Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները - VNews

Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

գրողնեեր min - Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

Այսօրվա մեր անդրադարձում այն գրողներն են, որոնք ատում էին իրենց այս կամ այն գործերն ու պատրաստ էին անգամ հրաժարվել դրանցից:

«Քամուց քշվածները», Մարգարեթ Միթչել

scale 1200 - Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

«Քամուց քշվածները» վեպի գործողությունները տեղի են ունենում Միացյալ Նահանգների հարավային մասում գտնվող Ջորջիա նահանգում Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և Վերակառուցման դարաշրջանի ընթացքում: Վեպը նկարագրվում է, թե ինչպես են հարավային 7 նահանգներ սկզբնապես հայտարարել իրենց անջատումը Միացյալ Նահանգներից և ձևավորել Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը, որից հետո Աբրահամ Լինքոլնն ընտրվել է որպես նախագահ: Միությունը կտրականապես դեմ է այդ առանձնացմանը և ոչ մի փոխզիջման չի գնում, սկսվում է պատերազմը…

Մարգարեթ Միտչելի կողմից գրված վեպն առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին և անմիջապես դարձել ընթերցողի սիրելի գիրքը…

Ամեն բան լավ էր սկսվել. գիրքը հայտնվել էր գրախանութներում ու անմիջապես վաճառքի ռեկորդներ գրանցել: Միտչելն անմիջապես աստղ դարձավ, իսկ վեպն արժանացավ Պուլիցերյան մրցանակի: Անգամ Ջորջ Օրուելն էր բարձր գնահատել ստեղծագործությունը: Այդուհանդերձ, Մարգարեթն իր ստեղծագործությունը այդքան էլ չէր հավանում և, ինչպես պարզ դարձավ, փառքի կարիք չուներ: Մարգարեթը երազում էր, որ իրեն հանգիստ թողնեն: Բեսթսելերի հեղինակին ամենաշատը զայրացնում էր, երբ նրան համեմատում էին իր վեպի գլխավոր հերոսուհու՝ Սկարլետ Օ’Հարայի հետ: 

«Ալիսը հրաշքների աշխարհում», Լուիս Քերոլ

cfc5d6cc9ebf00f8df91a8eec32f3c4c - Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

Գրքի պատմությունը սկսվում է նրանով, որ Ալիս անունով մի աղջիկ վազում է մի սպիտակ ճագարի հետևից և անսպասելիորեն ընկնում է նապաստակների մի խորը փոս, որտեղից հայտնվում է փակ դռներով լի խորհրդավոր մի սենյակում։ Դռներից մեկի ետևում նա տեսնում է գեղեցիկ պարտեզ, բայց չի կարողանում մտնել այնտեղ, քանի որ դուռը փոքր էր։ Այնուհետև Ալիսն ուտելով սենյակում դրված տարբեր կարկանդակները և սնկերը, ինչպես նաև՝ խմելով հեղուկները, նկատում է, որ դրանց հետևանքով նրա հասակը կա՛մ ավելանում է, կա՛մ պակասում։ Փոքրանալով նա նույնիսկ քիչ է մնում խեղդվի՝ ընկնելով իր իսկ արցունքների մեջ։ Դրանից հետո նա հայտնվում է տարբեր անսովոր արարածներով լի հեքիաթային մի աշխարհում, որտեղ հանդիպում է այդ նույն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, Քվազի կրիային, խաղաթղթերին և շատ այլ զարմանահրաշ կերպարների։ Իր հերթական արկածներից մեկի ժամանակ նա արթնանում է և հասկանում, որ այդ ամենն ընդամենը երազ է եղել։

Ստեղծագործությունը լայն արձագանք է գտել ամբողջ աշխարհում, թարգմանվել է շատ լեզուներով։ Մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային մշակույթի տարբեր ոլորտների վրա…

Հայտնի հեքիաթի տպագրությունից առաջ Քերոլը վաստակում էր մաթեմատիկական դասախոսություններ կարդալով, իսկ որպես հոբբի գրում էր բանաստեղծություններ ու փոքրիկ պատմվածքներ: Ամեն ինչ փոխվեց, երբ աշխարհը տեսավ «Ալիսին»: Գրողը հայտնվեց գրքասերների ուշադրության կենտրոնում. փառք, ճանաչում ու բազմաթիվ նամակներ… «Ես այնքան եմ ատում այս ամենը, որ երբեմն ցանկանում եմ, որ ոչ մի գիրք գրած չլինեի»,- խոստովանել է Քերոլը: 

«Աննա Կարենինա», Լև Տոլստոյ 

KMO 085979 04744 1 t218 201133 - Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

Լև Տոլստոյի այս վեպում նկարագարվում են 19-րդ դարի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ազնվական միջավայրերի առօրյան, բարքերը, կյանքը: Այն պատմում է  մի ամուսնացած կնոջ՝ Աննա Կարենինայի ու սպա Վռոնսկիի սիրո մասին։ Նրանց սիրո ողբերգությունը, թվում է, ավելի մեծ կործանարար ուժ է ունենում, երբ հեղինակը հակադրում է այն իրենց ընտանիքների ու շրջապատի ուրախ, անհոգ կյանքին:

Քննադատներն ու գրականագետները սիրում են Տոլստոյի կյանքը բաժանել տարբեր ժամանակաշրջանների, որոնց ընթացքում նրա հուզական վիճակը խիստ փոփոխությունների է ենթարկվել: Հայտնի փաստ է, որ ռուս հանճարը՝ կատարալեագործվելու հետ զուգընթաց սկսում էր չսիրել իր նախորդ գործերը: Սակայն, ռուսական գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Աննա Կարենինան» գրողին դուր չէր եկել ամենասկզբից: Տոլստոյը նույնիսկ մտածում էր հրաժարվել իր վեպից:

Դետեկտիվների շարք Հերկուլ Պուարոյի մասին, Ագաթա Քրիստի

Poirot - Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

Դետեկտիվների յուրաքանչյուր սիրահար գիտի, թե ով է Հերկուլ Պուարոն: Հայտնի բելգիացի հետաքննիչին ստեղծել է Ագաթա Քրիստին… սակայն, ժամանակի ընթացքում Հերկուլը սկսել է խանգարել, խամրեցնել մնացած հերոսներին, այդ թվում՝ Ագաթայի սիրելի միսս Մարփլին: Բացի այդ, Պուարոյի կերպարը նաև խանգարում էր հեղինակին իրագործել իր մի շարք մտահաղացումներ, իսկ դրանք այդքան էլ շատ չէին… Մինչդեռ Քրիստին Հերկուլ Պուարոյի կերպարն անվանում էր՝ «հոգնեցուցիչ, եսակենտրոն փոքրիկ տականք», ընթերցողը սպասում էր նոր դետեկտիվների՝ վերջինիս մասնակցությամբ: Քրիստին անգամ ուզում էր «սպանել» Հերկուլին, սակայն նրան հետ պահեցին այդ մտքից, և հետաքննիչը շարունակեց ապրել ևս 30 տարի:  

Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի շարք, Յան Ֆլեմինգ

ucodALbScf0vWWn6SSm9LsumNrTNQrkg - Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

Ի տարբերություն ֆիլմերի, գրքերում «Գործակալ 007»-ը այդքան էլ անվախ ու համարձակ չէ: Ըստ հեղինակի նախնական մտահաղացման, Բոնդը պիտի լիներ նուրբ ու մի քիչ անբարետես կերպար:  «Երբ ես գրում էի առաջին վեպը ուզում էի, որ Բոնդը լինի ձանձրալի ու անհետաքրքիր մարդ, որի հետ ինչ-որ բան է կատարվել: Ես ուզում էի, որ նա դառնա բութ գործիք». խոստովանել է Ֆլեմինգը… իսկ հետագայում գրողն ընդառաջ գնաց ընթերցողներին, որոնց դուր էր գալիս Բոնդի՝ ամեն տեսակ ջրից չոր դուրս գալու ունակությունը: Այնուամենայնիվ, Յանը գոհ չէր ո՛չ իր ստեղծած հերոսից, ո՛չ իր ստեղծած գրքերից. «Իմ գրքերը ոչ մի նշանակություն չունեն՝ բացի բացասականից, այնտեղ շատ է այլասերությունն ու բռնությունը»…

 

 


Ամեն-ամեն ինչ Դերենիկ Դեմիրճյանի մասին…

Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Խուլիո Կորտասար. Փարիզաբնակ արգենտինացին

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Հայտնի ծնողների հայտնի ժառանգները…

Ես Հովիկ Աֆյանն եմ․․․

Համաշխարհային գրողների մտքերը պատերազմի մասին

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Թամար Ալեքսանյանը «Գրականության» ուսուցման դպրոցական նոր ծրագրի մասին…

Ժամանակակից ո՞ր հեղինակներն են ներառվել հանրային քննարկման ներկայացված «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում

Էդգար Էլբակյան կրտսեր. տաղանդաշատ ստեղծագործողի հիշատակին

Ես Լևոն Նեսն եմ․․․

Ալֆոնս Դոդեն ասել է…

Կարդում ենք արևմտահայ պոեզիա

Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս