Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահարի և Ֆիլհարմոնիկի համագործակցությունը... [հարցազրույց] - VNews

Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահարի և Ֆիլհարմոնիկի համագործակցությունը… [հարցազրույց]

.jpg - Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահարի և Ֆիլհարմոնիկի համագործակցությունը... [հարցազրույց]

Հայաստանում է իր սերնդի լավագույն դաշնակահարներից մեկը՝ բելգիահար վիրտուոզ, Ս. Ռախմանինովի (2006) և Մարթա Արգերիխի անվան մրցույթների (2007) առաջին, ինչպես նաև Top of the World (2011) և Concours d’Epinal (2013) մրցույթների մրցանակակիր Աշոտ Խաչատուրյանը, որը հայտնի է դաշնամուրային բարդագույն երկերի ուրույն մեկնաբանությամբ:

8F842FE6 ED05 47C2 8C43 E432DBD93D25 960x640 - Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահարի և Ֆիլհարմոնիկի համագործակցությունը... [հարցազրույց]

Փետրվարի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ ունեցավ Աշոտ Խաչատուրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Դա Աշոտի առաջին համագործակցությունն էր ֆիլմհարմոնիկի հետ: Արմատներով արցախցի բելգիաբնակ մեր հայրենակիցը համարվում է իր սերնդի լավագույն դաշնակահարներից մեկը: Մինչ այդ՝ փետրվարի 2-ին Աշոտ Խաչատուրյանն իր ընկերների հետ հանդես է եկել կամերային բարեգործական համերգով, որի հասույթով ձեռք բերված ռոյալը կնվիրաբերվի Ստեփանակերտի ռմբակոծված երաժշտական դպրոցին:

2941B346 7441 443E A150 356CB0028B72 960x830 - Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահարի և Ֆիլհարմոնիկի համագործակցությունը... [հարցազրույց]

557E6510 1734 4F83 8621 A911A1576D1D 960x640 - Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահարի և Ֆիլհարմոնիկի համագործակցությունը... [հարցազրույց]

Համագործակցության մասին զրուցել ենք ՀԱՖՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանի հետ: 

Աստղիկ Դալլաքյանը նշում է.

«Մենք, իհարկե, հետևում էինք Աշոտի կարիերային, որը նա ծավալում է Եվրոպայում. դրա հաջող ընթացքը մեզ միայն ոգևորում էր, նույնպիսի ոգևորությամբ ընդունեցինք համագործակցության միտքը: Նշեմ նաև, որ Աշոտի այցի «մեղավորներից» մեկն էլ թավջութակահար Սևակ Ավանեսյանն էր, որին շնորհակալ ենք: Աշոտ Խաչատուրյանի վերջին հայաստանյան համերը տեղի է ունեցել 10 տարի առաջ: Այսօր Աշոտին Հայաստան է բերել, նախ և առաջ, այս ծանր պահին իր ժողովրդի կողքին լինելու ցանկությունը: Յուրաքանչյուր երաժիշտ ունի այդ համոզմունքը, որ դասական երաժշտությունը ապաքինում է, օգնում է վերականգնվել՝ ամեն տեսակ արհավիրհքներից: Աշոտը նույնպես նշում է, որ ուրախ է տեսել մարդկանց, որոնք այս դժվարին շրջանում շարունակում են համերգներ ունկնդրել, հասկանում են դրանց կարևորությունը. չէ՞ որ դասական երաժշտությունը վեհ է, այն օգնում է ապրել, ոտքի կանգնել ու առաջ շարժվել, ինչն էլ ամենակարևոր նպատակն է մեր օրերում»

CB404589 FFFB 4C12 A519 CF3B04F58ED7 960x640 - Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահարի և Ֆիլհարմոնիկի համագործակցությունը... [հարցազրույց]

«Համերգն ընթացավ լեփ-լեցուն դահլիճով. ունկնդիրն արդեն հասցրել է սիրել Աշոտին: Այս մեկ համագործակցության ընթացքում Աշոտ Խաչատուրյանը հասցրեց դառնալ մեր նվագախմբի լավ բարեկամը: Առաջին իսկ նոտայից ծնվեց այն կարևոր կոնտակտը՝ դաշնակահարի, նվագախմբի բոլոր անդամների ու մաեստրո Թոփչյանի միջև, որը որոշիչ է ամբողջ համագործակցության համար»: 

D3A888E9 66D9 46C4 BFC4 DA3B61B69F33 960x707 - Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահարի և Ֆիլհարմոնիկի համագործակցությունը... [հարցազրույց]

Խոսելով հետագա համագործակցային ծրագրերի մասին՝ Աստղիկ Դալլաքյանը նշեց, որ ունկնդիրներին հաճելի անակնկալներ են սպասվում: Թեև, հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, դեռևս վաղ է խոսել դրանց մասին:

F666EC31 B46C 43EC 913E 3B017DAEDF9B 960x671 - Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահարի և Ֆիլհարմոնիկի համագործակցությունը... [հարցազրույց]

Փետրվարի 4-ի համերգի ընթացքում, հնչեց Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը Բեթհովենի և, առհասարակ, այս ժանրի լավագույն ստեղծագործություններից է: Այն մեծ ճանաչում է վայելել դեռ կոմպոզիտորի կյանքի օրոք և 250 տարի անց էլ այն դասվում է ամենահաճախ կատարվող ստեղծագործությունների շարքին: Հնչեց նաև Թիվ 2-րդ սիմֆոնիան՝ Բեթհովենի վաղ շրջանի ամենակատարյալ ստեղծագործություններից մեկը: Համերգը ղեկավարել է ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

29CF17FF A035 4E46 A9B3 E9F0990652D1 960x1440 - Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահարի և Ֆիլհարմոնիկի համագործակցությունը... [հարցազրույց]

Աշոտ Խաչատուրյանը իր սերնդի վիրտուոզ դաշնակահարներից է, բազում հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, հանդես է գալիս հեղինակավոր նվագախմբերի, դիրիժորների ու երաժիշտների հետ:  Ելույթ է ունեցել BBC Radio-ում՝ Լոնդոնի կամերային, Նորվեգիայի ռադիոյի,  Eighteenth Century, Բազելի սիմֆոնիկ, Վալոնի թագավորական կամերային նվագախմբերի հետ՝ անվանի դիրիժորներ Յան Կեյերսի, Ռոդոլֆո Ֆիշերի, Ավգուստին Դումայի, Դանիելե Գատիի, Թոմաս Զոնդեգարդի, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի և այլոց ղեկավարությամբ: 2018 թ. հիմնադրել է Իսայիի անվան միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս:

C17BD2AC 978F 468E B1E4 D5B0971B6D6A 960x640 - Արմատներով արցախցի, բելգիաբնակ դաշնակահարի և Ֆիլհարմոնիկի համագործակցությունը... [հարցազրույց]