Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ էքսպերեմենտները դարձել են կենսակերպ, սակայն, երբ էկրաններին է հայտնվում մեզ քաջածանոթ պատմական կերպար, որին մարմնավորում է այլ ռասայի ներկայացուցիչ, մեզ մոտ մի շարք հարցեր են առաջանում…
Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի երկրորդ կնոջ՝ Աննա Բոլեյնի պատմությունը նկարահանվել է 13 անգամ: Թեև մահապատժի դատապարտված միապետի կնոջ դերը տարբեր ժամանակներում խաղում էին տարբեր տաղանդավոր դերասանուհիներ, ամեն անգամ քննադատները գտնում էին գոնե մեկ թերացում: Նրանց կարծիքով Ժենեվյեվ Բյուժոն չափազանց ռոմանտիկ էր, Նատալի Պորտմանի մասնակցությամբ կինոնկարը խեղաթյուրում էր փաստերը, իսկ Նատալի Դորմերը թեև հիանալի էր կերտում հերոսուհու կերպարը, բայց նրա հագուստը չէր համապատասխանում հիշատակվող ժամանակներին: Հելենա Բոնեմ-Քարթերը, Շարլոտա Ռեմփլինգը, Վանեսա Ռեդգրեյվը և Քլեր Ֆոյը նույնպես չկարողացան գոհացնել հանդիսատեսին. քննադատները կարծում էին, որ նրանք բավականաչափ նման չեն Բոլեյնին:
Աննա Բոլեյնին նման կերպար ստանալն առնվազն դժվար է, եթե ոչ՝ անհնար: Մինչ օրս պահպանված Բոլեյնի նկարները թույլ չեն տալիս որսալ նրա դիմագծերը: Տարբեր դիմանկարներում Բոլեյնը բոլորովին տարբեր տեսք ունի: Այդպիսով, թագուհու հետ բացարձակ նմանության հասնելու բոլոր փորձերը նախապես դատապարտված են ձախողման: Գուցե հենց այս տրամաբանությամբ է առաջնորդվել ռեժիսորը՝ ընտրելով Աննա Բոլեյնից մաքսիմալ տարբեր արտաքին ունեցող դերասանուհու:
Ջոդի Թըրներ-Սմիթը ծնվել է ջամայկացիների ընտանիքում, որն ապրում էր Անգլիայում, իսկ հետո տեղափոխվեց ԱՄՆ: Նա աշխատում էր որպես բանկիր, երբ ընկերներից մեկը նրան ներկայացրեց ռեփեր Փարել Ուիլյամսին: Արտիստը համոզեց աղջկան, որ իր տեղը բանկում չէ, և շատ շուտով Ջոդին սկսեց իր մոդելային կարիերան, այնուհետև որպես դերասանուհի առաջին անգամ հանդես եկավ «Իրական արյուն» սերիալում: Յոթ տարի անց, «Chanel 5»-ը, որը մշակում է սերիալի սցենարը, հայտարարեց, որ Աննա Բոլեյնին մարմնավորելու է հենց Թըրներ-Սմիթը:
«Նույնիսկ նորաձևության և գեղեցկության տեսանկյունից՝ նա դեմ էր գնում ժամանակի չափանիշներին: Ես հավանեցի սցենարը և դրա մարդկայնությունը: Այն ինձ դուր եկավ նաև, որպես պատմություն մայրության մասին: Ես նոր էի երեխա ունեցել, և ինձ հուզեց, որ սցենարում շոշափվում է այն թեման, թե ինչպես է կանանց մարմինը վերահսկվում և քաղաքականացվում»,- ասել է Ջոդին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո