Բրիտանացին արդյունաբերական թափոններից «քանդակել է» G7-ի առաջնորդներին - VNews

Բրիտանացին արդյունաբերական թափոններից «քանդակել է» G7-ի առաջնորդներին

08 19 - Բրիտանացին արդյունաբերական թափոններից «քանդակել է» G7-ի առաջնորդներին

Քորնուոլում մեկնարկել է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը. յոթ պետությունների առաջնորդները հանդիպել են Կարբաս Բեյ հանգստավայրում: Արվեստագետ Ջո Ռաշն այս իրադարձությանը նվիրված ինստալյացիա է հեղինակել, որը պատկերում է գագաթնաժողովի մասնակիցներին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգային, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին. այս մասին գրում է sputniknews.com-ը:

05 12 - Բրիտանացին արդյունաբերական թափոններից «քանդակել է» G7-ի առաջնորդներին

Արդյունաբերական թափոններից պատրաստված քանդակը նման է ԱՄՆ-ում Ռաշմոր լեռան վրա պատկերված քանդակին, որը հարգանքի տուրք է ԱՄՆ 4 նախագահներին: Ջո Ռաշը «Mutoid Waste» ընկերության հիմնադիրն է, որն արվեստի գործեր է ստեղծում արդյունաբերական թափոններից: Քորնուոլի լողափին հայտնված հսկա քանդակը նույնպես պատրաստված է «դարն ապրած» էլեկտրոնիկայի դետալներից: