Գաբրիել Գարսիա Մարկեսն ասել է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Գաբրիել Գարսիա Մարկեսն ասել է…

Գաբրիել Գարսիա Մարկես՝ աշխարհի մեծագույն գրողներից մեկը: Մենք փնտրել-գտել ենք նրա հարցազրույցներից, գրքերից, հոդվածներից մի քանի անչափ հետաքրքիր մտքեր:

  • Մարմնավաճառներն իմ ընկերներն էին, երբ ես երիտասարդ էի: 

 

  • Ես միշտ ասել եմ, որ ամուսնացել եմ այն բանի համար, որ մենակ չնախաճաշեմ: Չնայած Մերսեդեսն ասում է, որ ես ապուշի մեկն եմ:

  • Եթե ինչ-որ գործում կնոջ մատը խառն է, ես վստահ եմ, որ ամեն բան լավ է վերջանալու: Ես հստակորեն գիտակցում եմ, որ աշխարհը կանայք են ղեկավարում:

 

  • Կանայք են ղեկավարում աշխարհը: Միակ բանը, որ նրանք չեն ներում, դավաճանությունն է: Եթե հենց սկզբից կարգավորվեն խաղի կանոնները, նրանք սովորաբար ամեն բան ընդունում են, բայց չեն ընդունում, երբ կանոնները փոփոխվում են խաղի ընթացքում: Նման դեպքերում նրանք անողոք են դառնում:

  • Ես կին ու երկու որդի ունեի: Որպեսզի գիրք գրեմ, թողեցի աշխատանքս: Մեքենաս գրավ դրեցի, փողը տվեցի Մերսեդեսին: Ամեն օր նա ինձ համար գտնում էր թուղթ, սիգարետ՝ ամեն բան, որ պետք էր գրելու համար: Երբ գիրքս ավարտեցի, պարզվեց, որ մենք մսագործին 5 հազար պեսո ենք պարտք. դա հսկայական գումար էր: Հարևանության մեջ լուր էր պտտվում, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, և բոլոր խանութպաններն ուզում էին ինչ-որ մասնակցություն ունեցած լինեին: Իսկ որ տեքստը խմբագրին ուղարկեի, ինձ պետք էր 160 պեսո, մենք ունեինք միայն 80-ը: Այդ ժամանակ ես գրավ դրեցի Մերսեդեսի վարսահարդարիչն ու հարիչը: Այդ մասին իմանալով՝ կինս ասաց. « Մնում էր միայն, որ վեպը վատը լինի…»:

 

  • Աղքատությունը միշտ առատություն է ծնում: Այն ստիպում է մարդկանց ապրել ուզել:

  • Իմ նպատակն այն է, որ ինձ սիրեն, դրա համար էլ ես գրում եմ: Ես շատ եմ վախենում այն բանից, որ կա մեկն, ով ինձ չի սիրում, և ես ուզում եմ, որ նա էլ ինձ սիրի:

 

  • Ես Կուբայի պրոֆեսորների հետ կռիվ ունեի: Նրանք ասում էին. ««Հարյուր տարվա մենությունը» արտասովոր գիրք է, բայց այն ելք չի առաջարկում»: Ինձ համար դա դոգմա է: Իմ գրքերը նկարագրում են իրավիճակներ, նրանք չպետք է ելքեր առաջարկեն:

  • Ես փորձել եմ հեքիաթներ գրել, բայց  ոչինչ չստացվեց: Ես դրանցից մեկը տղաներիս տվեցի: Նրանք կարդացին և ինձ վերադարձրեցին հետևյալ խոսքերով. «Պապ, դու կարծում ես՝ երեխաները լրիվ հիմա՞ր են»:

 

  • ՁԻԱՀ-ը սիրո մեջ ռիսկ է մցնում: Սերը միշտ էլ վտանգավոր է եղել: Այն ինքն իրենով էլ մահացու հիվանդություն է:


Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին. [վիպակն ասում է]

ինքնամեկուսացման մեջ գրված գիրք |100 ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ| լավագույն հատվածները

Գաբրիել Գարսիա Մարկես. 100 տարվա միության և սիրո պատմություն

3 վեպ համաճարակների մասին, որ արժե կարդալ

Մարկեսի հրաժեշտի նամակի պատմությունը

Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» կդառնա Netflix-ի սերիալ

Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. Խորհուրդ է տալիս Գրքամոլը

#mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ»

Լևոն Խեչոյանն ասել է . . .

«Հարյուր տարվա մենությունն» ասում է…

Ի՞նչ կարդալ ձմռանը. Մանուկ Նիգոյանը խորհուրդ է տալիս

5 ֆիլմ+5 գիրք. Գրիշա Աղախանյան

5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

«Գահերի խաղը» գողացել են և փրկագին են պահանջում