Գրական հերոսների 5 իրական նախատիպեր [Լոլիտայից Շերլոկ Հոլմս] - VNews

Գրական հերոսների 5 իրական նախատիպեր [Լոլիտայից Շերլոկ Հոլմս]

լոլիտա - Գրական հերոսների 5 իրական նախատիպեր [Լոլիտայից Շերլոկ Հոլմս]

Գրական ստեղծագործությունները հաճախ արտացոլում են գրողների անձնական կյանքի փորձը: Օրինակ, Էրիխ Մարիա Ռեմարկի գրեթե բոլոր վեպերը վերաբերում են նրա կյանքի տարբեր ժամանակահատվածներին: Եվ այդպիսի օրինակները շատ են:

Այս հոդվածով կխոսենք գրական այն հերոսների մասին է, որոնց հեղինակները «պատճենել» են իրական մարդկանցից:

1. Նատաշա Ռոստովա, «Պատերազմ և խաղաղություն»

whatsapp image 2021 04 28 at 2.39.37 pm e1619610420589 640x499 1 - Գրական հերոսների 5 իրական նախատիպեր [Լոլիտայից Շերլոկ Հոլմս]

«Պատերազմ և խաղաղություն» վեպի գլխավոր հերոսուհու՝ Նատաշա Ռոստովայի կերպարը հիմնականում գրողի եղբոր կնոջ`Տատյանա Բերսի, որոշ չափով էլ Տոլստոյի քրոջ՝ Սոնյայի «պատճենն» է: Ինքը ՝ Լև Նիկոլաևիչ Տոլստոյը գրել է. «Վերցրեցի Տանյային, խառնեցի նրան Սոնյայի հետ, և Նատաշան ստացվեց»: Հենց Տատյանան ուներ այն հատկությունները, որոնց համար ընթերցողը սիրահարվում էր Նատաշա Ռոստովային՝ սիրելու կարողություն և գեղեցիկ ձայն:

2. Շերլոք Հոլմս, «Շերլոք Հոլմսի արկածները»

whatsapp image 2021 04 28 at 2.39.39 pm 640x512 1 - Գրական հերոսների 5 իրական նախատիպեր [Լոլիտայից Շերլոկ Հոլմս]

Պարզվում է, որ Արթուր Քոնան Դոյլի հայտնի հերոսը նույնպես ունեցել է նախատիպ: Գրողն օգտագործել է իր ուսուցչի և բժշկի՝ Ջոզեֆ Բելի կերպարը: Այս մասին սըր Արթուրն ասել է. «Ես մտածում էի իմ ուսուցիչ Ջո Բելի, նրա արծվե պրոֆիլի, նրա հետաքրքրասեր մտքի և բոլոր մանրամասները գուշակելու անհավանական հմտության մասին: Եթե ​​նա դետեկտիվ լիներ, հաստատ այս զարմանալի, բայց անկազմակերպ գործը կվերածեր ճշգրիտ գիտության նման մի բանի»:

1 2