Դամբլդորի համասեռական լինելը զգացվելու է «Ֆանտաստիկ գազանների» սիքվելում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Դամբլդորի համասեռական լինելը զգացվելու է «Ֆանտաստիկ գազանների» սիքվելում

Ջոան Ռոուլինգն արդեն վաղուց է հայտնել, որ Հոգվարթսի սիրված տնօրեն Ալբուս Դամբլդորը համասեռական էր ու երիտասարդության տարիներին նույնիսկ սիրահարված է եղել հայտնի չար կախարդ Գրինդելուոլդին:

2018թ.-ի նոյեմբերի 16-ին թողարկվելու է «Ֆանտաստիկ գազանները. Գրինդելուոլդի հանցանքները» ֆիլմի սիքվելը, որտեղ դեպքերը տեղի են ունենում Հարի Փոթերի ի հայտ գալուց բազմաթիվ տարիներ առաջ. այսինքն հենց այստեղ կարող ենք տեսնել երիտասարդ Դամբլդորին: Վերջինիս մարմնավորում է Ջուդ Լոուն:

Երկրպագուներին հետաքրքրում է՝ արդյոք Դամբլդորի համասեռական լինելը ֆիլմի այս մասում բացահայտ է լինելու, թե՞ «Հարի Փոթերի» ֆիլմաշարի պես «թաքցված»:

«Շատ բաց տեսարաններ չկան, որտեղ Դամբլդորի համասեռական լինելն աչք է ծակում, բայց նա երիտասարդ տարիքում ինտենսիվ հարաբերությունների մեջ է եղել Գրինդելուոլդի հետ: Նրանք սիրահարված են եղել միմյանց մտքերին, գաղափարներին ու իրար: Դամբլդորը ֆիլմում ըմբոստ է, որը սկսնակ ուսուցիչ է Հոգվարթսում: Նա լավ հումորի զգացողություն ունի ու մի փոքր էլ բարդ բնավորություն: Գրինդելուոլդին մարմնավորող Ջոնի Դեփի հետ նրանք հետաքրքիր դուո են»,- ասել է սիքվելի ռեժիսոր Դեյվիդ Յեթսը:

Հիշեցնենք՝ Ջոան Ռոուլինգն առաջին անգամ Դամբլդորի մասին որպես համասեռական խոսել է 2007թ.-ին՝ ասելով. «Միշտ Դամբլդորին որպես համասեռական եմ ընդունել: Նա սիրահարված էր Գրինդելուոլդին, և իր զգացմունքների պատճառով Դամբլդորն ավելի ծանր է տարել Գրինդելոուլդի իրական կերպարի բացահայտումը»: 

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Ջոան Ռոուլինգ. երբ մերժում են հրատարակիչները

Young Pop-ից New Pop [2-րդ եթերաշրջանի թրեյլերը, փոփոխված կազմն ու անվանումը]

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)

Որքա՞ն է կազմում «Հարի Փոթերի» դերասանների հարստությունը

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

«Հարի Փոթեր»-ի երկրպագուն նշանվել է Հոգվարթսի տները խորհրդանշող մատանիով

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը

«Հարի Փոթեր»-ի մասին պատմող փրիքվել-սերիալը չի նկարահանվելու

«Հարի Փոթեր»-ի փրիքվել-սերիալ կնկարահանվի

Ի՞նչ տեսք ունի Vans-ի՝ «Հարի Փոթերի» մոտիվներով նոր հավաքածուն

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթեր»-յան 4 նոր պատմվածք կհրատարակի

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել