Գուստավ Կլիմտ. «Կնոջ երեք տարիքները»[մի նկարի պատմություն] - VNews

Գուստավ Կլիմտ. «Կնոջ երեք տարիքները»[մի նկարի պատմություն]

դեֆոռգտ - Գուստավ Կլիմտ. «Կնոջ երեք տարիքները»[մի նկարի պատմություն]

Նուրբ, տաք, տարօրինակ  այս կտավը մոդեռնիստ նկարիչ Գուստավ Կլիմտի «Կնոջ երեք տարիքները»-ն է։

Կտավը նկարվել է 1905 թվականին: 1908 թվականին Կլիմտի այս և 15 այլ նկարներ ցուցադրվեցին, ինչից հետո «Կնոջ երեք տարիքները» ձեռք բերեց ժամանակակից արվեստների պատկերասրահը Հռոմում:

Բացի վառ գունավորումից, այլաբանությունից և կյանքի անցողիկությունը ու շրջապտույտը նկարագրող հետաքրքիր սյուժեից, նկարը ևս մեկ կարևոր գիծ ունի, այն վերացնում է էրոտիզմը, որը Կլիմտը դնում էր յուրաքանչյուր իգական սեռի մեջ իր մյուս կտավներում։

«Կնոջ երեք տարիքը» բազմիցս նկարագրվել է քննադատների, փորձագետների և դիտորդների կողմից, բայց բոլորի տպավորությունները նման են միմյանց։

Նկարը արտացոլում է կնոջ երեք վիճակները, ինչպես ամբողջ մարդկային կյանքը այստեղ ևս կերպարանափոխում է՝  անցյալ տարիների կորստի վիշտ, թարմ երիտասարդություն և սկզբի անխռով քուն…

Իգական տրիոն՝  երեխա, երիտասարդություն, ծերություն, խորհրդանշում է կյանքի գաղափարը և մարդկային ցեղի շարունակությանը:

Կլիմտի նկարը ոչ միայն խոր ենթատեքստ ունի,  այլ նաև բարդ և բազմաշերտ նկարչական տեխնիկա։

Հետաքրքիր է նաև գունային սխեմաների ընտրությունը: Ոսկորային ծերություն մահացու գունատ մաշկով, ձեռքերին չոր և կապույտ-թափանցիկ երակներով, չոր մազեր, արցունքոտ աչքերը ծածկող ձեռք, մարմնի կորցրած առաձգականությունը՝ խառնված ցորենի կապույտ ծալքավոր կնճիռներով …

Մահացող կինը սկզբի անխուսափելի վախճանն է: Բայց կյանքի միջանկյալ ընթացքը երիտասարդությունն է, թարմությունը կարմրահեր աղջկա դիմակի տակ: Այն հարթ է, ինչպես սավանը, սպիտակ, առանց կոպտությունների և կնճիռների: Եվ նա պաշտում է իր գրկում քնած անաղարտ երեխային։ Երիտասարդությունը դեռ հիշում է մանկությունը։ Եվ երեխան, աղջիկը՝ փոքրիկ և անպաշտպան, մերկ մարմնով, կույս, ինչպես նոր կյանքի սկիզբը:

Մարդկային կյանքի այս երեք փուլերը Կլիմտը մարմնավորել է մեկ նկարում և այնքան պարզ է հասցրել մեզ դրա իմաստը, այնքան ճանաչելի է այն մարդու համար և միաժամանակ տխուր, բայց բնական։

 Սա պատմություն է կյանքի ու մահվան անխուսափելիության և ցիկլայնության մասին՝ վառ գույներով պատված։ 

2003 թվականին Իտալիայում 50 եվրո արժեքով մետաղադրամներ են հատվել: Դրանց ավերսում պատկերված է եղել հատված Կլիմտի «Կնոջ երեք տարիքները» կտավից

Картинки по запросу "климт три возраста женщины"