Արձաններ, որ «ճանապարհորդեցին» Երևանով, և ոչ միայն... - VNews

Արձաններ, որ «ճանապարհորդեցին» Երևանով, և ոչ միայն…

107074446 2109564512520776 6898789215544327283 n 14 - Արձաններ, որ «ճանապարհորդեցին» Երևանով, և ոչ միայն...

Այսօր առանձնացրել ենք 5 երևանյան արձան, որոնց չի հաջողվել անմիջապես գտնել իրենց տեղը: Նրանցից մեկի վրա կրակել են, մյուսը՝ գողացել, երրորդին էլ տպագրել են նամականիշի վրա:

Խաչատուր Աբովյանի հուշարձան

Khachatur Abovian in Kanaker Yerevan.jpg

Խաչատուր Աբովյանի արձանը «շրջագայել» է 7 անգամ, ընդ որում 3 անգամ՝ երկրից երկիր: Պատմությունը հետևյալն է. Աբովյանի անհետացման 60-ամյակի առթիվ որոշվում է Երևանում կանգնեցնել գրողի հուշարձանը: Գործը պետք է իրականացներ Բաքվի Հայոց կուլտուրական միությունը։ Արձանը կառուցելու համար անհրաժեշտ գումարը՝ 12000 ռուբլին պետք է հավաքվեր հանգանակությամբ, ինչպես նաև կազմակերպված համերգներից ստացվող հասույթով։ Մի քանի տարում տեղի են ունենում համերգներ Կովկասի ու Ռուսաստանի տարբեր քաղաքներում, սակայն պահանջվող գումարը հաջողվում է հավաքել միայն մի քանի տարի անց։

Արձանը կառուցելու համար հայտարարվում է մրցույթ, արդյունքում, ներկայացված ութ նախագծերից ժյուրիի հավանությանն է արժանանում Անդրեաս Տեր-Մարուքյանի ներկայացրած նախագծերից երկրորդը։ 2 տարի անց արձանը պատրաստ էր, սակայն այն գտնվում էր քանդակագործի բնակության վայրում՝ Փարիզում, քանի որ այն Երևան տեղափոխելու համար անհրաժեշտ գումարը չկար:

Շուտով քանդակագործը մահանում է՝ այդպես էլ չտեսնելով իր ստեղծագործությունը նախատեսված վայրում, ինչպես նաև չստանալով խոստացված հոնորարը:

Sculptor AndreasTer Marukyan in his studio with a sculpture of Khachatur Abovyan %28France%2C 1910%29 - Արձաններ, որ «ճանապարհորդեցին» Երևանով, և ոչ միայն...

Անդրեաս Տեր‐Մարուքյանն իր արվեստանոցում Խաչատուր Աբովյանի արձանի հետ, Փարիզ, 1910 թվական

Միայն խորհրդային կարգերի օրոք՝ 1925 թվականին, պահանջվող գումարը փոխանցվում է, և քանդակը Փարիզից ուղարկվում է Երևան, բայց… սխալմամբ հասնում է Թիֆլիս. Սա արձանի երկրորդ կանգառն էր։ Թիֆլիսում արձանը մնաց շուրջ 8 տարի և հետո միայն տեղափոխվեց Երևան ու տեղադրվեց «Մոսկվա» կինոթատրոնին կից՝ Աբովյանի անվան հրապարակում:

Այսքանով արձանի «ճանապարհորդությունը» չավարտվեց. 1950 թվականին Աբովյան փողոցը վերակառուցվում է, ինչի պատճառով արձանը տեղափոխվում է Երևանի կրկեսի մոտ, նախկին երկաթգծի կայարանի դիմաց անշուք մի վայր: Որոշ ժամանակ անց Տեր-Մարուքյանի ստեղծած արձանը կրկին տեղափոխվում է՝ այս անգամ հայտնվելով Ծիծեռնակաբերդի բլրի վրա: 1957 թվականին արձանը կանգնեցվում է Մանկական երկաթուղու տարածքում՝ Աբովյանի անվան զբոսայգում, թունելների մոտ։ Միայն յոթ տարի անց՝ 1964 թվականին, արձանը զբաղեցնում է իր ներկայիս տեղը՝ Քանաքեռում` Աբովյանի տուն-թանգարանի մոտ, ինչից տարիներ անց՝ 1980-ականների վերջին, վանդալները կրակում են Աբովյանի արձանի վրա:

Վահագն Վիշապաքաղի հուշարձան

Վիշապաքաղ.jpg

Վահագն Վիշապաքաղի արձանը իր 53 տարվա պատմության ընթացքում հասցրել է լինենել քաղաքի 3 տարբեր վայրերում. հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի հուշարձանը 1969 թվականին տեղադրվել է նախկին Լենինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտայում։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, Հայաստանի նկարիչների միության շենքի հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։

2004 թվականի դեկտեմբերի 19-ին արձանը գտնում է իր վերջնական տեղը. վերականգնված և ներսից ամրացված արձանը տեղադրվում է Երևան-Էջմիածին մայրուղու կամրջի մոտ:

Վահագնի արձանը դրվագված պղնձից քանդակել է, կրկին, Կառլեն Նուրինջյանը. արդյունքում, 3,5 մետր բարձրությամբ ու 400 կգ. քաշով Վահագն՝ խրոխտ բազմած Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկի հատվածում:

Ջրավաճառ տղան

Statue The seller of water in Yerevan, WLM 03.jpg

Հին Երևանի ամենավառ խորհրդանիշներից մեկը՝ «Ջրավաճառ տղան», որը նվիրված է նախկին Բուլվարի ջրավաճառ պատանիներին, հեղինակել են ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանը և քանդակագործ Հովհաննես Բեջանյանը: 2,2 մետրանոց պատանու բրոնզե ու բազալտե արձանը տեղադրվել է 1970 թվականի նոյեմբերին, Շահումյանի հրապարակում: 23 տարի այդ վայրում անխռով ապաստանելուց հետո՝ 1993 թվականի ապրիլին անհայտ անձինք պադվանդանից պոկում ու գողանում են քանդակը։ Որոշ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցների ջանքերով քանդակը վերադառնում է իր նախկին տեղը։ Միայն վերջերս՝ 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Ջրավաճառ տղան» արձանը տեղափոխվել և տեղադրվել է Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ:

Հայկ Նահապետի արձան

Hayk 3.JPG

Հայկ նահապետի արձանը, որն այժմ գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում՝ Գայի պողոտայի մոտ, միշտ չէ, որ այդտեղ է եղել: Քանդակը սկզբնապես՝ 1970 թվականին տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, այնուհետև, 5 տարի անց այն տեղափոխել են ներկայիս վայր: Տեղափոխությունից 3 տարի անց՝ արձանի պատկերն օգտագործվել է Հայփոստի 1997 թվականի 170 դրամ անվանական արժեքով նամականիշում։

Hayk - Արձաններ, որ «ճանապարհորդեցին» Երևանով, և ոչ միայն...

Հայփոստի նամականիշ Հայկի արձանի պատկերով

3,5 մետրանոց հսկան քանդակված է կոփածո պղնձից: Հայ ժողովրդի անվանադիր նախնի և ռազմի գերագույն Աստված Հայկ Նահապետի արձանի հեղինակներն են քանդակագործ Կառլեն Նուրիջանյանն ու դրվագող Գասպար Գասպարյանը:

Ծաղկավաճառ ծերունի

Երևանյան մեկ այլ կոլորիտային կերպարի՝ Կարաբալայի արձանը նույնպես տեղահանվել ու տեղափոխվել է: Կարապետ անունով ծաղկավաճառի կերպարն անմահացրել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Այն տեղադրվել է 1995 թվականին Աբովյան փողոցի այն հատվածում, որտեղ այժմ Հյուսիսային պողոտան է։ Շուտով, պողոտայի շինարարության հետ կապված արձանը մի քանի անգամ տեղափոխվել է։ Սկզբում այն տեղակայվեց դիմացի մայթին, այնուհետև Տերյան փողոցի վրա, իսկ այժմ գտնվում է սկզբնական վայրից մի քանի մետր ներքև՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի պատի տակ:

Karabala Yerevan statue - Արձաններ, որ «ճանապարհորդեցին» Երևանով, և ոչ միայն...