվեստը նախատեսված չէ մեզ օգնելու, այս կամ այն բանը հասկանալու համար, այն ամեն ինչից անկախ է:

 

  • Ֆիլմ նկարահանելիս ես այն չեմ դիտարկում որպես առօրյա պատմություն կամ սոցիալական թեմա: Մեծ հաշվով ֆիլմն առասպելական անդրադարձ է մարդկային կյանքին: Հավանաբար սա այն գաղափարն է, ինչը ես կցանկանայի, որ հանդիսատեսն արձանագրեր նախքան ֆիլմը դիտելը:

 

  • Պետք դիտարկել կյանքը, ապրել և անցնել դրա միջով: Երբ փորձարկում ես կյանքը, որոշ իրադարձություններ քեզ տառապանք են բերում: Պարադոքս է, սակայն հենց դրանք են քեզ ապրելու ուժ տալիս և ոգեշնչում:

 

  • Միայն դու կարող ես օգնել ինքդ քեզ. ոչ ոք քո կամքին հակառակ չի կարող տանել քեզ դեպի լուսավոր վաղը:

 

  • Դեռ 10-րդ դասարանում ես ցանկանում էի լինել թատրոնում և դերասանությամբ զբաղվել: Ես Սիբիրում դերասանական դպրոց էի հաճախում, բայց քաջ գիտակցում էի, որ այնտեղ ես ապագա չունեմ, և որ ձգտումս գնալով սպառվում է:

 

  • Որոշ դերասաններ գալիս են քասթինգի և հարցնում ինձ. «Տեսե ՞ լ ես իմ մասնակցությամբ ֆիլմերը»: Մենք չենք աշխատում այս տեսակ դերասանների հետ: Նրանց նախորդ դերերն այստեղ կապ չունեն, ես ցանկանում եմ աշխատել իրական գործ անող դերասանների հետ, նրանց հետ, ովքեր ունակ են աշխատել մեր սցենարում նկարագրած այս կամ այն դերի հետ: Կարևոր է միայն դերասանի ճկունությունը, ճշմարտանմանությունը և աշխատունակությունը, ուրիշ ոչ մի բան էական չէ:

 

  • Ֆիլմն ունակ է զվարճացնել ձեզ տարբեր տեսանկյուններից՝ արագ փոփոխվելով, ինչպես օրինակ անում են կոմերցիոն ֆիլմերը: Սակայն Վիմ Վենդերսի պես ռեժիսորներն իրենց իրավունք են վերապահում այս կամ այն առարկան երկար ժամանակ ուսումնասիրել և չեն փոխում ուսումնասիրության անկյունը: Միևնույն ժամանակ նրանք թույլ են տալիս, որ մենք էլ այդպես գործենք:

 

  • Ես չէի ասի, որ հակված եմ նկարագրել ինչ-որ հստակ հարաբերության տեսակ, ինչպիսին է օրինակ հայր-որդի կամ ընտանիքի մյուս անդամների հարաբերությունները: Ինձ դուր չի գալիս այն, որ մարդիկ կարծում են, որ ես պտտվում եմ միևնույն թեմայի շուրջ և հետաքրքրված եմ ընտանեկան դրամաներով: Ես հետաքրքրված եմ մարդկային հարաբերություններով, ամենաինտիմ, ամենաքնքուշ, ամենաինտրիգային հարաբերություններով,  այն հարաբերություններով, որոնք առկա են յուրաքանչյուր ընտանիքի ներսում:

 

  • Ֆիլմը միտք է մտքի մասին. այն ստիպում է պատասխաններ որոնել:

 

  • Էկրանը հնարավորություն է տալիս կողքից հետևել մարդկանց: Դուք տեսնում եք նրանց, ոչ թե երբ նրանք իրենց մատուցում են լավ և շահեկան կողմից, այլ՝ հայտնվում եք վերջիններիս կողքին այն պահին, երբ նրանց մտքով անգամ չի կարող անցնել, որ նրանք ուշադրության կենտրոնում են:

 

  • Մարդիկ անհանգստացել են և շարունակում են անհագստանալ ֆինանսական խնդիրների մասին: Բայց միայն վերջերս եմ նկատել և զգացել, որ մարդկանց գլխում բացի փողից ոչ մի այլ բան չկա:

 

  • « Մարդ լինելու համար պետք է շատ ջանք գործադրել», – ասել է փիլիսոփաներից մեկը: Մեզ ասում են. «Բուսականություն լինելը բնական է»: Իհարկե ես ընդունում եմ, որ շատ դժվար է մրցակցել ինտերնետի կամ հեռուստացույցի հետ, բայց այնուամենայնիվ, մարդկանց պետք է անընդհատ հիշեցնել, որ բուսականություն լինելը բնական երևույթ չէ:

 

  • Եթե ես չեմ հավատում, որ այս պատմությունը կարող է որևէ այլ հանգուցալուծում ունենալ, ապա ասեք ինձ խնդրում եմ, ինչո՞ ւ ես պետք է խաբեմ հանդիսատեսին, արհեստական ճանապարհով ինչ-որ տարբերակներ հորինեմ, առաջարկելով վրեժխնդրություն, պատիժ, զղջում , մի խոսքով՝ լավ, կամ ավելի ճիշտ կլինի ասել արդար վերջաբան:

 

  • Անկեղծ ասած, գուցե դու գիտակցես, որ ֆիլմումդ այս կամ այն պահը կվրիպի մարկանց աչքերից, կամ նրանք ըստ հավուր պատշաճի դրա վրա ուշադրություն չեն դարձնի, կամ գուցե անգամ լինի հատված, որն ընդհանրապես հասկանալի չէ հանդիսատեսին, սակայն դու կարևորում ես վերջինիս ներկայությունը ֆիլմումդ, քանի որ այն դրան իմաստ է հաղորդում:

 

  • Ամեն անգամ, երբ դերասանը գալիս և աշխատում է սցենարի վրա, նրա կերպարը, որը ռեժիսորը փայփայում է իր մտքում, փոխարինվում է դերասանի պատկերով, և ճիշտը դա է, քանի որ դերասանը պետք է իրական լինի, նրանից միայն դա է պահանջվում՝ իհարկե տաղանդից բացի: Պարզ է, որ նա պետք է կարողանա այնպես անել, որ հանդիսատեսը հավատաս սեփական աչքերին:

 

  • Եկեղեցին, հոգևոր ու գործադիր ուժերն այսօր միասին ձևավորում են մի համակարգ, որը մարդկանց դեմ է: Հոգևոր և գործադիր ուժերի, կամ եկեղեցու և կառավարության միջև եղած այս դաշինքը կամ համագործակցությունը, ցավոք սրտի, ստվերում է թողնում եկեղեցու հիմնական առաքելությունը: Այն թույլ չի տալիս, որ եկեղեցին խոսի բարոյական կամ էթիկական թեմաների շուրջ:

 

  • Ռուսներից շատերը մոտ չեն ընդունում կառավարությանը կամ իշխանություններին: Նրանք չեն հավատում, որ հասարակ մարդիկ կարող են ազդել իրադարձությունների զարգացման վրա: Ահա թե ինչու են նրանք հեգնանքով վերաբերվում այդ ուժային կառույցներին: Ես ցանկանում եմ կինոյի լեզվով խոսել այդ հեգնանքի մասին:

 

(«Լևիաֆանի» մասին)

  • ԱՄՆ-ում էի:Մարդիկ կինոթատրոնից դուրս էին գալիս, անցնում էին կողքովս, չիմանալով, թե ով եմ ես: Երկու ամերիկուհիներ լացակումած անցնում էին կողքովս, և ես ինձ հարց տվեցի. «Չլինի՞ նրանք ողբում են Ռուսաստանի համար: Չլինի՞ նրանք մտածում են Ռուսաստանի կեղտոտ և անլվա լինելու մասին»: Բայց ոչ, ես հետո հասկացա, որ նրանք իրենց էին ողբում, նրանք լացում էին, քանի որ ֆիլմը նաև նրանց մասին է:

