Բեթհովենի նամակն իր «Անմահ Սիրուն»… - VNews

Բեթհովենի նամակն իր «Անմահ Սիրուն»…

բեթհովենննննննն - Բեթհովենի նամակն իր «Անմահ Սիրուն»…

Գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ Վան Բեթհովենը դասական երաժշտության մեջ համարվում է կլասիցիզմի և ռոմանտիզմի հիմնադիրը: Անդրադառնանք նրա չափազանց ռոմանտիկ նամակին, որն ուղված էր իր սիրելիին:

Բեթհովենի նամակն իր «Անմահ Սիրուն»

%D0%91%D0%B5%D1%82%D1%85%D0%BE%D0%B2%D0%B5%D0%BD 862x862 1 - Բեթհովենի նամակն իր «Անմահ Սիրուն»…

«Անգամ անկողնում իմ մտքերը ճախրում են քեզ մոտ, իմ Անմահ Սեր: Ինձ մեկ երջանկությունն է պատում, մեկ տխրությունը այն սպասման, թե ինչ է պատրաստել ճակատագիրը մեզ համար:

Ես կարող եմ ապրել կա՛մ քեզ հետ, կա՛մ չապրել:

Այո, ես որոշել եմ այնքան թափառել քեզնից հեռու, քանի դեռ չեմ կարող գալ ու ընկնել քո գիրկը. զգալ, որ դու իմն ես և վայելել այդ երանությունը: Այդպես պիտի լինի: Դու համաձայնել ես դրան. չէ՞ որ դու չես կասկածում իմ հավատարմությանը: Երբեք ուրիշը չի տիրանա իմ սրտին, երբեք… երբեք…

Օ՜, Ատված իմ, ինչու՞ բաժանվել նրա հետ, ինչն այդքան սիրում ես:

Կյանքը, որը ես վարում եմ հիմա բարդ է: Քո սերն ինձ երջանկացնում և դժբախտացնում է: Իմ տարիքն արդեն ենթադրում է որոշակի միապաղաղություն, կայունություն. մի՞թե դա հնարավոր է մեր հարաբերությունների պարագայում:

Իմ հրեշտակ,

ես միայն նոր իմացա, որ փոստը գնում է ամեն օր. ես պիտի շուտ ավարտեմ այս նամակը, որպեսզի դու այն շուտ կարդաս:

Հանգիստ եղիր, հանգիստ եղիր… սիրիր ինձ:

Ինչպիսի կրքոտ ցանկություն ունեմ՝ տեսնելու քեզ: 

Դու- իմ Կյանք, իմ ամեն ինչ, հաջողությու՜ն: Սիրիր ինձ առաջվա պես, մի կասկածիր իմ հավատարմությանը՝ առաջվա նման: 

Ա.

Հավերժ քո,

Հավերժ իմ,

Հավերժ մերը»:


«Գոստինի Դվոր» համալիրում կանցկացվի բարեգործական «Վիեննական պարահանդեսը»

Ամենասիրուն սիրային նամակը. Ջոնի Քեշից կնոջը՝ Ջուն Քարթեր Քեշին

Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը…

2 սիրային նամակ պատմության խորքերից

5 նամակ, որ անհավատալի է, բայց իրական են

Մոցարտի նամակն իր կնոջը՝ Կոնստանցեին

Թումանյանի նամակը ծնողներին [կարդա]

Վիրջինիա Վուլֆի նամակն ինքնասպանությունից առաջ

Սուլամիթայի նամակը Սևակին

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

Պոլ Գոգենի նամակը Վան Գոգին

Քուրթ Քոբեյնի նամակն առեղծվածային ինքնասպանությունից առաջ և դրա վարկածները

Նապոլեոն Բոնապարտի սիրային նամակը Ջոզեֆինային

Հենրի VIII. նամակ Աննա Բոլեյնին

Ֆրիդայի սիրային նամակները Դիեգո Ռիվերային