Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը... - VNews

Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը…

ԱննաՄելիքյանն min - Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը...

Այս կինոնկարը լավագույն արտացոլանքն է այն ամենի, ինչ մեզնից յուրաքանչյուրը հասկանում է՝ «քնքշանք» ասելով:  2018-ին ռեժիսոր Աննա Մելիքյանը նկարահանեց կարճամետրաժ ֆիլմ՝ «Action» բարեգործական աճուրդի համար: Աննան նկարահանեց այն բջջային հեռախոսով ՝ ամենևին չսպասելով, որ այդ պատմությունը մեծ արձագանք կգտնի հանդիսատեսի շրջանակներում: Արդյունքում, ուժեղ կնոջ ՝ Ելենա Իվանովնա Պոդբերեսկինայի մասին պատմող կարճ, սև ու սպիտակ կինոնկարը իսկապես սիրվեց:

2020 12 14 20.51.39 1024x576 - Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը...

Ելենա Իվանովնան մեր ժամանակակիցն է. միջին տարիքի կին, որը հասել է իր կարիերայի բարձունքին, որի հետագա ծրագրերն ու նպատակները, նույնպես, պտտվում են գործի շուրջ: Իր 43-ում նա, իսկապես, մեծ գործնական հաջողություններ է գրանցել, բայց այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են սերը, ընտանիքն ու երեխաները դուրս են մնացել նրա խիտ գրաֆիկից: Բայց, ինչպես լինում է բոլոր ֆիլմերում, որոնց գլխավոր հերոսն իր հարմարավետության շրջանակից չի ուզում դուրս գալ, գալիս է մի օր, երբ ինչ-որ բան դուրս է հրում նրան այդտեղից: Այս պարագայում այդ «ինչ-որ բան»-ը Ելենայի ընկերուհու խոսքերն էին: Վերջինս վստահ էր՝ Ելենան կորցրել է իր ողջ սեքսուալ գրավչությունն ու այլևս ոչ մի տղամարդու հետաքրքիր չէ: Այս խոսքերը մեր հերոսուհու համար մարտահրավերի պես են հնչում, ու նա գրազ է գալիս ընկերուհու հետ, որ 24 ժամվա ընթացքում կգտնի մի տղամարդու ու նրա հետ գիշեր կանցկացնի:

Фильм Нежность: фото, видео - Вокруг ТВ.

Ելենան գործին մոտենում է ողջ պատասխանատվությամբ, անգամ մեկնում է Պետերբուրգ ու մի ամբողջ օր անհաջող փորձեր անում՝ գտնելու հարմար մեկին: Օրվա վերջում նրան թվում էր, թե ամեն բան կորած է, բայց Ելենան հանձնվողներից չէր. հյուրանոցի նախասրահում նա տեսնում է մի տղամարդու, բացատրում է իրավիճակն՝ ինչպես այն կա ու խնդրում է վերջինիս բարձրանալ վերև ու լուսանկարվել միասին: Այդ իրեղեն ապացույցը Ելենան պատրաստվում էր ներկայացնել իր ընկերուհուն: Իրադարձություններն, իհարկե, այլ ընթացք են ունենում. «անկողնային ֆոտոշութը» վերածվում է իրական սեքսի:

2020 12 14 20.51.31 1024x579 - Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը...

Այստեղ սերիալը կարող էր դառնալ Մոխրոտիկի մասին պատմող հազարավոր ֆիլմերից մեկը. սեր, որը ծնվեց մի պետերբուրգյան գիշերում: Անշուշտ, գեղեցիկ է հնչում: Ելենայի համար, նույնպես, այս ամենը շատ գեղեցիկ էր, մինչև այն պահը, երբ նա լսափողի հակառակ կողմից լսեց «Հեռախոսհամարը գոյություն չունի կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս» արտահայտությունը: Արդյո՞ք Ելենայի երազանքների տղամարդը դիտավարյալ սխալ հեռախոսահամար էր թողել. գուցե: Սակայն, Ելենան, երկար մտորումներից հետո եկավ այն եզրահանգմանը, որ տղամարդն ուղղակի ինչ-որ հիվանդություն ունի, որի արդյունքում շփոթել էր թվերը: Կնոջ նպատակն, այդուհետ, մեկն էր՝ գտնել նրան:

Սյուժետային մնացյալ զարգացումները կարող եք, անշուշտ, դիտել սերիալում: Մեզ մնում է ասել, որ Աննա Մելիքյանի սերիալը շքեղ է՝ իր սև ու սպիտակի մեջ: 

 

 

 


Խելահեղ կրքեր. ևս 5 իսպանական սերիալ

Հայացք ապագային. «Սև հայելու» լավագույն էպիզոդները

Ի՞նչ լավ սերիալներ թողարկվեցին 2020-ին. [10 սերիալ]

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Աննա Մելիքյանի հոլովակը՝ IKEA-ի համար

Առանց երազանքի տղամարդու…

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]

Ի՞նչ կլինի Սամանտայի կերպարի հետ «Sex and the City»-ի շարունակության մեջ

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը