Բոլոր ժամանակների ամենասկանդալային գրքերից 5-ը, որ կարող եք կարդալ հայերեն - VNews

Բոլոր ժամանակների ամենասկանդալային գրքերից 5-ը, որ կարող եք կարդալ հայերեն

.jpg - Բոլոր ժամանակների ամենասկանդալային գրքերից 5-ը, որ կարող եք կարդալ հայերեն

Այսօր դժվար է պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ ինչ-որ գրքեր արգելված են եղել: Սակայն դեռ անցյալ՝ 20-րդ դարում այդպիսի շատ ու շատ վեպեր են եղել, որոնք բարոյական նորմերին չհամապատասխանելու, անպատշաճ բառաշերտեր և գռեհկաբանություններ պարունակելու, բաց, սեքսուալ տեսարանների նկարագրությունների առկայության պատճառով արգելված են եղել տասնյակ տարիներ:
Բայց արգելքը վեպերի ճանաչվածությանն ու ընթերցվածության բարձր ցուցանիշներին ամենևին չի վնասել, այլ բոլորովին հակառակը՝ հավելյալ ուշադրություն ու հետաքրքրություն է ծնել նման գրականության շուրջ: Բոլորն ուզում են իմանալ, կարդալ, հասկանալ՝ ի՛նչն է պատճառն արգելքների:
Մեր այս հոդվածով կներկայացնենք 5 վեպ, որոնք ժամանակին արգելված են եղել, և որոնք այսօր կան արդեն հայերեն թարգմանությամբ:

Լոլիտա

Վլադիմիր Նաբոկով

Ասում են՝ Նաբոկովը ներշնչվել է Չապլինի սիրո պատմություններից մեկից. դերասանը սիրահարվել էր իր 2-րդ կնոջը՝ Լիտա Գրեյին, երբ վերջինս 12 տարեկան է եղել: Ասում են նաև, որ վեպի հիմքում ոմն ուկրաինացի Վիկտորի պատմությունն է, որտեղ նա խոստովանում է մանկապիղծ լինելու մեջ: Նախաբանում Նաբոկովը վեպն անվանում է. «Լոլիտա. սպիտակամորթ այրի տղամարդու խոստովանությունը»:

Գիտակցելով, որ հասուն տղամարդու և 12-ամյա երեխայի միջև սիրային-սեռական կապի մասին պատմող վեպը կարող է քննադատվել՝ Նաբոկովն ուզում էր այն կեղծանունով տպագրել: Այնուամենայնիվ, վեպը տպագրվում է 1955 թ. Վլադիմիր Նաբոկովի անունով ֆրանսիական «Օլիմպիա Պրեսս» հրատարակչության կողմից, որը կիսապոռնոգրաֆիկ գրականություն էր տպագրում հիմնականում:
Վեպը մեծագույն քննադատությունների և հիացմունքերի ալիք բարձրացրեց: Տպագրվեց, նորից տպագրվեց, նորից… «Քամուց քշվածներից» հետո այն 2-րդ գիրքն էր, որ ԱՄՆ-ում առաջին 20 օրերի ընթացքում վաճառվել է 100 000-ից ավել օրինակով: «Լոլիտան» Նաբոկովին այնքան է հարստացնում, որ հեղինակը որոշում է տեղափոխվել Շվեյցարիա և դադարեցնել դասավանդելով փող աշխատելը:

1962 թ. Սթենլի Կուբրիկը որոշում է գրքի հիման վրա ֆիլմ նկարել: Սցենարը գրում է Նաբոկովը:

Սա անգլերենով գրված իմ ամենակարևոր գիրքն է, ես չեմ կարող թույլ տալ, որ այն փչացնեն:

Գրողը նաև Օսկար է ստացել՝ «լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում: Իսկ ֆիլմն ընդհանուր առմամբ ստացել է 4 «Ոսկե գլոբուս», BAFTA, Վենետիկի կինոփառատոնին մրցանակ է ստացել գլխավոր դերասանը: Ի դեպ, դերասանների քասթինգին Նաբոկովը ևս մասնակցել է:

aenw25gcmr971slz - Բոլոր ժամանակների ամենասկանդալային գրքերից 5-ը, որ կարող եք կարդալ հայերեն

Տիկին Բովարի

Գյուստավ Ֆլոբեր

Մարդը, ով մադամ Բովարիի ստեղծման համար ոգեշնչեց Ֆլոբերին, Փարիզի La Revue-ի խմբագիր Մաքսիմ Դե Կանն էր: Հենց նա էր, որ գրողին խորհուրդ տվեց իրատեսական վեպ գրել. «Վերցրեք ամենօրյա սյուժե, մի դրվագ բուրժուական կյանքից և պատմեք դրա մասին բնական ձևով»:
Ֆլոբերտը հիշեց և վեպի համար հիմք ընդունեց (որը հետագայում հերքեց) տասնամյա վաղեմության մի պատմություն Դելֆինա Կուտուրյեի մասին, որը վաղ տարիքում ամուսնացել էր Դելամար անունով մի տղամարդու հետ, խաբել էր նրան, դավաճանել, ամբողջովին կործանել ամուսնուն ու իրեն ու ինքնասպան եղել ամուսնության իններորդ տարում:

Վեպի վրա Ֆլոբերն աշխատեց հինգ տարի, այնուհետև «Մադամ Բովարիի» տեքստը տպագրվեց նույն La Revue de Paris-ի մի քանի համարներում` մեծ արձագանք գտնելով: Այնքան մեծ էր աղմուկը, որ հաջորդ տարի գրողն ու նրա հրատարակիչը դատապարտվեցին անբարոյականության համար: Բայց նրանք արդարացվեցին: Գիրքը շուտով լույս տեսավ որպես առանձին հրատարակություն և դարձավ բեսթսելլեր:

Screen Shot 2020 07 30 at 1.03.58 PM 960x1375 1 - Բոլոր ժամանակների ամենասկանդալային գրքերից 5-ը, որ կարող եք կարդալ հայերեն

1 2