Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մատենադարանում մարտի 3-ին կբացվի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից տեղափոխված արցախյան ձեռագրերի ցուցահանդես: Ներկայացվելու են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ. Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին։
Ցուցադրվելու են Արցախում գրված, նկարազարդված և պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր։ Ընդհանուր առմամբ ցուցադրվելու է շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ: Կազմակերպիչները նշում են, որ ցուցահանդեսը ժամանակավոր է, սակայն համապատասխան պայմանների առկայության դեպքում այն տեղափոխվելու է Արցախ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո