fbpx

Գրքի ձեռագործ արվեստ

Ձեռագործ գիրքը մի ամբողջ աշխարհ է…

Գրքի արվեստին նոր շունչ հաղորդող  New Illuminations  ծրագիրն, որը ստեղծվել է ազգությամբ ամերիկացի Սյուզի Բենքս Բաոմի կողմից, արդեն 4-րդ տարին է, ինչ կազմակերպում է դասընթացներ Գյումրիում կանանց և աղջիկների համար, որոնք հետաքրքրված են գրքի արվեստով, նրա ստեղծման առանձնահատկություններով, ունեն յուրահատուկ հայացք գույների  ու ձևավարման մեջ:

Այս հրաշալի գաղափարով արվեստաբան Սյուզի Բենքսն ուսումնասիրել է գրքի ստեղծման ավանդական եղանակները և այս ծրագրի միջոցով կյանքի է կոչել  New Illuminations նախագծը հայաստանյան պատասխանատու Անի Գինոսյանի հետ համատեղ ջանքերով:

Ծրագրի նպատակն է հայ կանանց հնարավորություն տալ ուսումնասիրել ավանդական գրքարվեստի առանձնահատկությունները, ցուցաբերել իրենց հմտություններն ու ճաշակն, ազատ խաղալ գույների հետ, նոր ընկերներ ձեռք բերել և մասնակցել ցուցահանդեսներին՝ վաստակելով գումար իրենց ստեղծած արվեստի միջոցով: Հրաշալի նախաձեռնություն է այն կանանց համար, որոնք ունեն ձեռքի շնորհ, բայց, ցավոք չունեն իրենց հմտությունով ստեղծված իրերը վաճառելու փորձ:

Դասընթացները վարում է Սյուզի Բենքսը, որի շնորհիվ մասնակիցներն օգտվում են այս հնարավորություններից բոլորովին անվճար՝ ուսումնական նյութերից սկսած մինչև ճանապարհածախս:

Կհարցնեք թե նախագիծը ինչու է հատկացված միայն կականց համար… Կպատասխանենք, որ նպատակը ոչ միայն գիրք ստեղծելն է, այլ նաև կանանց  համախմբելն է  արվեստի միջոցով, նրանց ձայնը լսելի դարձնելն է, երազանքներն ու նպատակները իրականացնելն է և ձեռգործ աշխատանքների միջոցով նրան գումար վաստակելու  հնարավոություն տալն է:

2016 թվականի հոկտեմբերից ի վեր Սյուզի Բենքսն ամեն տարի գալիս է Հայաստան, որպեսզի Գյումրիում անցկացնի գրքի արվեստի այս նախագիծը՝ մասնակից կանանց սովորեցնելով հայական  ձեռագործ գրքի ավանդույթները և նրանց մեջ սերմանելով սեփական արվեստի ու ձեռագրի կարևորությունը: Գյումրու նախագծի համակարգող Անի Գինոսյանի աջակցությամբ New Illuminations-ը ունեցել է 3 հաջող ցուցահանդես: Առաջիկայում տեղի կունենան ցուցահանդեսներ Գյումրիում՝ Herbs & Honey թեյարանում, նոյեմբերի 1-ին, ժամը 18:00  և Երևանում՝ Արև Արթ Ցուցասրահում,նոյեմբերի 2-ին ժամը 18:00:

Պետք է նշել, որ այս  ոչ առևտրային նախագիծն իրականացվում է նվիրատվությունների միջոցով, դասընթացի ընթացքում ստեղծված յուրաքանչյուր գիրք յուրահատուկ է…


«ԳԱԿ ցուցահանդեսները 2009-2018. ինտերակտիվ ամփոփում» (լուսանկարներ)

«Հայելային Զուգահեռներ/Mirrored Parallels» ֆոտոցուցահանդես

Շառլ Ազնավուրին նվիրված ցուցահանդեսը բացահայտում է երգչին

Նոր ցուցահանդեսը թույլ է տալիս հայտնվել Վան Գոգի նկարներում

Նկարիչն իր կտավները Ֆրանսիայի փողոցներում է ցուցադրում

Ուես Անդերսոնը համակարգեց Վիեննայի Արվեստի պատմության թանգարանի նոր ցուցահանդեսը

Տարվա իրադարձություն-ցուցահանդեսը Փարիզի Օրսե թանգարանում

Ավստրալիայում բացվել է Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես

Սարյանի հայտնի կտավը առաջին անգամ կցուցադրվի Երևանում

Գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի 100 ամյակին նվիրված ցուցահանդես

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [25]

Ավստրալիայի մայրաքաղաքում կմեկնարկի Հիթ Լեդջերի հիշատակին նվիրված ֆոտոցուցահանդեսը

teamLab-ի հերթական ցնցող արտ-ինստալյացիան՝ Տոկիոյում (վիդեո)

Ցուցահանդես նվիրված Սալվադոր Դալիի կնոջը՝ Գալային

Լողացող ծաղիկների տիեզերքում. teamLab-ի հերթական տպավորիչ ցուցահանդեսը

Մունդիալ 2018-ին համընթաց. Ֆուտբոլի լեգենդների կտավները՝ Պետերբուրգում