Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
IKEA-ի ռուսական ստորաբաժանումը Instinct գործակալության հետ նոր արշավ է թողարել՝ «Ապագայի լավագույն նվերն ապագան է»։ Հոլովակի ռեժիսորը Աննա Մելիքյանն է. այս մասին հայտնում է Sostav-ը։
Ըստ սյուժեի՝ երիտասարդ զույգը նշում է իր երեխայի առաջին տարեդարձը եւ զարմանքով հայտնաբերում, որ սովորական խաղալիքների փոխարեն նրան անսպասելի նվերներ են մատուցում՝ էներգախնայող լամպ, մնացորդների տեսակավորման կոնտեյներ եւ էկոլոգիական առավելություններ ունեցող այլ ապրանքներ։ Ընկերությունն այս կերպ ցանկանում է հիշեցնել, որ լավագույնն, ինչ կարող ենք անել արդեն հիմա, սկսելն է պարզ գործողություններ կատարել, որոնք կօգնեն էկոլոգիական ապրել։
Թվային հարթակներում կարճ հոլովակներ կհեռարձակվեն IKEA-ի «կանաչ» ապրանքների մասին։ Երեխաներն այդպիսի անվանում են տվել բոլոր իրերին, որոնք ծնողների կողմից գնվել են ապրանքանիշի խանութներում. դրանք պատրաստված են վերամշակված պլաստիկից եւ վերականգնվող նյութից։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո