Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը - VNews

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Արենիի քարանձավ,  քարանձավների համալիր Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։

Արենիի քարանձավ…

Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա։ Ընկած է Արփա գետի հովտում։ Արենիի քարանձավը գտնվում է Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները։ Քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա։ Ներքին՝ նեոլիթական շերտերը պատկանում են պղնձեքարի դարին։ Հանդիպում են նաև հոմոէրեքտուսի հետքեր, ովքեր բնակվել են ավելի քան երկու միլիոն տարի առաջ մեր տարածաշրջանում։

Քարանձավը դասվում է կլաստոկարստային քարանձավների դասին, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ։ Քարանձավն իրենից ներկայացնում է մի քանի խոռոչների համալիր և ունի 400-ից 600 մ² մակերես տարածք։ V դարի պատմիչ Եղիշեն հիշատակում է Արփանեալ անունով բերդ կամ ավան։ Թռչունների քարանձավում սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված բազմաթիվ գտածոներ՝ բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն։

Արենի-1 քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգի սերմեր, հացահատկի տասնյակ տեսակների մնացորդներ, պարան, հագուստ, ծղոտ, խոտ, եղեգ և չորացած խաղող ու սալոր։ Պինդ, կարբոնատե կեղևը՝ ծածկելով Պղնձի դարի հողաշերտերը, ծայրահեղ չորության և քարանձավի ներսում կայուն ջերմաստիճանի հետ մեկտեղ նպաստել են արտեֆակտների և, հատկապես, աղջկա ուղեղի պահպանմանը։ Քարանձավի մուտքի մոտ, ժայռի ծածկի տակ պեղվել են նաև 12-14-րդ դարերի միջնադարյան վառարաններ…

 

Արենի 1 կոշիկ

Արենիի քարանձավը բաղկացած է երեք սրահից քւ գտնվում է Արենի գետի ձախ ափին, հենց այստեղ են հայտնաբերվել բացառիկ հնագիտական իրեր, որոնցից ամենաբացառիկը աշխարհի ամենահին կոշիկն է. այն 5,5 հազ. տարեկան է:

2008 թվականին Իռլանդիայի համալսարանի ներկայացուցիչների, Լոս Անջելեսի Կալիֆոռնյան համալսարանի դասախոս Գրիգոր Արեշյանի և ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի միջազգային թիմի մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող վայրում հայտնաբերվեց աշխարհում ամենահին կաշվե կոշիկը: Կոշիկը հայտնաբերվել է հայ ասպիրանտ Դիանա Զարդարյանի կողմից: Խոշոր և միջազգային թիմի հայտնագործությունը հրապարակվեց երկու տարի անց՝ 2010 թվականին՝ «Plos One» ամսագրում: Խոտով լցված 5500 ամյա կաշվե կոշիկը՝ շնորհիվ քարանձավի զով և չոր պայմանների պահպանվել է իդեալական վիճակում: Տեսնելով գտածոն՝ հնագետները հումորով ավելացրել են, թե գտել են վեց տարվա վաղեմություն ունեցող կոշիկ, որտեղ հիանալի պահպանվել են նույնիսկ կաշվե քուղակապերը: Կալիֆոռնիայի և Օքսֆորդի մասնագիտացված լաբորատորիաներում ուսումնասիրության համար պահանջվել է 18 ամիս, որից հետո պաշտոնապես հայտարարվեց աշխարհի ամենահին հայկական կոշիկի մասին: Այժմ այն պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում:


5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

Հայաստանի ազգային օրհներգի մասին

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