fbpx

Գերմանիայի դեսպանատան կազմակերպած տոնավաճառից մեր ռեպորտաժը

Բոլոր երկրներում Ամանորի և Սուրբ Ծնունդի տոներին ընդառաջ կազմակերպվում են գունեղ տոնավաճառներ, որտեղ մարդիկ հնարավորություն են ստանում համտեսել տեղի քաղցրավենիքները, խմիչքները, հիանալ հուշանվերներով ու ծանոթանալ տեղական սովորույթներին և դառնալ այդ հեքիաթային միջոցառման մի մասնիկը:
Առաջին Սուրբծննդյան տոնավաճառներն անցկացվել են Գերմանիայում: Դեռևս 14-րդ դարում Ֆրանկֆուրտում և Մյունխենում կազմակերպվում էին ամանորյա տոնավաճառներ: Գերմանական տոնավաճառները միշտ տարբերվել են իրենց առատությամբ և գույների բազմազանությամբ:
Հայաստանում ևս Ամանորյա միջոցառումների շարքը բացվում է Սուրբծնունդյան գերմանական տոնավաճառով: Դեկտեմբերի մեկին Երևանում, Գերմանիայի դեսպանատան կողմից կազմակերպվել էր Սուրբծննդյան տոնավաճառ: Արդեն երկրորդ տարին է դեսպանատունն իր հյուրընկալ դռներն է բացում հայաստանցիներիս առաջ և բոլորիս հրավիրում մասնակցելու այս գեղեցիկ, գունեղ, ջերմ և բարի միջոցառմանը: Միջոցառման ընթացքում մարդիկ հնարավորություն ստացան փորձելու գերմանական եռացող «գլյուվայն» գինին, նրբերշիկ, քաղցրավենիք և խմորեղեն: Մինչ մարդկանց մի մասը համտեսում էր գերմանական ավանդական ուտելիքները, մյուս մասը փնտրում էր տան և տոնածառի համար համապատասխան խաղալիքներ և զարդարանք: Այս գեղեցիկ հեքիաթն ուղեկցվում էր Սուրբծննդյան երգերով, իսկ ավելի ուշ երեխաներին հյուր եկավ Նիկոլաուս պապիկն իր անակնկալներով և բարեմաղթանքներով:
VivaroNews Culture-ը ևս ներկա էր այդ միջոցառմանը:

German embassy

German Embassy Yerevan-ը ամանորյա տոնավաճառ էր կազմակերպել,մենք էլ այդ մասին ռեպորտաժ ենք նկարել ;)

Posted by Vivaro News – Culture on Montag, 4. Dezember 2017