Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Օրեր առաջ AppleTV +-ը ներկայացրեց 19-ամյա երգչուհի Բիլլի Այլիշի մասին պատմող վավերագրական ֆիլմը. այն կոչվում է «The World’s A Little Blurry»: Ֆիլմը պատմում է Գրեմմիի երիտասարդ դափնեկրի թվացյալ երջանկության ու դրա հակառակ կողմի մասին:
Ֆիլմում Բիլլին խոստովանում է, որ չնայած իր 53 միլիոն դոլար կարողությանը, նա դեռ ապրում է այն տանը, որտեղ անցկացրել է իր մանկությունը, և հաճախ քնում է ծնողների անկողնում, քանի որ «վախենում է հրեշներից»: Այլիշն ասում է, որ իր միակ փրկությունը երաժշտությունն է:
Ֆիլմում Բիլլին հիշում է, որ 13-16 տարեկան հասակում իրեն դժբախտ էր զգում և գրեթե ամեն օր լաց էր լինում: Նրա խոսքերով, այդ տարիներին իրեն հաճախ այցելում էին ինքնասպանության մասին մտքերը, իսկ 14-15 տարեկան հասակում նա իրեն մարմնական վնասվածքներ էր հասցնում, քանի որ կարծում էր, որ «դրան արժանի է»:
«Երբեք չէի մտածի, որ կապրեմ մինչև այս տարիքս: Ես ինձ երբեք երջանիկ չեմ զգացել», – խոստովանում է Բիլլին ֆիլմում:
Այլիշը նաև պատմում է նյարդային համակարգի բնածին գենետիկ խանգարման հետ իր պայքարի մասին. հիվանդությունն արտահայտվում է սիստեմատիկ շարժողական ու ձայնային ջղաձգումներով, որոնց կառավարումը գրեթե անհնար է: Տարիների ընթացքումը աստղը սովորել է մի քիչ ճնշել հիվանդության դրսևորումները, սակայն նա քաջ գիտակցում է, որ դա վերջնական հաղթանակ չէ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո