Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Բեռլինի 71-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները հայտնի դարձան 2021 թվականի մարտի 5-ին: Կինոդիտումները տեղի են ունեցել առցանց, իսկ հաղթողների անունները հայտարարվել են փառատոնի գեղարվեստական ղեկավար Կառլո Շատրյանի կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 9-ից 20-ը, Բեռլինում անցկացվող Ամառային օֆլայն ծրագրի ընթացքում:
Լավագույն ֆիլմի համար «Ոսկե արջ»-ի արժանացավ «Bad Luck Banging or Loony Porn» `ռումինացի ռեժիսոր Ռադու Ժուդի ֆիլմը:
Ժյուրիի «Արծաթե արջ» գլխավոր մրցանակը բաժին հասավ ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Wheel of Fortune and Fantasy» ֆիլմին: Մեկ այլ «Արծաթե արջ»-ով պարգևատրվեց գերմանացի կինոռեժիսոր Մարիա Շապետի «Mr. Bachmann and His Class» ֆիլմը:
Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացավ հունգարացի ռեժիսոր Դենես Նադը՝ իր «Természetes fény» ֆիլմով: «Լավագույն սցենարական աշխատանք» կոչմանն արժանացավ Հոն Սան-սուն՝ «Inteurodeoksyeon» ֆիլմի համար: Իբրան Ասուադը արժանացավ «Արծաթե արջ»-ի գեղարվեստական ակնառու ներդրման համար ՝ մեքսիկացի ռեժիսոր Ալոնսո Ռուիս Պալացիոսի «A Cop Movie» ֆիլմի մոնտաժի համար:
Փառատոնի պատմության մեջ առաջին անգամ առանձին մրցանակներ չեն տրվել տղամարդկանց և կանանց լավագույն դերի համար:
Փոխարենը, լավագույն դերասանական աշխատանքի համար մրցանակի արժանացավ Մարիա Էգերտին՝ «I’M YOUR MAN» ֆիլմում դերակատարման համար, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանական աշխատանքի համար՝Լիլի Քիսլինգերը՝ «Forest — I See You Everywhere» ֆիլմում դերակատարման համար…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո