«Գրիշան մահացավ, որովհետև ցանկանում էր, որ արտաքին աշխարհն իմանա, թե ինչեր է ապրում իր ժողովուրդը». Ալլան Կավալ - VNews

«Գրիշան մահացավ, որովհետև ցանկանում էր, որ արտաքին աշխարհն իմանա, թե ինչեր է ապրում իր ժողովուրդը». Ալլան Կավալ

Allan Kaval - «Գրիշան մահացավ, որովհետև ցանկանում էր, որ արտաքին աշխարհն իմանա, թե ինչեր է ապրում իր ժողովուրդը». Ալլան Կավալ

Հոկտեմբերի 1-ին, ադրբեջանական հրթիռի պայթյունից տուժել էին երկու ֆրանսիացի լրագրող։ Ալլան Կավալի վիճակը ծանր էր և նրան վիրահատել են հենց Ստեփանակերտի հիվանդանոցում։ Հիմա նա Ֆրանսիայում է և իր այս գրությամբ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր փրկել են իր կյանքը։

 

Հարվածն ուժեղ էր: Բայց ես այստեղ եմ:

Անցյալ հինգշաբթի իմ լրագրող գործընկեր Հերմինե Վիրաբյանը, ֆոտոլրագրող Ռաֆայել Յաղոբզադեն և ես լուսաբանում էինք Լեռնային Ղարաբաղում ընթացող դաժան հակամարտությունը առաջնագծից ոչ հեռու գտնվող Մարտունի քաղաքից։

Կեսօր էր, մենք քայլում էինք բնակելի փողոցով, երբ լսեցինք թուրք-ադրբեջանական սահմանից մեզ մոտեցող գրադային հրթիռի ձայն:

Նրանք ռմբակոծում էին քաղաքը, և մենք կրակի ու մետաղի անձրևի տակ էինք։

Գրիշա Նարինյանը՝ Մարտունու քաղաքապետարանի աշխատակիցը, ով մեզ ցույց էր տալիս ավելի վաղ հարձակումների վայրերը, տեղում մահացավ:

Նա 28 տարեկան էր:

Իմ մտքերն ամեն օր նրա ընտանիքի ընտանիքի հետ են: Գրիշան մահացավ, որովհետև ցանկանում էր, որ արտաքին աշխարհն իմանա, թե ինչեր է ապրում իր ժողովուրդը:

Թող հանգչի նա խաղաղությամբ 3 այլ խաղաղ բնակիչների հետ միասին, որոնք մահացան այդ պայթյունից:

Մեր վարորդ Արմեն Սաիյանը թեթև վնասվածք է ստացել, բայց պայթյունից դեռ գլխացավեր ունի:

Իմ գործընկեր Հերմինեն, որին ես շատ եմ գնահատում, չնայած միասին աշխատած կարճ ժամանակին, բարեբախտաբար մնաց անվնաս: Իմ ընկերը և գործընկեր Ռաֆայելը գլխի և ոտքի շրջանում վնասվածքներ ունի:

Եթե ​​ճիշտ եմ հասկանում, ինձ բախվել են մոտ մեկ տասնյակ բեկորներ ՝ վնասելով մարմնիս տարբեր հատվածներ, դրանցից ոմանք ծակել անցել էին որովայնս։

Հիմա քայլ առ քայլ, օրեցօր վերականգնվում եմ:

Սակայն ես չէի կարողանա գրել այս բառերը, եթե չլիներ այն մարդկանց հսկայական շղթան, ովքեր փրկեցին ինձ Մարտունիում, Ստեփանակերտում, Երևանում և Փարիզում: Ոմանք հայտնի են, ոմանք իմ ընկերներն են, ոմանց էլ երբեք չեմ իմանա:

Մարդկանց այս շղթան, որոնց մեջ Մարտունու քաղաքացիներ են, ովքեր առաջին պահերին որոշիչ դեր են խաղացել, անխոնջ աշխատել են մեզ անվտանգ հասցնելու համար:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել լրագրող գործընկերներիս, ովքեր ինձ վերցրեցին այրված հողից և հասցրեցին քաղաքի բժշկական կենտրոն: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ մյուս գործընկերներին, ովքեր այնտեղ էին, և Փարիզին տեղյակ պահեցին իրավիճակի մասին, հատկապես Հերմինեին և Ռեժիս Գենտեին:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Մարտունու բժշկական կենտրոնի ամբողջ անձնակազմին, ովքեր իրենց քաղաքի վրա հարձակման արանքում ժամանակ գտան փրկելու երկու օտարերկրացիների:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել այն տղամարդկանց, ովքեր շատ արագ ինձ Մարտունիից Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխեցին հին շտապօգնության մեքենայով։

Ես գիտեմ՝ Ստեփանակերտի հիվանդանոցի անձնակազմը ինչ ահռելի աշխատանք է կատարել ինձ փրկելու համար: Ես դեռ չեմ կարողացել ծանոթանալ նրանց բոլորի անուններին, բայց խորապես երախտապարտ եմ նրանցից յուրաքանչյուրին:

Ես խորապես շնորհակալ եմ նաև Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ֆրանսիայի իշխանություններին, ովքեր ուղղաթիռով ապահովեցին մեր տեղափոխումը Երևան:

Իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի առանց Արտաքին գործերի նախարարի և նախագահ Մակրոնի, որը հրապարակավ խոսեց մեր գործի մասին և անհնարինն արեց մեզ դուրս հանելու համար: Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային կենտրոնն ամեն ինչ արեց ՝ այդ ջանքերը համակարգելու համար, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրա ղեկավար Էրիկ Շեվալյեին:

Մասնավորապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին, ովքեր անխոնջ աշխատում էին մեզ հնարավոր լավագույն պայմաններում տուն հասցնելու համար `դեսպան Ժոնաթան Լաքոտի և առաջին քարտուղար Քլեր լե Ֆլեչերի ղեկավարությամբ:

Ես նաև անչափ շնորհակալ եմ Le Monde-ի իմ գործընկերներից, ովքեր պատկան մարմիների հետ միասին համակարգեցին այս ողջ գործընթացը մեզ դուրս բերելու համար: Ես այնքան երախտապարտ եմ, որ աշխատում եմ այսպիսի խմբի հետ: Շնորհակալ եմ բոլորից աջակցության և այս երկար օրերին իրենց կատարած աշխատանքի համար։

Հիմա իմ բոլոր ընկերներին. Ես հավերժ շնորհակալ եմ ամբողջ աշխարհից ձեր ուղարկած քաջալերող հաղորդագրությունների, մտահոգությունների և սիրո համար։

Հենց ոտքի կանգնեմ, ժամանակ կգտնեմ պատասխանելու ձեր բոլոր բարի հաղորդագրություններին: Ձեր խոսքերը, որոնք մի քանի օր անպատասխան են մնացել, բուժման գործընթացի մեծ մասն են կազմում:

Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր սիրելիներից, հատկապես իմ ընտանիքից և իմ Ռեբեկայից, այն սթրեսի համար, որը ես պատճառել եմ նրանց

Հիմա վերականգնվում եմ բոլորիդ շնորհիվ:

Փարիզում՝ La Pitié Salpétriére-ում ,ինձ խնամում են շատ նվիրված, պրոֆեսիոնալ և բարի բժիշկներն ու բուժքույրերը:

Ամեն օր առաջընթաց է գրանցվում լիարժեք վերականգնման ուղղությամբ:

Մի քիչ ժամանակ կպահանջվի, բայց ես գիտեմ, որ դուք ինձ հետ եք:

 

Ձեր Ալլան։


Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

Հայկական ֆիլմն ընդգրկվել է Կլերմոն-Ֆերան՝ կարևորագույն միջազգային կինոփառատոնում

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Ճամփորդական քուիզ. ի՞նչ գիտես Ֆրանսիայի մասին

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել