«Աննա Կարենինան» ասում է․․․ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Աննա Կարենինան» ասում է․․․

  • Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի։

 

  • Փրկել կարելի է այն մարդուն, ով չի ուզում կորչել։

 

  • Ամենից սարսափելին այն է, որ բոլորի պատճառը ես եմ, բայց ես մեղավոր չեմ։

 

  • Պատասխան չկար, բացի ընդհանուր այն պատասխանից, որ կյանքը տալիս է բոլոր ամենաբարդ և անլուծելի հարցերին։ Այդ պատասխանն է. պետք է ապրել օրվա պահանջներով, այսինքն՝ մոռացության տրվել։

 

  • Ամեն խելոք բան այնպե՜ս ձանձրալի է։

 

  • Ոչ ոք գոհ չէ իր դրությունից, բայց ամեն ոք գոհ է իր խելքից։

 

  • Սերը ճանաչելու համար նախ պետք է սխալվել, ապա ուղղվել։

 

  • Եթե այնքան գլուխ, այնքան խելք, ապա՝ որքան սիրտ, այնքան սիրո տեսակ։

 

  • Չկա վիճակ, որից ելք չլինի։

 

  • Արդեն մի անգամ ապրած խանդի առաջին պոռթկումը այլևս չէր կարող կրկնվել, նույնիսկ անհավատարմության բացվելը չէր կարող այլևս այնպես ազդել նրա վրա, ինչպես առաջին անգամ։

 

  • Ես ասացի և կրկնում եմ, որ ես հպարտ եմ ու երբեք, երբեք չեմ անի այն, ինչ անում ես դու, վերադառնալ այն մարդու մոտ, ով դավաճանել է քեզ, ով սիրել է ուրիշ կնոջ։ Ես այդ բանը չեմ հասկանում։ Դու կարող ես, իսկ ես չեմ կարող։

 

  • Վիրավորել կարելի է միայն ազնիվ մարդուն, ազնիվ կնոջը, բայց գողին ասել, որ նա գող է, նշանակում է միայն հաստատել փաստը։

 

  • ․․․չէ՞ որ մեր այս ամբողջ աշխարհը փոքրիկ բորբոս է, որ բուսել է մանրիկ մոլորակի վրա։ Իսկ մենք կարծում ենք, որ մենք կարող ենք ունենալ ինչ-որ մեծ գործեր, մտքեր։

 

  • Ամեն մարդ իր վիշտն ունի։

 

  • Ալեքսեյ Ալեքսանդրովիչի գործած սխալն այն էր, որ նա պատրաստվելով կնոջ հետ տեսակցության, չմտածեց այն պատահականության մասին, որ կնոջ զղջումը կլինի անկեղծ և ինքը կների, իսկ կինը չի մեռնի։

 

  • Կանայք սիրում են մարդկանց նույնիսկ նրանց արատների համար, բայց ես ատում եմ նրան իր առաքինությունների համար։

 

  • Կրոնը սանձ է միայն ազգաբնակչության բարբարոս մասի համար։

 

  • Ինչի՛ համար են հանդերձյալ աշխարհի մասին եղած այս բոլոր սարսափելի ու փքուն խոսքերը, երբ կարելի է այս աշխարհում էլ ապրել շատ ուրախ։

 

  • Սեր… ես հենց այն պատճառով չեմ սիրում այդ բառը, որովհետև ինձ համար այն չափազանց շատ բան է նշանակում, անհամեմատ ավելի շատ, քան դուք կարող եք հասկանալ։

 

  • Լինում է այնպիսի ժամանակ, երբ ամբողջ ամիսը հիսուն կոպեկով կտաս, երբեմն էլ կես ժամը ոչ մի գումարով չես զիջի։

 

  • Կասկածները հատուկ են մարդկային թուլությանը։

 

  • Ով ուզում է եկամուտ ունենալ, պետք ունենա մեծ գլխացավանք։

 

  • Ընտանեկան կյանքում որևէ բան ձեռնարկելու համար անհրաժեշտ է կա՛մ լիովին պառակտում ամուսինների միջև, կա՛մ սիրահոժար համաձայնություն։ Իսկ երբ ամուսինների հարաբերություններն անորոշ են, և չկա ո՛չ մեկը և ո՛չ մյուսը, ոչ մի գործ չի կարող ձեռնարկվել։ Շատ ընտանիքներ տարիներով մնում են ամուսինների համար զզվելի դարձած նույն պայմաններում այն պատճառով միայն, որ չկա ո՛չ կատարյալ պառակտում ո՛չ էլ համաձայնություն։

 

  • Հարգանքները հնարավոր են նրա համար, որպեսզի թաքցնեն այն դատարկ տեղը, որտեղ պետք է լինի սերը։

 

աղբյուր՝ wikiquote.org


Սոս Սարգսյանը պատմում է…

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմություն

Ակսել Բակունցն ասել է․․․

Պետրոս Դուրյանն ասել է…

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

Աննա Կարենինա կամ Молодец-баба [նախնական տարբերակի անվանումն ու մյուս տարբերությունները]

Լեւ Տոլստոյի վերջին նամակը կնոջը

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

Օշոն ասել է․․․

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Կանտեմիր Բալագովն ասում է…

Ռենատա Լիտվինովան ասում է…

Լև Տոլստոյի արխիվային լուսանկարները

Նիկոլ Քիդմանն ասում է…