 

  • Երբ ասում եմ, որ ռուս եմ, առաջին հերթին նկատի ունեմ մշակույթս և լեզուս: Ուրիշ բան է, եթե ինձ հարցնեն, թե արդյոք ես ինձ համարում եմ ռուսաստանցի, թե՝ ոչ: Երկրորդ հարցի դեպքում պատասխանս «Ոչ» է: Մեր ժամանակներում ասել, որ ռուսաստանցի ես, միևնույն է, որ հավասարության նշան դնես քո և կատաղած, պրոպագանդայի ազդեցության տակ մնացած ամբոխի միջև:

 

  • Աստծո կողմից մենք միայն սեր ենք ստացել. մարդկանց տարանջատման հարցում Աստված մեղք չունի: Սեր, գթասրտություն, բարություն, համբերություն, աղոթք՝ սրանք են մեզ Աստծո կողմից տրված: Մնացած ամեն ինչը, ինչպես նաև իշխանությունը, ձեռքբերված է մարդու կողմից:

 

  • Ցավոք սրտի, պետությունն այնպես է ստեղծված, որ այն կանգնած չէ անհատի իրավունքի և հետաքրքրությունների պաշտպանության կողքին: Հարցի մյուս կողմն այն է, որ այդ խեղդող փոխազդեցության աստիճանն ամեն տեղ տարբեր է: Ամեն ինչ կախված է իշխանության կամ ժողովրդի կամքից, և հենց այդ կամքն էլ կարգավորում է վերջինիս լիազորությունները:

 

  • Մարդկանց մեծամասնությունն ապրում է անդրդվելի մոռացության մեջ: Այնպիսի տպավորություն է, որ ամբողջ խառնաշփոթն ու խայտառակությունները, ոչ թե տեղի  են ունենում մարդկանց կողքին և վերջիններիս լուռ համաձայնության արդյունքում, այլև՝ այլ տարածության մեջ:

 

  • Ում մտքով կարող էր անցնել, որ մի օր մենք ականատես կլինենք այն ամենին, ինչ տեղի է ունունեմ մեր աչքերի առաջ: Միայն մեր ամենասարսափելի երազներում էր հնարավոր, որ մենք այս տեսակ դիմադրությամբ, մեկուսացված պարադիգմայով փոխհարաբերվեինք ամբողջ  աշխարհի հետ:

1. Զվյագինցև դերասանը

.jpg - Անդրեյ Զվյագինցևն ասում է…

Շատերը չգիտեն, որ  ռեժիսորն իր ուղին սկսել է որպես դերասան: Ինչպես ինքն է խոստովանել՝ նա երբեք չի երազել ռեժիսոր դառնալու մասին: 16-ամյա Անդրեյը ընդունվում է Նովոսիբիրսկի Թատերական ինստիտուտ, որից հետո ուսումը շարունակում է Ռուսական Պետական թատերական ինստիտուտում: Շատ կարճ ժամանակ անց նա սկսում է մասնակցել թատերական ներկայացումներին, իսկ ավելի ուշ նկարահանվում է «Գորյաչևն ու մյուսները/Горячев и другие», «Ծանոթ լինենք/Будем знакомы!», «Կամենսկայա/Каменская» սերիալներում և մի քանի ֆիլմերում:

2. Մոսկվա՛, սիրելի Մոսկվա՛

Շատ շուտով դերասանը տեղափոխվում է, Մոսկվա: Սկզբից նա վարում էր շատ հասարակ կյանք, սակայն չէր բողոքում. Մոսկվայի կենտրոնում նա իր տունը կիսում էր Մոսկվայի Պետական համալսարանի ուսանողների հետ: Մի որոշ ժամանակ անց Զվյագինցևն ամբողջովին հաստատվում է Մոսկվայում, և հրավիրում է մորը, որը միայնակ էր դաստիարակել իրեն և որդու ամենամտերիմ ընկերն էր:

3.  Ալ Պաչինոն փոխեց նրա կյանքը

xw 1047288 - Անդրեյ Զվյագինցևն ասում է…

Օսկարի մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ Զվյագինցևը պատահաբար հանդիպում է Ալ Պաչինոյին: Հենց այդ երջանիկ և անսպասելի հանդիպումն էլ փոխում է նրա կյանքը: Երբ Ալ Պաչինոն հեռանում է, Անդրեյը ոգևորված բացականչում է. «Դուք, այո՛, հենց Դուք փոխեցինք իմ կյանքը»: Բանն այն է, որ դերասան Զվյագինցևը դիտել էր Ալ Պաչինոյի բոլոր ֆիլմերը և եկել այս եզրահանգման, որ երբեք չի կարողանա խաղալ այնպես, ինչպես դա անում է հոլիվուդյան աստղը: Իսկ երբ իրականում տեսնում է Պաչինոյին, վերջնականպես համոզվում է դրանում:

Սակայն կինոն թողնելն ահնար է: Գուցե ռեժիսուրա՞:

 4. Ռեժիսորական կրթությո՞ւն 

Ռեժիսորական կրթություն որպես այդպիսին Զվյագինցևը չի ստացել: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ ուղղակի մեկը մյուսի ետևից «կուլ» էր տալիս գրքեր և շատ ֆիլմեր էր նայում: Հենց դրանով էլ պայմանավորվեց նրա հաջողությունը: Իր ռեժիսորական ուղին Անդրեյը սկսում է մի քանի փոքր գործերից, սակայն նշանակալի ֆիլմերը դեռ առջևում էին:

 5. Ամեն ինչի սկիզբը

Ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմը 2003 թ. «Վերադարձը/Возвращение» ֆիլմն էր, որը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց: Կինոքննադատները պնդում էին, որ ֆիլմն անհետաքրքիր է լինելու շատերի համար, քանի որ իրադարձությունները շատ դանդաղ են զարգանում, բայց արդյուքնում ֆիլմը հռչակվեց տարվա սենսացիա, և արժանացավ մի քանի խոշոր մրցանակների:

.jpg - Անդրեյ Զվյագինցևն ասում է…
«Վերդարձին» հաջորդեց մյուս խոշոր՝ «Վտարում/Изгнание» գործը, որի գլխավոր դերում էր Կոնստանտին Լավրոնենկոն: Զվյագինցև-Լավրոնենկո համագործակցության արդյունքում էլ դերասանն արժանացավ այդքան բաղձալի «Ոսկե արմավենու»:

.jpg - Անդրեյ Զվյագինցևն ասում է…

2011 թ. ռեժիսորը հանրության դատին է հանձնում «Ելենա/Елена» ֆիլմը, որը ռեժիսորի նախորդ գործերը պես բարձրաձայնում է կենցաղային խնդիրներն ու մի ռուսական ընտանիքի դրամայի մասին է: Ռեժիսորը հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել է, որ կանխամտածված է իր բոլոր ֆիլմերում խոսում մարդկանց դժբախտությունների և խնդիրների մասին, քանի որ միայն վախի մասին խոսելով ենք ձերբազատվում դրանից:
Հաջորդ ֆիլմը «Լևիաֆանն/Левиафан» էր, որը հիմնված է իրական դեպքերի վրա: Գլխավոր հերոսի կերպարը ստեղծելիս՝ ռեժիսորը ոգեշնչվել է ամերիկացի Մարվին Ջոն Հիմերից: Երբ Մարվինը կորցնում է իր հողերը, նա ձեռնամուխ է լինում մի քանի քաղաքային շենքերի ոչնչացման, սակայն նա անպատիժ չի մնում…

более 10 муниципальных зданий. - Անդրեյ Զվյագինցևն ասում է…

Շարունակելով զարմացնել երկրպագուներին՝ 2017 թ. Զվյագինցևը ներկայացնում է իր «Չսեր/Нелюбовь» ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում արժանացավ «Ժյուրիի մրցանակի»: Ֆիլմի սցենարը գրելիս ռեժիսորը ոգեշնչվել է Ինգմար Բերգմանի «Տեսարաններ ամուսնական կյանքից» ֆիլմից: