Բրիթնի Սփիրս ու Ջասթին Թիմբերլեյք. սեր, պատերազմ, գաղտնիքներ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Բրիթնի Սփիրս ու Ջասթին Թիմբերլեյք. սեր, պատերազմ, գաղտնիքներ

Հանդիպել էին վաղ հասակում, սիրահարվել երիտասարդության ժամանակ, պատերազմ սկսել… 

Բրիթնի Սփիրսը 1999թ.-ին՝ թողարկել էր առաջին ձայնասկավառակը՝ …Baby One More Time”, որը Billboard 200-ում և 15 այլ երկրների չարթերում գրավեց առաջին հորիզոնականը: Մեկ տարում ձայնասկավառակն ընդհանուր հաշվով վաճառվեց 10մլն օրինակով` դառնալով առաջին ամենաշատ վաճառված ձայնասկավառակը, որ թողարկվել է դեռահաս արտիստի կողմից:

Ջասթին Թիմբերլեյքը 1999թ.-ին՝  արդեն 4 տարի էր ինչ NSYNC խմբի անդամն էր: 1998թ.-ից սկսած խումբն իր բազմաթիվ հաջողությունների շնորհիվ համերգային շրջագայության էր: Հենց այդ շրջագայության շրջանակներում էլ Թիմբերլեյքը հանդիպում է Բրիթնիին. վերջինս հյուրընակլվել էր նրանց մոտ ու իր կատարումներով բացում էր խմբի համերգները:

Երբ հանդիպում են հարազատ հոգիներ, դժվար է դառնում շնչել: 

Ջասթին Թիմբերլեյքն ու Բրիթնի Սփիրսն առաջին անգամ հանդիպել էին դեռևս  “The Mickey Mouse Club” հաղորդման ժամանակ՝ 1992թ.-ին ու ընկերացել, երբ ընդամենը 11 տարեկան էին: Դեռ այս ժամանակվանից նրանք երկուսն էլ սկսել էին սիրվել հանրության կողմից ու ապագայում նրանց միությունը գրքային շունչ էր ունենալու:

Բրիթնի Սփիրսն ու Ջասթին Թիմբերլեյքը գիտեին, թե ինչ է ուզում նրանցից հասարակությունը ու դա էր պատճառը, որ երբեմն հանդես էին գալիս համագործակցություններով՝ կենդանի դուետ կատարումներով: Նրանց այդ ելույթները միշտ հիացնում էին հանդիսատեսին ու դրական արձագանք գտնում:

Նրանց ամենատպավորիչ ելույթներից էր 2001թ.-ի ամերիկյան ֆուտբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպման՝ «Սուպերբոուլի» ժամանակ ներկայացրած դուետը (1:24): Սրանից հետո երկրպագուները մոլեգին կերպով սկսեցին սպասել զույգի հարաբերությունների մասին պաշտոնական նորության, որը սակայն մեկ տարի՝ մինչև 2001թ.-ը ձգձգվեց. նրանք գաղտնի էին հանդիպում:


2001-ից ամեն ինչ բացահայտ էր՝ սիրահարված էին: Հրապարակային գրկախառնություններ, համբույրներ և ավելին: Բրիթնին բաց գիրք էր: Օփրա Վինֆրիի հետ զրույցում մի անգամ երգչուհին ասել է. «Ուզում եմ հավերժ նրա հետ լինել»: Իսկ “The Observer” թերթին նա ասել էր. «Ջասթինի հանդեպ սերս սահմաններ չունի: Նա ամեն ինչ է ինձ համար»: Թիմբերլեյքն էլ իր հերթին խոստովանել էր. «Նա թարմ շունչ է տալիս ինձ»:

Փինքի ու Սթինքի

2000թ.-ի «MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության» ժամանակ Բրիթնին ու Թիմբերլեյքը դեռ գաղտնի էին պահում իրենց հարաբերություններն ու գրկախառնվում և համբուրվում էին ետնաբեմում: Բրիթնի Սփիրսի ելույթից հետո Թիմբերլեյքը մի մատանի է նվիրում նրան, որը երգչուհու միայն ճկույթ մատին է համապատասխանում: Սա առիթ է դառնում, որ երգիչն իր սիրելիին սկսի անվանել Փինքի (Ճկույթիկ), իսկ Բրիթնին նրան՝ Սթինքի:

Բրիթնի Սփիրս Ջասթին Թիմբերլեյք

Զույգի ամենահիշվող «ջինսե հագուստ» պահը

2001թ-ի հունվարի 8-ին տեղի ունեցած «Ամերիկյան երաժշտության մրցանմակաբաշխությանը» Ջասթին Թիմբերլեյքն ու Սփիրսն ամենաքննարկվող զույգն էին. նրանք գնացել էին միասին՝ համապատասխանեցված ջինսե հագուստներով: Մինչ օրս նրանց՝ այդ օրվա լուսանկարները կարող են հանդիպել բազմաթիվ տարբեր կայքերում: Սա նրանց վերջին հիշվող պահերից էր: Շուտով ամեն ինչ գլխի վրա էր շրջվելու:

Վերջն ու պատերազմի սկիզբը

2002թ.-ին զույգը հանկարծակի բաժանվեց: Ոչ ոք չէր կարողանում հասկանալ պատճառը, սակայն շուտով սկսեցին շշուկներ պտտվել. ոմանք ասում էին՝ Թիմբերլեյքը տանել չէր կարողանում այն, որ իր սիրելի կինը միշտ հանրության ու տղամարդկանց ուշադրության կենտրոնում էր: Նա խանդում էր Սփիրսին՝ իր պարողների, ոճաբանի ու այլ տղամարդկանց հանդեպ: Ոմանք էլ ասում են՝ Բրիթնին դավաճանում էր Թիմբերլեյքին մի երիտասարդի հետ, որ բեմադրում էր իր պարերը: Երկուսն էլ չէին հերքում, որ իրենց սրտերը կոտրված են, իսկ «պատերազմը»՝ սկսած: Թիմբերլեյքը վիրավորում էր սիրելիին հանրության աչքի առջև:  Մի անգամ մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ, երբ ներկայացնում էր Մադոննային, երգիչն ասաց. «Շատերն են փորձել Մադոննային նմանակել, նրանցից մեկի հետ էլ հանդիպել եմ հենց ես: Բայց կա միայն մեկ Մադոննա»: 

Մինչ օրս  Թիմբերլեյքի ու Բրիթնիի բաժանման հստակ պատճառը հայտնի չէ, թեև թե՛ մեկը, թե՛ մյուսը իրար մասին երգեր գրելով փորձել են հուշումներ տալ: «Ինչո՞ւ բաժանվեցին Բրիթնի Սփիրսն ու Ջասթին Թիմբերլեյքը», այս հարցը նույնիսկ 15 տարի անց դեռև մնում է անպատասխան:

«Մեր բաժանումը միանգամայն ցավոտ էր ինձ համար: Սիրտս կոտրված էր»:- Ջասթին Թիմբերլեյք

Երգերս՝ քեզ

Թիմբերլեյքը վիրավորված էր զգում, դավաճանված ու իր «պարտքն» էր համարում վրեժխնդիր լինել… կամ էլ սա այն էր, ինչ փորձում էր պարզապես ցույց տալ հանրությանը: 2009թ.-ի հոկտեմբերի 2-ին երգիչը թողարկում է այսօր արդեն «դասական» համարվող “Cry Me A River” երգն ու տեսահոլովակը: Բացահայտ երևում էր, որ այն Սփիրսի մասին է. տեսահոլովակի հերոսուհին այնքան նման էր նրան, որ կարծես հենց ինքը՝ երգչուհին լիներ, դե իսկ երգի բառերն էլ կարծես հաստատում էին նրա դավաճանությունը: Հոկտեմբերի 3-ին Թիմբերլեյքն արեց հաջորդ երաժշտական քայլը, որը կրկին Սփիրսի դավաճանության արդյունքն էր՝ “What Goes Around…Comes Around“:


Սփիրսը չլռեց: Նույն թվականի նույն ամսվա 25-ին թողարկվեց նրա  “Everytime” սինգլը. երգը Ջասթին Թիմբերլեյքի մասին էր, ու «պատմում» էր նրա խանդի մասին: «Ինձ թվում է՝ կարիքդ ունեմ»,- ասում էր Բրիթնի Սփիրսը երգում:


Այսպիսով, 21-րդ դարի ամենասիրված, քննարկված ու երկրպագուներին խլագարության հասցնող զույգի «կյանքը» տևեց ընդամենը 4 տարի: «Մահվան» պատճառն անհայտ է, սակայն նրանց մասին հիշողությունները՝ դեռ թարմ: Նրանց մասին կշարունակեն խոսել, տարբեր առիթներով քննարկել նրանց պատահական հանդիպումները կամ նույն մրցանակաբաշխություններին մասնակցելը ու պարզապես կշարունակեն քննարկել Թիմբերլեյք ու Սփիրս զույգին, որովհետև սերը գուցե մարել է, բայց պատմությունը դեռ չի ջնջվել:

Ավելին, 2017թ.-ին նրանց սիրո պատմության մասին մի ֆիլմ է թողարկվել՝ “Britney Ever After”, որը պատմում է, թե ինչպես են նրանք ընկերացել, սիրահարվել, առաջին անգամ համբուրվել և այլն: Երգիչներից ոչ մեկը չի աջակցել ֆիլմի ստեղծմանը, ու չի խոսել դրա մասին թողարկվելուց հետո, ուստի անպայման կլինեն դրվագներ, որոնք հորինված կլինեն կամ խեղաթյուրված: Սակայն այն ևս մեկ անգամ հիշեցրեց աշխարհին, որ Թիմբերլեյք ու Սփիրս զույգը կենդանի է այնքան ժամանակ, որքան նրա մասին խոսում են ու հիշում:


Հայտնի մարդկանց քիչ հայտնի հետաքրքիր պատմությունները

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Բրիթնի Սփիրսը կարող է այլևս երբեք բեմ չբարձրանալ…

Բրիթնի Սփիրսը հասցեագրում է իր մասին տարածված նոր շշուկներին

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ

Instagram-ում հայտնիների և իրենց երիտասարդ ես-երի համատեղ լուսանկարներն են հայտնվել

Հայտնի մարդկանց բացառիկ լուսանկարները

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

2018թ.-ի 5 ամենահայտնի երաժշտական ալբոմները

Billboard-ը հայտարարել 2018-ի հիթերը, երգիչներին ու ալբոմները

4 հայտնի գիրք՝ հրատարակված 2018թ.-ի աշնանը

2018թ.-ի ամենաշատ վարձատրվող երգչուհիներն ըստ Forbes-ի

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 12)

Տղան հայտնվում է հայտնի երաժիշտների ալբոմների շապիկին

Ջասթին Թիմբերլեյքը գիրք է թողարկելու իր մասին