Արհեստական ​​ինտելեկտը վերականգնել է Մոդիլիանիի առաջին սիրո դիմանկարը - VNews

Արհեստական ​​ինտելեկտը վերականգնել է Մոդիլիանիի առաջին սիրո դիմանկարը

04 10 - Արհեստական ​​ինտելեկտը վերականգնել է Մոդիլիանիի առաջին սիրո դիմանկարը

Արհեստական ինտելեկտի, ռենտգենյան ճառագայթների և 3D տպագրության միջոցով մասնագետները վերականգնել են իտալացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ամեդեո Մոդիլիանիի առաջին սիրելիի՝ լրագրող և բանաստեղծ Բեատրիս Հաստինգսի դիմանկարը, որը «Աղջկա դիմանկարը» նկարի տակ էր. այս մասին հայտնում է The Guardian-ը:

Амедео Модильяни. Портрет девушки. 1917

Ենթադրվում է, որ Մոդիլիանիի և Հաստինգսի բուռն սիրավեպի ավարտից հետո, որը տևել էր շուրջ երկու տարի, նկարիչը «ջնջեց Բեատրիսին իր հիշողությունից»՝ աղջկա դիմանկարի վրա նկարելով մեկ այլ կնոջ պատկեր: Այս մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2018-ին, երբ Լոնդոնի Թեյթի պատկերասրահի մասնագետները, ռենտգենյան ճառագայթների միջոցով, հայտնաբերեցին մեկ այլ նկարի ուրվագիծ: Այնուհետև Նենսի Այրսոնը ենթադրեց, որ կտավում Բեատրիս Հաստինգսն է, և Մոդիլիանին այն կարող էր նկարել 1916 թ.-ին ՝ նրանց  բաժանումից անմիջապես առաջ:

«Թաքնված» դիմանկարը (ինչպես անվանում են այն արվեստաբանները) կներկայացվի հանրությանը Լոնդոնի Lebenson պատկերասրահում հունիսի 10-ից հունիսի 25-ը: