Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները - VNews

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

5սերիալ 14 - Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

Ստորև առանձնացրել ենք առաջիկա շաբաթվա առավել հետաքրքիր և սպասված կինոպրեմիերաները:

Persian Lessons

49486038 1163413 - Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

Ուկրաինական արմատներով ամերիկացի ռեժիսոր Վադիմ Պերելմանը, որը հեռուստադիտողին առավել ծանոթ է «Դավաճանություն» սերիալի շնորհիվ, ֆիլմ նկարահանեց Հոլոքոստի մասին: Այս կինոնկարի սյուժեի կենտրոնում բելգիացի հրեա Ժիլ Կրեմիեն է, որը հայտնվել է համակենտրոնացման ճամբարում և պարսիկ է ձևանում:

Minari

49518756 1409470 - Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

Կորեացի մի երիտասարդ ընտանիք տեղափոխվում է ամերիկյան ծայրամաս, որտեղ ընտանիքի հայրը մտադիր է ֆերմա կառուցել և վերջապես դառնալ հասարակության հաջողակ անդամ: Ավելի ուշ նրանց է միանում ընտանիքի տատիկը, որը հարգում է ավանդույթները, ամեն ինչին հումորով է վերաբերում ու աջակից է դառնում ընտանիքի կայացման գործին: Ֆիլմը «ամերիկյան երազանքի» իրականացման բարդությունների մասին է:

Women

49500928 1441571 - Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

Գլխավոր հերոսը հեղինակավոր Բրեդլի քոլեջի պրոֆեսոր է, առաջին հայացքից օրինակելի այս մարդը իրականում ապրում է երկակի կյանքով: Գիշերը նա դառնում է մոլագար, որն առևանգում է երիտասարդ աղջիկներին: Իր մանիպուլացիոն ունակությունների շնորհիվ նա կարողանում է աղջիկների մեջ Ստոկհոլմյան սինդրոմ առաջացնել… բայց մի օր նրա տանն է հայտնվում Հելի անունով ըմբոստ ուսանողուհի:

Sweat

49626710 1324006 - Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

Սիլվիան շատ սիրված է Instagram- ում, բայց իրական կյանքում նրան անհանգստացնում են անհաջողությունները անձնական հարաբերություններում, չնայած այն բանին, որ նա հոյակապ տեսք ունի և վարում է հայտնի ֆիթնես-թրեյնինգ: Մի օր նա բաժանորդներին խոստովանում է, որ երկրորդ կես չունի. տեսանյութը անմիջապես տարածվում է:

The Curse of Audrey Earnshaw

49667459 1437499 - Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

Ֆիլմի գործողությունները ծավալվում են ուղղափառ համայնքում, որը կտրված է քաղաքակրթությունից և տառապում է սովից ու հիվանդությունից: Քաղաքացիներն ամեն տարի ծեսեր են իրականացնում, որպեսզի նրանց մոտ լուսավոր ժամանակներ սկսվեն, սակայն՝ ապարդյուն: Այնուհետև, նրանք որոշում են, որ ամեն ինչում մեղավոր է Ագաթա Էռնշոուն, որն ապրում է բերրի հողի կղզում…

 

 

 

 


Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նոմինանտների թվում են Դեյվիդ Ֆինչերը, Զաք Բրաֆը և այլոք

Ժան-Ժակ Աննոյի նոր ֆիլմը՝ Նոտր Դամի հրդեհի մասին

Բեռլինալեի հաղթողներն են…

Առաջիկա կինոպրեմիերաները 08.03.21-ից 21.03.21-ը

Մարտին Սկորսեզեի Էսսեն՝ Esquire-ի համար [Ուես Անդերսոնի մասին]

Նորույթ Netflix- ից. Քրիս Էվանսը, Ռայան Գոսլինգը և Ռեժ Փեյջը «The Avengers»-ի ռեժիսորների նոր ֆիլմում

Netflix-ի օգտատերերը քննադատել են Ալ Կապոնեի մասին կենսագրական ֆիլմը

Միխայիլ Գալուստյանը Սարիկ Անդրեասյանից ստացել է «Չներվածը» ֆիլմի իրավունքները` դատարանի միջոցով