Աշխարհի ամենահին 5 թանգարանները [թանգարանների ստեղծման պատմությունը] - VNews

Աշխարհի ամենահին 5 թանգարանները [թանգարանների ստեղծման պատմությունը]

Capitolio9 - Աշխարհի ամենահին 5 թանգարանները [թանգարանների ստեղծման պատմությունը]

Բառի ծագումը, նշանակությունն ու զարգացումը

Միջազգային «museum» բառը ծագել է հունարեն «μουσείο» բառից, որը նշանակում է «մուսաների տուն, տարածք»: Այժմ «museum»՝ «թանգարան» են անվանում այն տարածքը, շենքը, որը հավաքում ու պահպանում է արվեստի նմուշներ: Նախկինում այդ բառով են բնորոշել արվեստի մի քանի նմուշ ներառող ցանկացած հավաքածուն:

Նախատիպ թանգարանի մասին

Ներկայիս թանգարանների նախատիպը կարելի է համարել Ալեքսանդրիայում Ն. Ք. 290 թվականին կառուցված այն տարածքը, որի անունն է եղել Մուսեյոն: Այս շենքն ուներ հսկայական թվով սենյակներ, որոնցից մեկը Ալեքսանդրիայի հայտնի գրադարանն էր, գրադարան, որից ոչինչ, ցավոք, չի հասել մեր ժամանակներ: Մուսեյոնում կային նաև ընթերցասրահներ, ճաշասենյակ և հանգստի գոտի: Աստիճանաբար շենքն ընդլայնվել է և այնտեղ ավելացվել են նոր ցուցանմուշներ, օրինակ ՝ կենդանիների խրտվիլակներ, որոնք կիրառվում էին ուսուցողական նպատակներով:

Ալեքսանդրիայի Մուսեյոնում բնակվել և աշխատել են հելլենիստական ժամանակաշրջանի հռչակավոր գիտնականներ, փիլիսոփաներ, գրողներ, օրինակ, Արքիմեդը, Էվկլիդեսը, Էրատոսթեեսը, Կալլիմաքոսը։ Ալեքսանդրիայի Մուսեյոնում զարգացել են մաթեմատիկան, աստղագիտությունը, բնագիտությունը, աշխարհագրությունը, բժշկությունը, բանագիտությունը, փիլիսոփայությունը։

1328361130 tak vyglyadel museyon - Աշխարհի ամենահին 5 թանգարանները [թանգարանների ստեղծման պատմությունը]
Մուսեյոնի հավանական տեսքը

Առանձնացրել ենք աշխարհի ամենահին թանգարաններից հինգը, որոնք գործում են նաև այսօր:

5. Բելվեդեր (Վիեննա), 1776 թվական

Բելվեդերը բարոկկո ոճով պալատական համալիր է Վիեննայում։ բաղկացած է երկու պալատներից՝ Վերին և Ներքին: Ներկայումս երկու ամրոցներում է գտնվում Ավստրիական պատկերասրահը։

Կառուցել է Լուկաս ֆոն Գիլդեբրանդտը՝ որպես ամառային նստավայր արքայազն Եվգենի Սավոյացու գահակալման ժամանակների մեծագույն գեներալներից մեկի համար։ Արքայազնի մահից հետո Բելվեդերը գնել է Մարիա Թերեզան։

1776 թ. Ավստրիայի կայսրուհի Մարիա Թերեզան և իր որդին՝ կայսր Յոզեֆ 2-րդը որոշեցին տեղափոխել Կայսերական պատկերասրահը Ներքին Բելվեդեր։ Այս քայլի նպատակն էր կայսերական հավաքածուն հասանելի դարձնել հասարակությանը։ Պատկերասրահը բացվեց 5 տարի անց և դարձավ աշխարհի առաջին հանրային թանգարաններից մեկը։ Ստորին Բելվեդերի կայսերական հավաքածուն մինչև 1891 թ. ղեկավարել են մի շարք հայտնի գեղանկարիչներ:

Belveder - Աշխարհի ամենահին 5 թանգարանները [թանգարանների ստեղծման պատմությունը]

4. Թագավորական զինտեխնիկայի պալատ, 1660 թվական

Royal Armories-ը (Թագավորական զինտեխնիկայի պալատ) Մեծ Բրիտանիայի ամենահին Ազգային թանգարանն է: Այն իր սրահներում ներառում է զենքի և զրահատեխնիկայի հավաքածուներ: Այնտեղ է գտնվում զենքի և զրահատեխնիկայի ամենամեծ հավաքածուներից մեկը:

Թագավորական այս զինանոցն ի սկզբանե զբաղվում էր անգլիական թագավորների համար զրահատեխնիկայի արտադրությամբ: Բայց 1660 թվականին Չարլզ II թագավորը այն վերածեց թագավորական զենքի և գանձերի թանգարանի:

Korolevskaja oruzhejnaja palata - Աշխարհի ամենահին 5 թանգարանները [թանգարանների ստեղծման պատմությունը]

3. Ուֆֆիցի պատկերասրահ, 1581 թվական

Ուֆֆիցի պատկերասրահը պետական պատկերասրահ է Ֆլորենցիայում, կառավարական գրասենյակների համար կառուցված շենքում (1560-1585)։

Ուֆֆիցի պատկերասրահի շենքի պատմությունը սկսել է 1559 թվականին, երբ Կոզիմո 1-ին Մեդիչին որոշում է քաղաքով մեկ տարածված գրասենյակները համախմբել մեկ շենքում։ Նախագիծը իրականացնելու համար հրավիրվում է Ջորջո Վազարին, որը սկսում է աշխատանքները 1560 թվականին։ 1574 թվականին Վազարին մահանում է և նրա գործը շարունակում է Բերնարդո Բուոնտալենտին։ Սակայն շենքը չծառայեց իր բուն նպատակին և 1575 թվականից Մեդիչի ընտանիքին պատկանող արվեստի ստեղծագործությունների հավաքածուի հիման վրա կազմավորվում ու հիմնադրվում է Ուֆֆիցի պատկերասրահը:

1280px Florence Italy Uffizi Museum panoramio 5 960x640 - Աշխարհի ամենահին 5 թանգարանները [թանգարանների ստեղծման պատմությունը]

2. Վատիկանի թանգարաններ, 1506 թվական

Վատիկանի թանգարանները (Musei Vaticani) Վատիկան քաղաք-պետության թանգարաններն են, գտնվում են քաղաքի սահմաններում։ Նրանք ցուցադրում են Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք այդտեղ են բերվել դարեր շարունակ, և ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի կարևորագույն գլուխգործոցները։

Թանգարանները հիմնվել են Հուլիոս 2-րդ պապի կողմից 16-րդ դարի սկզբին։ Վատիկանի թանգարաններում կարելի է տեսնել Սիքստինյան կապելլան, որի առաստաղը նկարազարդվել է Միքելանջելոյի կողմից, Ռաֆայելի սրահները՝ իր պատկերազարդումներով։ 2013 թվականին թանգարան են այցելել ավելի քան 6 միլիոն մարդ ամբողջ աշխարհից, ինչն էլ այն դարձնում է 6-րդ ամենահաճախ այցելվող թանգարանն աշխարհում։

Թանգարաններում կան ընդհանուր առմամբ 54 պատկերասրահներ, կամ sale, իսկ Սիքստինյան կապելլան՝ ամենահայտնին դրանցից, ամենավերջին սրահն է։ Վատիկանի թանգարանները համարվում են աշխարհում ամենամեծ թանգարաններից մեկը։

1. Կապիտոլիական թանգարաններ, 1471 թվական

Կապիտոլիական թանգարանները (Musei Capitolini) իրենցից ներկայացնում են գեղարվեստական և հնէաբանական թանգարաններ Պյացա Կապիլիումում, Կապիտոլիումյան բլրի գագաթին՝ Հռոմում։ Պալացցո դել Կոնսերվատորի և Պալացցո Նուովո թանգարանների տեղակայման վայրերը, սեղանաձև հրապարակի կենտրոնում, նախատեսված էր Միքելանջելո Բուանարոտիի կողմից 1536 թվականին և գոյություն ունեն ավելի քան 400 տարի։ Թանգարանների պատմությունը կարելի է հաշվարկել 1471 թվականից, երբ Սիքստիոս IV պապը Հռոմի մարդկանց համար զոհաբերում է հնադարյա բրոնզե արձանների հավաքածուն, որոնք այժմ գտնվում են Կապիտոլիումում։ Այդ ժամանակից ի վեր թանգարանների հավաքածուն աճել է և ներառում է բազմաթիվ հնադարյա հռոմեական արձաններ, փորագրություններ և այլ արտեֆակտներ՝ միջնադարյան և ռենեսանսի մշակույթի հավաքածուներ, թանկարժեք իրերի, դրամների և այլ իրերի հավաքածուներ։ Թանգարանները հանդիսանում են Հռոմի քաղաքապետարանի սեփականությունը և կառավարվում են նրա կողմից։

Capitolio9 - Աշխարհի ամենահին 5 թանգարանները [թանգարանների ստեղծման պատմությունը]