Աննա Ֆրանկի օրագիրը. Հոլոքոսթի մասին պատմող ազդեցիկ գրքի շնորհանդեսը շուտով - VNews

Աննա Ֆրանկի օրագիրը. Հոլոքոսթի մասին պատմող ազդեցիկ գրքի շնորհանդեսը շուտով

24829350 2072499642973271 926070478 n - Աննա Ֆրանկի օրագիրը. Հոլոքոսթի մասին պատմող ազդեցիկ գրքի շնորհանդեսը շուտով

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00 համեցեք  «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն: Այստեղ տեղի կունենա Հոլոքոսթի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված. միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը հիշատակում է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Շնորհիվ կատարված լրացումների՝ ընթերցողը կարող է ավելի լավ պատկերացնել Աննայի աշխարհը, ավելի մանրամասն հասկանալ այս ընտանիքի և նմանատիպ հազարավոր ընտանիքների կյանքը, ողբերգությունը, հույզերն ու հույսերը պատմության այդ ժամանակահատվածում:

Օրագիրը գրված է 20-րդ դարի քառասունականների արյունալի օրերին մի հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի կողմից: Այն իրական պատմություն է իրական մարդկանց մասին: Առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է 1947 թվականին՝ պատերազմից երկու տարի անց:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Թարգմանիչն է Լուսինե Համբարյանը։ Հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնք ներառված չեն եղել նախկինում, իսկ գրքի շապիկն արվել է հենց Աննայի օրագրի շապիկի դիզայնով:

24829306 2072499649639937 698970726 n - Աննա Ֆրանկի օրագիրը. Հոլոքոսթի մասին պատմող ազդեցիկ գրքի շնորհանդեսը շուտով


Լոֆթի զարգացումը համավարակի օրերին. «Իմ մենթոր»-ից մինչեւ Ջերմուկ [Հովհաննես Առաքելյանն է պատմում]

Օնորե դը Բալզակ` «Հայր Գորիո». Հատված

Սըր Արթուր Քոնան Դոյլ՝ «Շերլոք Հոլմս». ՀԱՏՎԱԾ

#mustread_list [2018-ին հայերենով լույս տեսած 5 գիրք]

Ջոն Գրին՝ «Անվերջ կրիաներ». Հատված հայերեն թարգմանված գրքից

Ջոն Գրինի նոր բեսթսելերը լույս կտեսնի նաև հայերենով

Ի՞նչ կարդալ հոկտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ [մաս 2]

2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ

Ուիլյամ Չ. Ռեմփել` «Խաղացողը». Հատված Քըրք Քըրքորյանի մասին պատմող գրքից

Ֆանտաստիկ ժանրի 7 գիրք, որ կարող եք կարդալ հայերենով

7 կին, որ փոխել է աշխարհը

Ջոն Գրին. Թղթե քաղաքներ. հատված

Աննա Ֆրանկն ասում է…

2018-ի հունվարին լույս տեսած գրքեր, որ անպայման պետք է կարդալ

2017թ.-ի հայաստանյան բեսթսելերները