Աշխարհի ամենակարճ պատմվածքները [5 պատմվածք մի քանի բառով] - VNews

Աշխարհի ամենակարճ պատմվածքները [5 պատմվածք մի քանի բառով]

elasforyaba 465 310 int - Աշխարհի ամենակարճ պատմվածքները [5 պատմվածք մի քանի բառով]

Մի անգամ Հեմինգուեյը գռազ եկավ, որ կկարողանա ամենակարճ պատմվածքը գրել, այն էլ այնպիսի մի բան, որը կհուզի բոլորին…

For sale: Baby shoes. Never worn.

Վաճառվում է. մանկական կոշիկ: Երբեք չհագած:

elasforyaba 465 310 int - Աշխարհի ամենակարճ պատմվածքները [5 պատմվածք մի քանի բառով]

Հեմինգուեյը համարվում է 6 բառից բաղկացած ստեղծագործությունների հայրը, նրանից հետո շատերն են փորձել նման գլուխգործոցներ գրել սահմանափակ բառերով, բայց ոչ բոլորը կարող են տիրապետել կարճ, բայց ասելիքով ստեղծագործություն գրելու արվեստին:

Եվ ուրեմն՝ ահա ևս մի քանի ստեղծագործություն, որոնք կարճ են, բայց տպավորիչ:

1. Օ. Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքի մրցույթում, երբ գրել է մի գործ, որն ունի դասական պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչները՝ հանգույց, կուլմինացիա, լուծում:

«Վարորդը ծխեց և շրջվեց՝ նայելու բենզատարին՝ բենզին շա՞տ կա, թե՞ քիչ: Մահացածը քսաներեք տարեկան էր»:

2. Անգլիացիները նախկինում անցկացրել են ամենակարճ պատմվածքի մրցույթ միայն այն պայմանով, որ այնտեղ անպայման պետք է հիշատակվեին թագուհին, Աստված, սեքսը և գաղտնիքը: Առաջին տեղը գրավել է հետևյալ պատմվածքը. «Օ՜, աստված իմ,- բացականչեց թագուհին,-ես հղի եմ և չգիտեմ՝ ումից»:

3. Աշխարհի ամենակարճ սարսափ պատմության հեղինակը Ֆրեդերիկ Բրաունն է: Նա գրել է. «Երկրագնդի  վրա մնացած վերջին մարդը նստած էր  սենյակում, դուռը թակեցին»:

4. Ամենակարճ կենսագրական ստեղծագործության մրցույթում էլ հաղթել է մի ֆրանսուհի, որը գրել էր. «Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»:

5. Երբ Վիկտոր Հյուգոն իր «Թշվառները» վեպի ձեռագիրը ուղարկել է խմբագրություն, նամակում գրել էր՝ «?»: Հեղինակը ստացել է համապատասխան պատասխան՝ «!»: