Բյութի-խորհուրդներ կորեուհիներից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բյութի-խորհուրդներ կորեուհիներից

Կորեակաան բյութի-ապրանքները տարիներ շարունակ հիացմունք են առաջացնում ամբողջ աշխարհի աղջիկների մոտ: Կորեան է մեզ նվիրել BB-քսուկները ու բազմաթիվ այլ կոսմետիկ միջոցներ: Այսօր կպատմենք կորեուհիների բյութի-գաղտնիքների մասին:

Խորհուրդ են տալիս կորեուհիները

1.Կանխարգելեք գալիք խնդիրներն ու մի վախեցեք պայքարել առկա խնդիրների հետ

Բաց երանգի, անթերի մաշկ ունեցող կորեուհիները սարսափում են արևի ճառագայթներից, երբևէ տնից դուրս չեն գալիս առանց արևապաշտպան քսուկի: Արևի ուղիղ ճառագայթներից խուսափելու համար կորեուհիները սիրում են գլխարկներ դնել, անձրևանոցներ բռնել: Մաշկի փայլը նրանց ծանր հրետանին է, այսպիսով այն պահպանելու համար նրանք օգտագործում են բրինձ թե՛ սննդակարգում, թե՛ դիմակների տեսքով, անբաժան են վիտամին С-ից, իսկ արտահայտիչ պիգմենտացիայի դեմ պայքարում են լազերային կոսմետոլոգիայի միջոցով:

2.Ոչ թե ուղղակի մաքրում, այլ եռակի մաքրում

Մաշկի մաքրումը կարևոր դեր է խաղում կորեուհիների ամենօրյա խնամքի մեջ, այդ կերպ նրանք պայքարում են ավելորդ ճարպերի, կեղտի և բակտերիաների դեմ. հենց սրանք են մաշկը տանում ժամանակից շուտ ծերացման և անառողջ երանգ հաղորդում դեմքին: Նախ և առաջ մաքրեք դեմքը հատուկ, մաքրող անձեռոցիկներով, այնուհետև մաշկին քսեք մաքրող յուղ, հետո արդեն կարող ենք օգտագործել կոսմետիկ, մաքրող հեղուկ:

3.Ակտիվ խոնավեցում

Մաշկի փայլն ապահովելու համար օգտագործեք սփրեյներ, դիմակներ ու տարբեր խոնավեցնող միջոցներ: Մի շարք կորեական բրենդներ իրենց արտադրանքի մեջ ավելացնում են մարգարտի էքստրակտ, ինչը պայքարում է դեմքի անհարթությունների դեմ, և յուրահատուկ փայլ տալիս դեմքին: Եթե ձեր մաշկը չոր է փորձեք տոնային քսուկի մեջ կոսմետիկ յուղեր ավելացնել:

4.Բազմաշերտ խնամք

Կորեական գեղկությունը չի սահմանափակվում դեմքի իդեալական մաքրմամբ ու խոնավեցմամբ, նրանք ջանասիրաբար օգտագործում են բազմատեսակ սփրեյներ և տոնիկներ և «էսսենցիաներ»:

5.Ճիշտ օգտագործեք տոնայիկ քսուկը

Կորեուհիները տոնային կրեմը չեն քսում դեմքին, այլ մատներով «տպտպացնում» են ու թեթև շարժումներով տարածում այն: Սա լավագույն տարբերակն է, որպեսզի տոնային քսուկը ներծծվի և հարթ լինի դեմքի ամբողջ մակերևույթին: Բացի այդ, այն կորեուհիների մոտ յուրատեսակ ծեսի տպավորություն է ստեղծում:

6.Մի վախեցեք կոսմետիկ միջոցների անսովոր բաղադրիչներից

Հայտնի կորեական «էսսենցիաներ»-ը պարունակում են գլիկոպրոտեին փափկամորթների (моллюск ) լորձից. այն լավագույնս գլուխ է հանում ամեն տեսակ գրգռվածություններից ու խոնավեցնում է մաշկը: Բացի այդ լորձը նաև մեծաքանակ սպիտակուցներ է պարունակում, որոնք պայքարում են վաղաժամ ծերացման և արևային ճառագայթներից ստացած վնասների դեմ:

7.Ամրապնդեք արդյունքը շպարով

Եթե կարծում եք, որ կորեուհիների փայլուն մաշկը միայն խնամքի արդյունք է, ապա շտապենք ձեզ հիասթափեցնել: Իր մեծ տեղն ու դերն ունի նաև շպարը: Կորեական BB-քսուկները ապահովում են դեպքի առողջ ու բնականին մոտը փայլը, որից հետո օգնության է գալիս հեղուկ հայլայթերը:

Տես նաև՝ 

 


Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

2 կենսատու դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Մաշկի խնամք տնային պայմաններում. դիմակ

Գեղեցկության, «Bodypositive»-ի ու կարծրատիպերի մասին. Զառա Ղազարյան

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…

Կնոջ գեղեցկության 5 էտալոն տարբեր դարաշրջաններից