Բրունո Մարսը ներկայացրել է հագուստի առաջին հավաքածուն - VNews

Բրունո Մարսը ներկայացրել է հագուստի առաջին հավաքածուն

Մարսս - Բրունո Մարսը ներկայացրել է հագուստի առաջին հավաքածուն

Lacoste-ը ներկայացրել է առաջին համագործակցությունը երգիչ Բրունո Մարսի հետ։ Արտիստն ապրանքանիշի հետ հագուստի հավաքածու է թողարկել՝ օգտագործելով իր ալտեր էգոն, որն անվանել է Ռիկի Ռեգալ։ «Երբ ես բեմում եմ, իմ անունը Բրունո Մարս է, երբ լյուքս դասի հագուստ եմ ստեղծում, ես դառնում եմ Ռիկի Ռեգալ»,- պարզաբանում է երգիչը։

Lacoste-ի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ հավաքածուն միավորում է Մարսի առեղծվածային անձը, նրա յուրօրինակ ոճն, ինչպես նաեւ սպորտն եւ լյուքսը։ Այն ներառում է հագուստ, կոշիկ, աքսեսուարներ տղամարդկանց ու կանանց համար՝ վերնաշապիկներ, սպորտային կոստյումներ, պոլոներ, տաբատներ, սանդալներ, գուլպաներ, ինչպես նաեւ ակնոց։ Բոլոր իրերը ներկայացված են բազմազան գույներով, որոնց շարքում են դեղին, կանաչ, մանուշակագույն եւ մարջանագույն։ Հավաքածուի ոճը հղում է կատարում 70-ականներին. հավաքածուն ներառում է «թայ-դայ» պրինտով իրեր, ինչպես նաեւ թավիշից, մետաքսից ու բամբակից պատրաստված իրեր։

Lacoste x Ricky Regal առաջին համագործակցությունը վաճառքի կհանվի մարտի 5-ին 18 խանութների ցանցում, իսկ մարտի 8-ին՝ Lacoste-ի որոշ բուտիկներում ու ապրանքանիշի կայքում։

 

65a648898a45586f7367a79b417550ad small - Բրունո Մարսը ներկայացրել է հագուստի առաջին հավաքածուն

248b82c9a1f8c55a6cd72561f2d87824 small - Բրունո Մարսը ներկայացրել է հագուստի առաջին հավաքածուն

82de70089e8fab7f94a2f6042c3f3de6 small - Բրունո Մարսը ներկայացրել է հագուստի առաջին հավաքածուն


Բրունո Մարսը, Էդ Շիրանն ու Քրիս Սթեփլթոնը ֆեմինիստական տեսահոլովակ են թողարկել

Էդ Շիրանը հրապարակել է իր նոր ալբոմի թրեքլիսթը

Մի շարք հայտնի երգեր պոռնոգրաֆիկ են պիտակվել և արգելվել Ինդոնեզիայում

10 հայտնի մարդ, որ երբևէ ձերբակալվել է

YouTube-ի 10 ամենաշատ դիտված տեսահոլովակները

Այն, ինչ գուցե չգիտեք Դեյվիդ Գետտայի մասին

Բրունո Մարսը «վարձել» է Էդ Շիրանին, որ երգի իր համար

Հայտնի են MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության անվանակարգերում առաջադրված աստղերը

Դուք չգիտեք, բայց այս հայտնի երգերի հեղինակը Բրունո Մարսն է

Ինչպիսի՞ տեսք են ունեցել հայտնիները դպրոցում (լուսանկարներ)

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 9)

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 6)

Հայտնի երգերի 10 ամենագեղեցիկ արտահայտությունները

Grammy 2018. հաղթողները, սկանդալները, հիշարժան պահերը

2018-ի առաջին լավագույն երաժշտական նորույթները

Հարի Սթայլզն ու Ջեյմս Քորդենը համբուրվել են